ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան
Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Պատերազմ Արցախում
Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան»

Նիկոլական վարժեցվածների, Բաթումի պայմանագրի ու Ս. Վրացյանի նամակի մասին

ՀՅԴ-ն՝ Էրդողան-Նիկոլ-Ալիև եռյակի կոկորդին

Իր քաղաքական կարճատև կենսագրության ընթացքում գլխի վրա արդեն մի քանի կուսակցության թևատակի քրտնարտադրության շերտեր գոյացրած ոմն Հայկ Կոնջորյան, որն այս փուլում իբրև ՔՊ խմբակցության ղեկավար է հանդես գալիս, օրերս հատուկ այցելել է Հանրային և, ուշադրություն, մի ողջ հաղորդում նվիրել ՀՅԴ-ին: Դե, ամեն ինչ պարզ է և օրինաչափ՝ ՀՅԴ-ն այսօր Էրդողան-Նիկոլ-Ալիև սիմետրիկ գործող եռյակի կոկորդի հիմնական ոսկորն է, և զարմանալի կլիներ, որ իշխող թուրանամետ խմբակն իր օրակարգային թիվ մեկ հարցերից մեկը չհամարեր ՀՅԴ-ի դեմ պայքարը՝ գործի դնելով հայտնի դեսպանատներում ու այլուր վարժեցված Կոնջորյաններին, Ռուբինյաններին, Ավինյաններին ու մյուսներին, որոնք կա՛մ գործում են ուղղակի, կա՛մ սեփական «ռադարների» միջոցով:

Ի՞նչ է արվում

Սույն վարժեցվածները ծրագրել են, մի կողմից, ըստ իրենց, «գերեվարել» ՀՅԴ-ի ներկայիս գործիչներին, մյուս կողմից՝ խառնաշփոթ առաջացնել հասարակության շրջանում` ցույց տալով, թե, իբր, տեսեք, ՀՅԴ-ն Քաջազնունու և Խատիսյանի միջոցով ստորագրել է 1918 թ. Բաթումի պայմանագիրը, Թուրքիայի հետ հաշտվել, Դաշնակցության խոշոր գործիչներից Սիմոն Վրացյանը 1921 թ. Փետրվարյան ապստամբության օրերին նամակ է գրել թուրքական կողմին, իսկ ահա ներկայիս դաշնակցականները դեմ են Թուրքիայի հետ բարեկամությանը և Փաշինյանի իշխանության ուղեգծին:

Բաթումի պայմանագրի ու Նիկոլի տարբերությունը

Կա մեկ պարզ իրողություն, որը, բնականաբար, վարժեցվածները խորամանկաբար թաքցնում են՝ Բաթումի պայմանագրին փորձելով հաղորդել սև գույներ և այն հավասարեցնել սեփական դավաճանական ու թուրանամետ վարքագծի արդյունքում կնքված կործանարար փաստաթղթերին: Դա հետևյալն է՝ Բաթումի պայմանագիրը հայ ժողովրդի, նրան այդ փուլում առաջնորդող ուժի՝ ՀՅ Դաշնակցության, Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի որոշմամբ 1917 թ. դեկտեմբերին Երևան ժամանած և ճակատագրական 1918-ի առաջին ամիսներին Արարատյան դաշտի քաոսը հաղթանակի վերածած Դաշնակցության ռահվիրայի՝ Արամ Մանուկյանի պատմական ձեռքբերումն էր, իր պատմական հայրենիքի մի փոքրիկ հատվածի վրա պետականության ծնունդն ազդարարող ավետիսը: Ինչո՞ւ: Հարցն ունի շատ պարզ պատասխան. Բաթումից առաջ չկար ոչինչ՝ պետության, պետականության իմաստով: Բաթումով ամրագրվեցին պետություն, պետականություն ունենալու հարցում հայության կամքը, վճռականությունը և, ամենակարևորը, թուրքական կողմի հետքայլը, զիջումներն ու այդ ամենի հետ պարտադրված հաշվի նստելու իրողությունը: Այս ամենը, բնականաբար, դիտավորությամբ չմատնանշելով ու թաքցնելով՝ նիկոլական վարժեցվածները փորձում են Բաթումի պայմանագիրը ներկայացնել, մի կողմից, ՀՅԴ-ի ստորագրած չափազանց կործանարար ակտ, գրեթե՝ դավաճայություն, մյուս կողմից՝ «գերեվարել» իրենց քննադատող ներկայիս դաշնակցականներին՝ ասելով՝ եթե մեզ չեք ընդունում, ապա ինչո՞ւ եք ստորագրել Բաթումը:

Վարժեցվածների վերոհիշյալ պարզունակ հնարքը պարզապես կոչնչանա, եթե կատարենք հետևյալ հարցադրումները. ի՞նչ ունեինք և ի՞նչ ունեցանք: Պատասխան՝ ունեինք ոչինչ կամ, Սիմոն Վրացյանի խոսքով ասած, անձև քաոս, ունեցանք՝ պետություն և պետականության կայացման և պետության սահմանների ընդարձակման համար հիանալի հնարավորություններ: Կարո՞ղ է որևէ մեկը ժխտել այս իրողությունը: Փոխարենը՝ վարժեցվածներն ստեղծում են տպավորություն, թե, իբր, ունեինք հզոր պետություն, բանակ, պետականության կայացած ինստիտուտներ, պետության հաստատված սահմաններ և այլն, և ահա այդ վատ Դաշնակցությունը եկավ ու ստորագրեց Բաթումի պայմանագիրը՝ հանձնելով ամեն ինչ: Կարծում ենք՝ կարիք չկա այլևս բացատրելու նիկոլական այս մանր ժուլիկության ողջ մերկությունը:

Իսկ ի՞նչ ունեինք և ի՞նչ ունեցանք նիկոլական խմբակի օրոք և մի շարք հայտնի ու գաղտնի հայտարարություններով ու համաձայնագրերով. կարծում ենք՝ այսօր ամեն ինչ տեսնում և հասկանում է ցանկացած բանական հայ, և ամենևին կարիք չկա ներկայացնելու այն մեծագույն ողբերգությունը, որը եղել և սպասվում է Հայաստանում նիկոլական խմբավորման օրոք:

Սա՛ է տարբերությունը Դաշնակցության ու նիկոլական խմբակի և Բաթումի ու Նոյեմբերի 9-ի պայմանագրերի:

Սիմոն Վրացյանի նամակի մասին

Դաշնակցության հզոր գաղափարաբանության տանիքի տակ Հայրենիքում և Սփյուռքում աճել են բազմահազար հայորդիներ, նրանցից շատերը պատմության մեջ մնացել են որպես խոշոր ռահվիրաներ, որոնք նաև պատմություն են կերտել: Այդպիսի մեծերից է նաև Սիմոն Վրացյանը, որը Դաշնակցության և, ընդհանրապես, հայոց պատմության ամենավառ անհատականություններից մեկն է: Այդուհանդերձ, ինչպես ցանկացած գործիչ, Սիմոն Վրացյանը ևս, որը գործել է պատմության ամենափոթորկալից ժամանակահատվածներում, զերծ չէր կարող լինել սխալներից: Փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբության օրերին (1921 թ. մարտի 18-ին) Սիմոն Վրացյանի նամակը, ուղղված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, որով Հայրենիքի փրկության կոմիտեի նախագահը թուրքերից ակնկալում էր ռազմական աջակցություն, այդպիսի սխալներից մեկն է համարվում: Ընդ որում՝ դա իր մենագրության մեջ (1921 թ. Փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբությունը Հայաստանում, Երևան, 2021) մատնանշել է ՀՊՄՀ պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչատուր Ստեփանյանը՝ գրելով. «Սխալվում էր Սիմոն Վրացյանը, երբ մտածում էր, որ Թուրքիան կողմնակից կարող էր լինել Հայաստանի անկախությանը: Թուրքիան ձգտում էր ոչնչացնել, եթե ոչ իր ազդեցության տակ առնել Հայաստանը: Այդ առումով անիսմաստ էր որպես անկախության սատարողի նկատի ունենալ Թուրքիային: … Ս. Վրացյանի հասցեին հնչեցված քննադատություններն այդ իմաստով արդարացված էին» (էջ 111-112):

Այսպիսով՝ ՀՅԴ-ն, ի դեմս իրեն անդամակցող պատմաբանների, գիտական բարձր մակարդակով և տվյալ պատմափուլի լույսի ներքո քննարկել է Սիմոն Վրացյանի խնդրահարույց նամակը և հստակորեն տվել իր գնահատականները: Ստացվում է՝ ՀՅԴ ներկայիս գործիչները, ծանր քննադատության արժանացնելով Թուրքիայի հետ նիկոլական խմբակի կործանարար սիրախաղերը, ոչ թե հակադրվում են Դաշնակցության ուղեգծին, այլ ճիշտ հակառակը՝ առաջնորդվում ՀՅԴ-ի՝ պատմական անցքերին ու սեփական ծոցից ելած խոշորագույն դեմքերի գործունեության այս կամ այն դրվագին տված իրական ու արդար գնահատականներով:

Այսպիսով՝ նիկոլական վարժեցվածները առանձին անտեղյակ մարդկանց շրջանակներում եթե անգամ գրանցեն փոքրիկ և կարճաժամեկտ հաջողություններ, այդուհանդերձ, նրանց մանր խորամանկությունները ճշմարտության ծանր մամլիչի տակ արագորեն փոշիանալու են: Եվ դա քաջ գիտեն նաև իրենք՝ թուրանական շահերի համար հայրենիքը սակարկության հանած խմբակի ներկայացուցիչները:

Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>