Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան Դատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերեևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով
Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց шղետի ազդանշան է ուղարկել Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները Պատերազմ Արցախում
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել են Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն» ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին հերթագրելու դիմաց տղամարդը 25-50 հազար դրամ է պահանջել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դшնակահարել է 33-ամյա տղամարդուն․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Հակահայ ու մարդատյաց Հաջիևի կանաչ «կտերը»՝ քպ ընտրողների համար Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Ինձ համար մեծ պատասխանատվություն է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից այս պատասխանատու պաշտոնում առաջադրվելը. Արծվիկ Մինասյան Դատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերեևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները Պուտինին հայտնել են, որ Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցն անձնական հանդիպման ժամանակ «Իր օրակարգի համար կամ պետք է ժողովրդին փոխի, կամ՝ ընդդիմությանը». Վլադիմիր Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Նարինե Մկրտչյան Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն. էս ծեծկռտուքը սարքեցիր՝ փակե՞ս TRIPP-ի վտանգը. դու էլ որոշող չե՛ս. Արտակ Զաքարյան ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս Վերանվանված Ամիրյանի վրա «թագավորական» քարեր են թափվում «Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար Հարբած ամուսին, մատանի… քաղաքական բռնարարների վերջին երեսպաշտությունը Ցնցում կրիպտոարժույթների շուկայում. Ամենախոշոր կրիպտոբորսան ենթարկվել է հարձակման Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Երկակի ստանդարտների մասին... Սերգեյ Լավրովի այցն Իրան և մերձավորարևելյան փասիանսները Լավրովը ժամանել է ԱՄՆ Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»

Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակը փակելու համար հայցադիմումի նախապատրաստական փուլը, պարզվում է, լի է անակնկալներով

Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակը փակելու համար հայցադիմումի նախապատրաստական փուլը, պարզվում է, լի է անակնկալներով:

Առաջին հայացքից այս տեղեկատվությունը բաց է և հասանելի բոլորին, բայց պարզվում է, ոչ ոք երբեք դրան ուշադրություն չի դարձրել, չի հանրայնացրել, իմ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով:

Այսպես՝ Հայաստանում 1997 թվականից գործող սորոսի հիմնադրամի պաշտոնական անվանումն է 2003 թվականից՝ <Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ> առանձնացված ստորաբաժանում:

Ըստ այդ ստորաբաժանման կանոնադրության, այն չի հանդիսանում իրավաբանական անձ, այլ, այստեղ ուշադիր, հանդիսանում է Լիխտենշտեյնի Իշխանությունում գրանցված իրավաբանական անձի մասնաճյուղ:

Լիխտենշտեյնի Իշխանությունը հանդիսանում է օֆշորային գոտի, այսինքն՝ Հայաստանում գործող սորոսի գրասենյակը ոչ այլ ինչ է, քան օֆշորային կազմակերպության մասնաճյուղ: Անտեղյակների համար նշեմ, որ օֆշորային գոտիները սովորական բիզնես շրջանառության մեջ պարզապես հարկերից չասեմ խուսափելու, ավելի շուտ հարկային օպտիմիզացիայի, հարկերը նվազեցնելու միջոց են:

Բայց այս դեպքում, մենք գործ ունենք ոչ թե առևտրային կազմակերպության հետ, այլ ոչ կառավարական հիմնադրամի հետ, հետևաբար, առաջին հայացքից, որևէ իմաստ չկա այն գրանցել օֆշորային գոտում, քանի որ ոչ առևտրային կազմակերպությունը որևէ հարկ, բացառությամբ աշխատակիցների հարկերից, չի վճարում:

Ուստի օֆշորային գոտում հիմնադրամ գրանցելը ունի լրիվ այլ նպատակ:

Օֆշորային գոտում, բացի հարկերի բացակայությունից, բացակայում է նաև, որպես կանոն, որևէ տեսակի արդյունավետ հսկողություն գումարների ծագման կամ ստացման աղբյուրների նկատմամբ, այսինքն՝ սորոսի գրասենյակը նման եղանակով պարզապես թաքցնում է, թե որտեղից են ստացվում Հայաստանի սորոսականների ֆինանսավորման միջոցները:

Մյուս կողմից, դրա ստուգումը պարզապես անհնարին է, քանի որ Լիխտենշտեյնը նման պետական գործառույթներ չի իրականացնում: Էլ ավելի հետաքրքիր է, որ սորոսի միջազգային հիմնադրամի կայքում, որտեղ նշված է այդ կազմակերպության ողջ համաշխարհային կառուցվածքը, բացակայում է որևէ հիշատակում այն մասին, որ գոյություն ունի լիխտենշտեյնյան սորոսի գրասենյակ, որը մեծ հաշվով հենց նույն հայկական գրասենյակն է, քանի որ իրավաբանորեն մասնաճյուղը դա ինքնուրույն սուբյեկտ չի, այլ իր հիմնադրի մի մասն է:

Այսինքն՝ Հայաստանում գործող սորոսական գրասենյակը դա օֆշորային մի հիմնարկ է, որը դուրս է որևէ տեսակի ֆինանսական վերահսկողությունից:

Նման պայմաններում առավել, քան հավանական է դառնում, որ հայաստանյան սորոսական գրասենյակը չի ֆինանսավորվում անմիջապես կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի (նա իմ կարծիքով, անգամ Հայաստանի տեղը քարտեզի վրա չգիտի և դա իրեն բացարձակ հետաքրքիր չէ) անձնական միջոցներից, այլ շատ հավանական է, որ այդ միջոցները տրամադրում է կամ Ջորջ Սորոսի անձնական ընկեր Ռեջեբ Թայիբ Էրդողանը կամ նրա կրտսեր եղբայր Իլխամ Ալիևը (վերջինս մի քանի հարյուր միլիոն դոլարի նվիրաբերություն է արել սորոսի հիմնադրամին):

Եվ շատ հավանական է, որ օֆշորային կազմակերպությունից անմիջապես ֆինանսավորվող, բայց օֆշորների դեմ հրապարակավ պայքարող, օրինակ, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլը և հարյուրավոր այլ կերպարներ, ստանում են իրենց <գործունեության> համար կեղտոտ ադրբեջանական կամ թուրքական փողեր, իսկ Դանիել Իոաննիսյանի հանրահայտ դռոնները, չի բացառվում, որ մատակարարում է անձամբ Սելջուկ Բայրաքտարը:

Կարծես թե, ինչպե՞ս չէր կարելի նկատել այս ամենը: Իմ կարծիքով շատ պարզ՝ ոչ ոք երկար տարիներ չէր հավատում, որ սա կարող է լինել իրականություն, մյուս կողմից բարձր գաղափարների տակ քողարկվող զանգվածը ստեղծում էր քաղաքացիական հասարակության շղարշ: Այս ամենը ավարտվեց մեր ազգային աղետով, ուստի Ջորջ Սորոսի կամ, միգուցե, Ռեջեբ Էրդողանի հայաստանյան գրասենյակի գործունեությունը ենթակա է անհապաղ կասեցման, իսկ այնուհետև՝ լուծարման:

Հ.Գ. լուսանկարում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսը իր ընկերոջ՝ Էրդողանի հետ:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>