Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Պուտինի պատասխանը ԱՄՆ-ին և Վրաստանին

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Վրաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժություններ, որտեղ այլ երկրների շարքում, ի դեպ, մասնակցում է նաև Հայաստանը:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանն այդ զորավարժություններին չի մասնակցում: Զորավարժություններն անցկացվելու են մինչև օգոստոսի 12-ը: Եվ այդ միջոցառմանը մեծ նշանակություն տալու համար Վրաստան եկավ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:
Պարզ էր, որ այս զորավարժություններն անցկացնելով այս օրերին` յուրօրինակ մեսիջ էր Ռուսաստանին: Հիշենք, որ 2008 թ. հենց օգոստոսի 8-ին էր, որ բռնկվեց Ռուս – վրացական պատերազմը, և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ որոշվել էր անցկացնել հենց այդպիսի զորավարժություններ և հենց Վրաստանում:

Ռուսաստանն այս յուրօրինակ ուղերձին պատասխանում է` Պուտինի Աբխազիա այցով` և հենց այս օրերին, որը նույնպես մեսիջ է Միացյալ նահանգներին և Վրաստանին:

Ըստ էության այս յուրօրինակ մեսիջների պատերազմը չի նպաստելու տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափմանը: Սակայն ուշագրավ է այն, որ այս զորավարժությունների հետ կապված Ռուսաստանը ուղղակի դատապարտելի հայտարարությունով հանդես չեկավ:

Այստեղ կարելի է շատ հանգամանքներ փնտրել: Այդ հանգամանքներից է նաև այն, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից հանդիսացող Հայաստանը այս վերջին ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող երկրների ցանկում է: Դատապարտելի հայտարարությունով հանդես գալով Ռուսաստանն անուղղակի կդատապարտեր նաև Հայաստանին:

Հետաքրքիր է, որ Ռուս- վրացական պատերազմի տարելիցի գործոնը Երևանում հաշվի չառան` որոշում կայացնելով մասնակցել այդ զորավարժություններին: Իսկ միգուցե հաշվի առան և միտումնավո՞ր են մասնակցում, դժվար է ասել:

Հատուկ նշենք, որ խոսքը ընդհանրապես ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել – չմասնակցելու հարցը չէ, քանզի Հայաստանի ակտիվ մասնակցությունն այդպիսի զորավարժությունների, նորմալ երևույթ է: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, բայցև մյուս կողմից ակտիվ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ինչը տրամաբանական է և ողջունելի: Վիճահարույցն այն է, որ Ռուս- Վրացական և Ռուս- ամերիկյան վեճերի արանքում չի կարելի մանևրել: Իսկ երբ Ռուս- վրացական պատերազմի տարելիցի կապակցությամբ թե Ռուսաստանի և թե Վրաստանի կողմից տարատեսակ ակցւիաներ են անցկացվում, ճիշտ կլիներ, որ Երևանը ձեռնպահ մնար, ինչպես որ այսօր անում է Ադրբեջանը:

Տպավորությունն այնպիսին է, որ հայկական կողմին այնքան չեն հրավիրում տարբեր միջոցառումներին, որ` որտեղ հրավիրում են, մերոնք չտեսի նման ուրախությամբ մասնակցում են` առանց վերլուծելու այդ միջոցառումների քաղաքական հնարավոր հետևանքները:


Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>