Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Պատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիսը դարձել է բազկամարտի չեմպիոն

Փորձում եմ ապրել այնպես, ինչպես մինչև ոտքերս կորցնելն էի ապրում։ Հիմա ծառ էլ կարող եմ բարձրանալ, ֆիզիկականը երկրորդական է, կարևորը կամքն է, «Aysor.am»-ի հետ զրույցում  ասում է 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Հարությունյանը։

Մինչև պատերազմը երբևէ սպորտով չզբաղված Սարգիսը բազկամարտի առաջնությունում 55 կգ քաշային կարգում առաջին հորիզոնականն է զբաղեցրել, պատրաստվում է Ռումինիայում կայանալիք առաջնությանը:

Սարգիսը ծառայել է Մարտակերտում, մարտական հերթապահությունն անցել է Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրքում: 44-օրյա պատերազմին մինչև հոկտեմբերի 22-ը եղել է Մարտակերտում, ապա՝ Մարտունիում։ Ասում է՝ Մարտունիում հասկացանք ինչ է դժոխքը, չէի պատկերացնում, որ հնարավոր կլինի ողջ մնալ. պարզվեց՝ կարող էի. արկի պայթյունից կորցրի երկու ոտքս:

Բոլոր վիրավորներին չէ, որ բախտ է վիճակվել հիվանդանոց հասնել։ Սարգսին կարողացել են Մարտունու, ապա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ հասցնել երեք փորձից՝ առաջին մեքենան շրջվել է, երկրորդն, ասում է, տեղ չհասավ, միայն երրորդ՝ աշխարհազորայինների մեքենայով է հաջողվել հոսպիտալ հասնել:

«Հիվանդանոցում, երբ հեռացնում էին համազգեստս, խնդրեցի, որ զգույշ լինեն՝ հանկարծ զինվորական գրքույկս չվնասեն: Հոկտեմբերի 28-ը համարում եմ իմ երկրորդ ծնունդը։

Մարմնի մաս կորցնելը ոչինչ է ընկերների ու հայրենիքի կորստի համեմատ: Պատերազմն իմ պատկերացրածով չավարտվեց, էսպես չպիտի լիներ, եթե կռվով վերջանար և ոչ թղթով, էսպես չէր լինի»:

Ասում է՝ կորցրածն անպայման պիտի վերադարձնեն։ «Ես պատրաստ եմ զոհվել Շուշիի, Քարվաճառի, Հադրութի ազատագրման օպերացիայում»:

Սենյակի մյուս անկյունից արձագանքում է Սարգսի կինը՝ Տաթևը.

-Ազատագրել պետք է, բայց զոհվել չի կարելի։

Սարգիսն ու Տաթևը ծանոթացել են խաղաղ օրերին, պատերազմն ավելի ամրացրեց իրենց սերը։

-Նայեցի օրացույցին, զանգեցի Տաթևին ասացի՝ էս օրը պատրաստ կլինես, ամուսնանալու ենք։

«էստեղ լավ է, բայց Արցախում ավելի լավ է. չեմ պատրաստվում ամբողջ կյանքում Երևանում ապրել, բայց մի որոշ ժամանակ պետք է այստեղ լինել, հաջողությունների հասնել, հետո անպայման կվերադառնանք»:

Պատերազմից հետո բազմաթիվ դժվարություններ հաղթահարած տղան չի հաշտվում իրողությանը, թե տուն գնալիս պիտի անձնագիր ցույց տան: Ցավով նաև խոստովանում է՝ պատերազմից հետո մարդիկ չարացել են:

-Չեն չարացել, ասում է կինը, լոխ ժողովուրդը կոտրված է, ամեն մեկն ուզում է իր քիչ ունեցածը պահել…

Սարգիսն արձագանքում է՝ կոտրված ժողովուրդն իրեն էսպես չի պահի, 90-ականներին մերոնք ոնց էին...

-Կուզեինք էս ցավը չլիներ,- ասում է 20-ամյա Տաթևը։

Հիշողութուններից ազատվել չեմ փորձում. բա դրանցից ազատվել կլինի՞, իմ կյանքը՝ ես, անցած ճանապարհից փախչել չի կարելի։ Մինչև պատերազմը շատ երազանքներ ունեի, հիմա այդ նույն երազանքներից ոչինչ չի մնացել, ամեն ինչ փոխվեց, բայց այդքանով հանդերձ փորձում եմ ամեն ինչ անել, որ ապրեմ այնպես, ինչպես մինչև ոտքերս կորցնելն էր։ Չեմ համարում, որ հաշմանդամություն ունեմ, ասում է Սարգիսը։

«Հիմա ընտանեկան վարորդ եմ աշխատում, մեքենան վարում եմ ձեռքերով. արագ սովորեցի, վարպետների հետ հարմարանք ենք ստեղծել ձեռքերով վարելու համար, չեմ հոգնում, քանի-քանի անգամ գնացել եմ Արցախ»։

Երկաթե հարմարանքը կնոջ սրտով չէ՝ անհանգստանում է, ասում է՝ էդ երկաթով մի օր ձեռքդ ես վնասելու։

«Շուտով ավելի լավը կունենամ, ոչինչ»։ Բոլոր հարցերում դրական տրամադրված Սարգիսը վստահ է, լոխ լավ պիտի լինի, որոշել է՝ երեք երեխա պիտի ունենան՝ 2 տղա, մի աղջիկ։

Արտաշատի մայրուղուն մոտ լուսանկարվում են՝ որպես օրվա հիշողություն, Սարգիսն ասում է՝ կարող ենք էս ճանապարհով էլ միանգամից Արցախ շարժվել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>