Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Ավինյա՛ն, քաղաքացիները հորդ բան են փոխանցում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
26
Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Փետրվարի 1-ից բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումները (տեսանյութ) Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրություններից առաջ Փաշինյանին նոր կոնֆետ է պետք. Արթուր Խաչատրյան Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բաքվում ԱԳՆ են կանչել Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոք ներկայացրել Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) «Անուններ տուր, ա՛յ կեղծարար»․ Գագիկ Համբարյան Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խայտառակ իրավիճակ է. Գառնիկ Դանիելյան Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սեւակի խոսքերով. Տեսանյութ Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում Նոր փոխվարչապետ կունենանք Անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵՄ երկակի ստանդարտներին ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է. Լավրով «Խոպանչիներին» Ռուսաստանից տեղափոխենք Աֆրիկա, մինչև մտնենք ԵՄ․ «Կարճ ասած» Ինչու են Փաշինյանն ու իր «թրաշամանուկները» բարձրացնում ուղեվարձերն ու հարկերը․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ) Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան Արամ Վարդևանյանն ու դատախազը վիճաբանեցին

Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին

Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի գրառումների բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային «գրաքննությունը ինստիտուցիոնալացնելու մեջ»:

Մարկ Ցուկերբերգն ընդունել է գրաքննության առկայությունը Facebook, Instagram և Threads սոցիալական ցանցերում և հայտարարել բովանդակության սահմանափակման կտրուկ թուլացման մասին։ «Դոյչե Վելե»-ի փոխանցմամբ, Meta Platforms Inc.-ի ղեկավարը այդ մասին տեսաուղերձով հանդես է եկել հունվարի 7-ին։

Ներկայումս Meta Group-ի սոցիալական ցանցերում գործում է փաստերի ստուգման համակարգ։ Ինչպես նշվում է Facebook-ի կայքում, դա անում են «փաստերի ստուգման անկախ երրորդ կողմի կազմակերպությունները, որոնք հավաստագրված են անկախ միջազգային փաստերի ստուգման ցանցի կամ Եվրոպական փաստերի ստուգման ցանցի կողմից»:

Ցուկերբերգը հայտարարել է այս համակարգի վերացման մասին, քանի որ, ըստ նրա, այն անցել է գրաքննության։ Դրա դիմաց գործարարը ներկայացնում է Community Notes համակարգը, որն արդեն գործում է Իլոն Մասկի X սոցիալական ցանցում։ Այնտեղ օգտատերերն իրենք են բողոքում ոչ պատշաճ բովանդակությունից և ուղղում են սխալները։ Ցուկերբերգը հստակ ասել է, որ նոր համակարգը կլինի «X-ի նման»։

«Երբ Թրամփն ընտրվեց 2016-ին, հիմնական լրատվամիջոցները անդադար հայտնում էին այն մասին, թե ինչպես է ապատեղեկատվությունը սպառնում ժողովրդավարությանը: Մենք բարեխղճորեն փորձեցինք լուծել այդ խնդիրները՝ չդառնալով ճշմարտության արբիտրներ: Բայց փաստերը ստուգողները  քաղաքականապես չափազանց կողմնակալ էին և ավելի նվազեցրեցին վստահությունը, քան նրանք ստեղծել էին, հատկապես ԱՄՆ-ում»,- խոստովանել է Ցուկերբերգը։

Ցուկերբերգ. Մենք զգալիորեն կնվազեցնենք գրաքննության չափը
«Facebook-ում և Instagram-ում ազատ արտահայտվելու խնդրի հետ կապված ժամանակն է վերադառնալու մեր արմատներին»,-ասել է «Մետա»-ի ղեկավարը:

«Մենք կառուցել ենք շատ բարդ համակարգեր՝ բովանդակությունը չափավորելու համար: Բայց բարդ համակարգերի խնդիրն այն է, որ նրանք սխալներ են թույլ տալիս: Նույնիսկ եթե նրանք պատահաբար գրաքննում են բովանդակության միայն 1%-ը, բայց այն միլիոնավոր մարդիկ են: Եվ մենք հասել ենք մի կետի երբ կան չափազանց շատ սխալներ և գրաքննություն»,- շարունակել է Ցուկերբերգը՝ խոստանալով «վերականգնել սոցհարթակներում արտահայտվելու ազատությունը»:

Նրա խոսքով՝ այսուհետ Facebook-ը, Instagram-ը և Threads-ը կպարզեցնեն իրենց բովանդակության կարգավորման քաղաքականությունը։ Սոցիալական լրատվամիջոցների ղեկավարները մտադիր են «վերացնել բազմաթիվ սահմանափակումներ այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են ներգաղթը կամ սեռը, որոնք չեն համընկնում հիմնական լրատվամիջոցների դիսկուրսի հետ»:

Կփոխվի նաև բովանդակության կարգավորման մոտեցումը։ Դա արվում է «սխալները նվազեցնելու համար, որոնք մեր հարթակում գրաքննության դեպքերի ճնշող մեծամասնությունն են», - ասել է Ցուկերբերգը: Նրա խոսքով՝ այժմ Meta-ի ավտոմատ զտիչները կարգելափակեն միայն կոպիտ խախտումները, իսկ օգտատերերին կվստահեն չնչինների ուղղումը։

«Խնդիրն այն է, որ զտիչները սխալներ են թույլ տալիս: Նրանք արգելափակում են չափազանց շատ բովանդակություն, որը չպետք է արվի: Հետ դարձնելով դրանք՝ մենք մտադիր ենք զգալիորեն նվազեցնել գրաքննության չափը մեր հարթակներում», - ասել է Ցուկերբերգը:
Նա նաև խոստացել է քաղաքական բովանդակությունը վերադարձնել առաջարկությունների հատված, քանի որ «կարծես թե հիմա նոր դարաշրջանում ենք»։

Ցուկերբերգը նաև որոշել է Meta-ի բովանդակության մոդերատորական թիմերը Կալիֆորնիայից տեղափոխել Տեխաս: Ավելի վաղ Իլոն Մասկը նույն որոշումն էր կայացրել SpaceX-ի վերաբերյալ։

Ուղերձի վերջում Ցուկերբերգը խոստացել է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին այլ երկրներում, այդ թվում՝ եվրոպական պայքարելու է գրաքննության դեմ ։

«Մենք կաշխատենք նախագահ Թրամփի հետ՝ մարտահրավեր նետելու ամբողջ աշխարհի կառավարություններին, որոնք ճնշում են ամերիկյան ընկերություններին և խթանում են գրաքննությունը: ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենաուժեղ սահմանադրական պաշտպանությունը ազատ խոսքի համար: Եվրոպան ընդունել է ամենաշատ օրենքները գրաքննությունը ինստիտուցիոնալացնելու համար՝ դժվարացնելով այնտեղ որևէ նորարարական բան անելը»,- ասել է Ցուկերբերգը։ Նա նաև անդրադարձել է, Լատինական Ամերիկայում և Չինաստանում առկա գրաքննությանը ։

Իլոն Մասկի արձագանքը
«Սա հիանալի է», - մեկնաբանել է Իլոն Մասկը Ցուկերբերգի կոչը: Մասկը նաև վերահրապարակել է X օգտատիրոջ կարծիքը, որը գրել է, թե Meta-ի ղեկավարը «ամբողջովին դեմ է գրաքննությանը՝ հետևելով Իլոնին և X-ին»։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan