Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ղազախստանը որպես նոր թուրքակական հենակետ ընդեմ Ռուսաստանի կարելի է տապալված համարել

Վերջին դեպքերը Ղազախստանում այնքան անսպասելի բնույթ ունեին, որ համաշխարային հիմնական կենտրոնները նույնիսկ չհասցրին պատշաճ ձևով արձագանքել այդ իրադարձություններին և միայն Մոսկվային հաջողվեց արագ արձագանքման ձևով լուծել հարցը:

Փորձենք հանգամանալից վերլուծել, թե ինչու տեղի ունեցան այդ դեպքերը:

Ղազախները հոգնել եին Նազարբաևի 30 տարվա կառավարումից

Թեև բողոքի ֆորմալ պատճառը դարձավ գազի գնի բարձրացումը, սակայն բոլորն են հասկանում, որ դա ընդամենը տրիգերի դեր կատարեց բողոքի համար: Գազի գնի բարձրացման որոշումը նախորոք էր հայտարարված: Ի դեպ, բարձրացումից հետո, այն դարձավ մոտ 130 դրամ, մեկ խորանարդի դիմաց: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում, գազի գինը մոտ երկու անգամ բարձր է այդ գնից, որն ի դեպ բողոքի ցույցերից հետո, անմիջապես հետո իջեցվեց իր նախկին գնին:

Եթե մինջև հունվարի 5-ը բողոքոի ցույցերը Ղազախստանում կրում էր տարերային բնույթ, ապա դրանից հետո գործի մեջ մտան կազմակերպված խմբերը, որոնք նախապես պատրաստվել էին դրան:

Բանն այն է, որ ղազախական ազգ հասկացությունն պայմանական կարելի բաժանել 8-ից 10-ը ժուզերի՝ կլանա-էթնիկական ազգային միավորումների, որոնց համախմբում է կրոնը, լեզուն և ընդհանուր պատմությունը:

Վերջին 30 տարվա ընթացքում Նազարբաևի կլանը չափից ավելի էր նեղել մյուս կլաններին, որոնք այդ ընթացքում նույնպես կայացել էին և ցանկանում էին ավելի մեծ դեր ունենալ երկրի տնտեսական և քաղաքական կյանքում:

Հերիք է հիշեցնել, որ երկրի տնտեսության ողջ հումքային ոլորտը վերահսկվում էր Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի անդամների կողմից: Ընդորում, այստեղ շահույթի առյուծի բաժինը հասնում է  արևմտյան կորպորացիաներին ու Չինաստանին: Զարմանալի է, բայց  Ռուսաստանն ու Թուրքիան չնչին դերակատարում ունեն այդ ոլորտներում:

Ինչ վերաբերվում է քաղաքական կյանքին, ապա այստեղ փաստացի բոլոր տեսակի քիչ թե շատ ընդդիմադիր քաղաքական միավորումները արգելված էին, իսկ նրանց լիդերները, կամ գտնվում էին բանտերում, կամ էլ արտերկրում:

Եվ զարմանալի չէ, որ վերջին բողոքում, որևէ քաղաքական միավոր չկարողացավ հեծել այս բողոքի շարժումը:

Ահա, թե ինչու քաղաքական պայքարի ավանդույթի բացակայությունը, բերեց նրան, որ վերը նշված կլանները ստիպված իրենց բողոքը սկսեցին արտահայտել զինված խմբավորումների պայքարի տեսքով:

Ինչպես հայտնի է, ցանկացած քաոս իր հետ ջրի երես է բարձրացնում նաև այլ հոսանքներ, որոնք խաղաղ կայուն կյանքում, սովորաբար տեսանելի չեն լինում:

Այսպես, վերջին ղազախական դեպքերի ժամանակ երևացին նաև ծայրահեղ իսլամիստների և թուրք ազգայնականների ականջները: Իհարկե վերջիններս, լուրջ գործոն չէին, սակայն ցանկանում էին «պղտոր ջրում ձուկ որսալ»:

Ի՞նչ ազդեցություն կարող էին ունենալ այս դեպքերի վրա Արևմուտքն ու Թուրքիան

Արևմուտքն Ղազախստանում միշտ ունեցել է ավելի շատ տնտեսական և ոչ քաղաքական դեր: Ղազախստանի աշխարագրական  դիրքը, թույլ չի տվել, որ Արևմուտքը ավելի մեծ դեր կատարեր այս տարածաշրջանում: Իսկ, ահա, Թուրքիան միշտ փորձել է չփչացնելով իր հարաբերությունները Նազարբաևի ընտանիքի հետ, հարաբերություններ հաստատել ղազախական մյուս ժուզերի ներկայացուցիչների հետ: Եվ քանի որ ազատ քաղաքական դաշտ չի եղել, Անկարան փորձում էր այդ դերը կատարել այլ միջոցներով: Բացի այդ, Անկարայում խնդիր էր դրված ղազախական ամորֆ խմբավորումներից ձևավորել թյուրքական միասնական ազգ, կիրառելով Թուրքիայի փորձը:

Եվ զարմանալի չէր, որ տարիներ առաջ, ընդօրինակելով Ադրբեջանի փորձը, Նազարբաևը որոշեց ղազախական այբուբենի կիրիլյան գրառումը փոխարինել լատինատառերով:

Սա ոչ այնքան մշակույթային, որքան ընդգծված քաղաքական որոշում էր:

Ավելին, Նազարբաևը ակտիվ էր, ոչ միայն եվրասիական ինտեգրացիայի հարցերում, այլև իր վրա մեծ դեր էր վերձրել թյուրքալեզու պետությունների ինտեգրացիայի իրագործման հարցում, ստանձնելով Թուրքիայի գլխավոր գործնկերի դերը Կենտրոնական Ասիայում:

Հաշվի առնելով այն, որ Ուզբեկստանը ավելի պասիվ դեր էր կատարում  այդ երկու ինտեգրացիոն գործընթացներում, իսկ Թուրքմենստանը ընդհանրապես ընտրել էր ինքնամեկուսացման ուղին, Անկարայի միակ գործընկերն մնացել էր հենց Նազարբաևը:

Սակայն Թուրքիան ոչ Արևմուտքի, ոչ էլ Չինաստանի հնարավորություններն ուներ, որ կարողանար ազդել Ղազախստանի վրա: Իսկ Նազարբաևի ընտանիքի տնտեսական շահերի հետ ուներ չնչին կապեր: Ահա, թե ինչու թուրքերի միակ հույսը մնացել էին ղազախական մյուս ժուզերի ներկայացուցղիչների հետ հարաբերությունները:

Մյուս կողմից, Անկարան փորձում էր այդ կապերը հաստատել շատ զգուշորեն, որպեսզի չխրտնացներ Նազարբաևին:

Ահա, թե ինչու աշխարհքաքաղաքական տեսանկյունից, ոչ Արևմուտքը, ոչ էլ Անկարան չունեին ազդեցության այն հնարավորությունն ու լծակները, որն ուներ Ռուսաստանը Ղազախստանի վրա: Եվ իզուր չէր, երբ առաջացավ լուրջ սպառնալիք Նազարբաևի և Տոկաևի շահերի համար, նրանք անմիջապես և առաջին հերթին դիմեցին Մոսկվային:

Տոկաևը փորձելու է մաքրել Նազարբաևի ազդեցությունը մինչև վերջ

Վերը նշած բոլոր գործոններից բացի, այս դեպքերում առկա էր նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Նազարբաևի միջև թաքնված հակամարտության գործոնը ևս:

Բանն այն է, երբ Նազարբաևը հանձնեց նախագահի պաշտոնը Տոկաևին, միաժամանակ իր համար սահմանադրորեն ամրագրեց ցմահ այնպիսի լիազորություններ, որն փաստացի Տոկաևին դարձնում էր «անգլիական թագուհի»:

Բնականաբար, Տոկաևին այդ իրավիճակը շահավետ չէր: Բացի այդ, ղազախական մյուս ժուզերի ներկայացուցիչները, հենց Տոկաևի միջոցով էին փորձում թուլացնել Նազարբաևի կլանի դերակատարումը տնտեսության մեջ: Եվ այս բողոքի ենթատեքստում անկասկած արկա էր նաև այս գործոնը:

Պետք է նշել, որ այս բողոքի արդյունքում Տոկաևը շանս է ստանում դառնալ երկրի լիակատար ղեկավար: Նա հեռացրեց Նազարբաևին երկրի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից և սպասվում է, որ շուտով տնտեսությունից կհեռացվեն նաև Նազարբաևի կլանի մյուս ներկայացուցիչները, ինչը թույլ կտա մյուս կլաններին գրավել տնտեսության մեջ նոր «ազատված» տեղեր:

Այդ տեսանկյունից, Տոկաևը ունի մեծ շանս դառնալ Ղազախստանի նոր իրական ղեկավար, ով կկարողանա ավելի «արդար» ձևով բալանսավորել մյուս կլանների շահերը: Մանավանդ, որ Տոկաևը ինքը որևէ սեփական կլան չունի և այդ տեսանկյունից կարող է լիարժեք բավարարել մյուս կլանների շահերը:

Մյուս կողմից, կարող է արդյո՞ք երկարաժամկետ կտրվածքով Տոկաևը պահպանել իր իշխանությունը նման դրվածքով, դժվար է ասել:

                Ինչու՞ Տոկաևը «հրավիրեց» ՀԱՊԿ-ին Ղազախստան

Այս հարցի պատասխանը ակնհայտ է: Երբ ողջ ազգը պահանջում էր Նազարբաևի հրաժարականը, իսկը ինքը՝ Տոկաևը, դեռ ինքնուրույն դեմք չէր ընկալվում, զանգվածային բողոքի պայմաններում, ուժայինները չէին կարող դառնալ Տոկաևի հուսալի հենարանը:

Ահա, թե ինչու նրան խիստ անհրաժեշտ էր հուսալի աջակցություն «դրսից»: Իսկ այստեղ միակ կայացած կառույցը մնում էր ՀԱՊԿ-ը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վերջինիս աջակցությունը վճռական դեր կարող է ունենալ Ղազախստանի հետագա քաղաքական դասավորության հարցում: Մանավանդ, որ թույլ Տոկաևին դեռ երկար ժամանակ է պետք, որ նա կարողանա ամբողջությամբ վերահսկել երկրի կառավարման համակարգը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>