Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ո՞վ է իրականում Վահան Քերոբյանը և ու՞մ է ուզում վաճառել նա Հայաստանի վառելիքի շուկան

Երբ իշխանությունը պատահականորեն հայտնվում է «փողոցից» եկած մարդկանց ձեռքում, պարզ է դառնում, որ նման իշխանությունից լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ: Իսկ երբ «փողոցային» իշխանությունն այլընտրանքի բացակայության պայմաններում նախարարներ է նշանակում պատահական մարդկանց, վիճակն էլ ավելի է բարդանում: Հայաստանում Վահան Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակելուց հետո այս ոլորտը դարձավ ոչ այնքան տնտեսական խնդիրների քննարկման առարկա, որքան հումորի թեմա: Նա հենց սկզբից սկսեց խոսել, որ «...Հայասատանը շուտով  երկնիշ տնտեսական ցուցանիշներ է արձանագրելու...»: Մարդիկ նրա այս խոսքերին  լուրջ չէին արձագանքում: Նույնիսկ իշխանության ներկայացուցիչները Քերոբյանին լուրջ չէին վերաբերվում, ժպիտով նշելով, որ «... Քերոփյանը իր ցանկություններն է հայտնում, որի մեջ ոչ մի մեղադրելի բան չկա...»: Փաշինյանի թիմակիցները չէին մոռանում նշել, որ նա չէ որոշում երկրի տնտեսական զարգացման ուղենիշը:

Սակայն նշել, որ Քերոբյանից ոչինչ կախված չէ, նույնպես սխալ թեզ է: Քանզի նա երկրի էկոնոմիկայի նախարարն է, և ուրեմն կարող է իր որոշումներով լրջորեն վտանգել երկրի տնտեսությանը:

Երբ Փաշինյանը երեք տարի առաջ խոստանում էր, թե երկրի տնտեսական դիմանկարը կարճ ժամանակահատվածում էապես փոփոխվելու է, բոլորն էլ հասկանում եին, որ նրա խոսքերի տակ լուրջ հիմքեր  չկան: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը երկրում այդպես էլ գերակա ճյուղ չդարձավ, իսկ հումքային ոլորտի տեսակակար կշիռը երկրի տնտեսության կառուցվածքում ոչ միայն չփոքրացավ, այլ նույնիսկ մեծացավ:

Եթե 2018-ին իշխանությունները խոսում էին, թե կարճ ժամանակահատվածում, արտաքին ներդրումները շեշտակի մեծանալու են, ապա այսօր նույնիսկ նույն իշխանությունն  խոստովանում է, որ տանուլ է տվել այս հարցում:

Սակայն Վահան Քերոբյանը նույնիսկ այս հարցում է փորձում տարբերվել բոլորից, ներկայացնելով, թե ինչ ծավալի ներդրումներ է պատրաստվում բերել երկիր: Օրինակ վերջերս իր խոսքում նա ավետեց, որ շուտով Հայաստանի բենզալցակայանների շուկայում լուրջ փոփոխություններ է սպասվելու, քանզի Վրաստանից պատրաստվում են մոտ 60 մլն դոլար ներդնել Հայաստանի սույն ոլորտում:

Շարքային քաղաքացին, ով չի տիրապետում մանրուքներին, նույնիսկ կարող է ուրախանալ: Միգուցե դրա արդյունքում, հայաստանյան բենզինի գինը կարող է նվազել:

Սակայն դա միայն տեղեկատվության  պակաս ունեցող մարդկանց վրա կարող է տպավորություն թողնել:

Դատեք ինքներդ, Հայաստանում և Վրաստանում այսօր բենզինի մանրածախ շուկայի գները գրեթե չեն տարբերվում: Հաշվի առնելով, որ բենզին Հայաստան՝ Վրաստանից է գալիս, ապա պարզ է դառնում, որ մեզ մոտ բենզինի մանրածախ գինը մոտ 5-10 տոկոսով ավելի թանկ պետք է լինի: Իսկ երբեմն էլ այն նույնիսկ հավասարվում է, կախված որոշ հանգամանքներից:

Իսկ դա նշանակում է, որ պոտենցիալ վրացի ներդրողը հայաստանյան բենզինի շուկայում չի կարող էապես ազդել բենզինի գնի վրա:

Մյուս կողմից, հայտնի է, որ Վրաստանում մեքենաների մոտ 80 տոկոսը օգտագործում են բենզին, մինջդեռ մեզ մոտ, մեքենաների ընդամենը 20 տոկոսն են բենզին օգտագործում, մնացած 80 տոկոսը գազ են օգտագործում:

Հարց է առաջանում, ինչու՞ պիտի վրացի ներդրողը շահագրգրված լինի հայաստանյան բենզինի շուկայով:

Բացի այդ պատրաստ լինի ներդնել մոտ 60 մլն դոլարի չափի գումար:

Հիշեցնենք, որ ներկայիս դրությամբ Հայաստանում կան մոտ 700 բենզալցակայաններ, որոնց համախառն արժեքը 35-40 մլն դոլարից ավել չէ:

Ինչու՞ պիտի վրացի ներդրողը մոտ երկու անգամ ավելի շատ ներդրումներ  կատարի հայաստանյան այս շուկայում:

Պատասխանը հայտնի է՝ վրացի ներդրողը Վահան Քերոբյանի միջոցով փորձելու է դառնալ հայաստանյան բենզինի շուկայի միակ խաղացողը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ շարունակ, իբր «պայքարում էր» մենաշնորների դեմ, պատրաստվում է մի «նոր Արմենթել» ստեղծել հայաստանյան բենզինի շուկայում:

Բացի այդ, դեռ հայտնի չէ, թե ով է կանգնած լինելու այդ «վրացի» կոչվող ներդրողի հետևում: Իսկ ավելի ճիշտ արդեն տեսանելի է դառնում, թե ումով է փորձելու փոխարինել Փաշինյանն հայաստանյան հիմնական տնտեսական խաղացողներին: Մանավանդ, որ նրանք «լավ վճարելու» արվեստի են տիրապետում նաև այլ երկրներում:

Իսկ թե ով է Քերոբյանը և ում մասին է խոսքը, ով պատրաստվում է «60 մլն դոլարի ներդրումներ բերել Հայաստան» և ինչ աշխարհաքաղաքական շահեր է իրականում հետապնդում Փաշինյանը՝ խոսակցության այլ թեմա է:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>