Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ

Դիտել նաև
Քաղաքական իշխանության միակ խնդիրը Վահան Քերոբյանից ազատվե՞լն էր
Քերոբյանը վաճառել է menu.am-ը
Դատարանը մերժեց Քերոբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Կալանքի տակ գտնվող Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ դատարան հայցեր են ներկայացվում
«Զամմինիստրի», «գործիքների» ու գայլի դուրս թռած աչքերի մասին. «Փաստ»
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ տնային կալանքների ոչ իրավաչափ լինելու հարցով։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Քերոբյանը:
Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։