Տեխնոլոգիայի դերի մասին. «Սաշիկի» գոյություն չունեցած 50%-ը և Ռոբերտ Քոչարյանի գոյություն չունեցած 4 միլիարդը
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ
• Երբ գործում է արևմտյան նեոգաղութատիրական ցանցը՝ իր գերժամանակակից գործիքակազմով (know-how), «Սաշիկի» գոյություն չունեցած 50%-ը և Ռոբերտ Քոչարյանի գոյություն չունեցած 4 միլիարդը ժողովրդական բանահյուսության մակարդակից վերաճում են քաղաքական վարք ձևավորող խոսույթի աստիճանի։
• Երբ գործում է հայկական ազգային չարդիականացված էլիտան՝ իր 20-րդդարյա գործիքակազմով, վորոնեժյան՝ ըստ ամենայնի լավ էլ գոյություն ունեցած մաքսանենգ ծխախոտները հայտնվում են այն վիճակում, որում հայկական ջարդերն էին՝ ըստ Հիտլերի հիշատակման, այսինքն՝ դրանց մասին այսօր ոչ ոք չի հիշում…
• Երբեք ու երբեք մի՛ անտեսեք տեխնոլոգիաների (այն էլ՝ մերօրյա) դերը հասարակական կարծիք կոչվածի ձևավորման գործում։ Այդ տեխնոլոգիաների համար փաստերն ունեն միլիոներորդական նշանակություն։
• Բարի՜ լույս բոլորիդ։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից