Այսուհետ Արցախում երիտասարդ ընտանիքներին տներ կառուցելու ծրագրից կօգտվեն նաև Ստեփանակերտի բնակիչները. Արցախի նախագահ
Դիտել նաև
Այսօր ՀՀ իշխանության համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը․ Մետաքսե Հակոբյան
Ովքե՞ր են պայքարում Աբխազիայում իշխանության համար, և ի՞նչ ելք կարող է լինել փետրվարի 15-ից հետո
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստան է ժամանել
Սանդուն հայտարարել է Մոլդովայի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին
Ավելի աբսուրդ միջադեպ դժվար է մտածել
Այսօր հաստատել եմ Կառավարության որոշում, համաձայն որի՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա, նաեւ նշել է. «Սահմանված կարգով՝ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն։
Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որը հուլիսի 20-ից սկսում է հայտերի ընդունման գործընթացը»:

