«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում
11
Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Պատերազմ Արցախում
Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը

Ովքե՞ր են պայքարում Աբխազիայում իշխանության համար, և ի՞նչ ելք կարող է լինել փետրվարի 15-ից հետո

Ինչպես հայտնի է, Աբխազիայում փետրվարի 15-ին կանցկացվեն նախագահական ընտրություններ:

Սակայն այն հերթականը չի լինի:

Բանն այն է, որ անցած տարվա նոյեմբերի 15-ին Սուխումում ցուցարարները գրավել էին կառավարական շենքերի համալիրը՝ նախագահականը և պառլամենտը,  պահանջել նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը: Բողոքի ակցիաները սկսվել էին այն պատճառով, որ իշխանությունները ներդրումային համաձայնագիր են կնքել Ռուսաստանի հետ։ Ըստ ցուցարարների, այդ համաձայնագրի արդյունքում ռուսական կապիտալը իրավունք կստանար ոչ միայն մեծ քանակությամբ սեփականություն ձեռք բերել Աբխազիայում, այլև իրենց հետ կարող էին բերել նաև նոր աշխատուժ:

Բացի այդ,  ընդդիմության ներկայացուցիչները համոզված էին, որ այդ համաձայնագրի օգնությամբ, Աբխազիայում իրենց դիրքերը կարող էին ամրապնդել, իրենց բնորոշմամբ՝ «վրացական օլիգարխները»:

Համաձայն վիաճակագրական տվյալների, ներկա դրությամբ Աբխազիայի բնակչությունը կազմում է մոտ 240 հազար, որից ուղիղ կեսը աբխազներն են:

Հանրապետությունում ապրում են նաև վրացիներ՝ մոտ 45 հազար և հայեր՝ մոտ 40 հազար, ռուսներ՝ մոտ 20 հազար:

Աբխազական ընդդիմադիր շրջանակները այն մտավախությունն ունեն, որ այդ համաձայնագրի արդյունքում հնարավոր կլիներ փոխել երկրի դեմոգրաֆիկ վիճակը, և աբխազները կարող էին կորցնել  իրենց մեծամասնության կարգավիճակը:

Անցած տարվա բողոքի արդյունքում Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ստիպված եղավ զիջել իր իշխանությունը, և երկրում նշանակվեցին արտահերթ նախագահական ընտրություն, որը հեղի է ունենալու փետրվարի 15-ին:

Հիմնական մրցակիցներն են գործող փոխնախագահ՝ Բադրի Գունբան, որին անվերապահ աջակցում է Մոսկվան և իր գլխավոր ընդդիմախոս, աբխազական ազգային շարժման առաջնորդ Ադգուր  Արձինբան:

Վերջինիս ձևակերպել են որպես «հակառուսական և թուրքամետ գործիչ», սակայն նա հրաժարվում է նման պիտակավորումից:

Ըստ Արձինբայի՝ նա առաջին հերթին աբխազամետ գործիչ է, ով ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները:

Ըստ Արձինբայի՝  համաձայնագիրը   «բացառիկ նախապատվություններ է  տալիս որոշ խոշոր գործարարների, սակայն աբխազ ժողովրդին ձեռնտու չէ։ Բացի այդ,  ռուսական անձնագրեր ունեցող վրացական օլիգարխիայի ներթափանցման սպառնալիք կա»,- նշում  է ընդդիմության լիդերը:

Բացի այդ, ըստ նրա, Աբխազիայում կարող է փոփոխվել նաև դեմոգրաֆիկ իրավիճակը:

«... Եթե այս համաձայնագիրը կյանքի կոչվեր, ապա Աբխազիայում կարճ ժամանակահատվածում կփոխվեր նաև դեմոգրաֆիկ իրավիճակը, և աբխազները սեփական երկրում կդառնային ազգային փոքրամասնություն...», նշում էր Արձինբան անցյալ տարվա բողոքների ընթացքում:

Ըստ բոլոր հարցումների, Արձինբան հետ է իշխող ուժի ներկայացուցիչ Բադրի Գունբայից, որին աջակցում է Մոսկվան, իսկ վերջերս էլ, այս օրերին,  գտնվելով Մոսկվայում, հանդիպեց գրեթե բոլոր բարձրաստիճան ռուս ղեկավարների հետ:

 Գունբային աջակցում են հայերի, ռուսների և վրացիների մեծ մասը, աբխազների  ոչ մեծ մասը, մինչդեռ Արձինբային աջակցում է աբխազների մեծ մասը:

Սակայն գումարային առումով, ստացվում է որ ընդդիմության ներկայացուցիչը ձայների հաշվարկով կարող է պարտվել իշխանության ներկայացուցիչ՝ Գունբային:

Աբխազական շրջանակները առաջ են քաշում  այն թեզը, որ ազգային անվգանգությունը վեր է դեմոկրատական արժեքներից, և այդ պատճառով աբխազները ամեն գնով պիտի Արձինբային դարձնեն  նախագահ:

Այսպիսով, առաջ է եկել մի իրավիճակ, երբ նախագահական ընտրություններից հետո այդ հանրապետությունում կարող է  ազգամիջյան լարված իրավիճակ լինել:

Իհարկե այդ համաձայնագիրը աբխազական պառլամենտը հետ է վերադարձրել, սակայն աբխազների մոտ վստահության պակասը իշխանության հանդեպ չի վերացել:

Իսկ եթե դրան գումարենք նաև խորը տնտեսական և էներգետիկ ճգնաժամը, որն առկա է հանրապետությունում, որտեղ հովահրային անջատումների պատճառով բնակիչները ստանում են օրական ընդամենը 10-ից 12 ժամ լույս, ապա կարող ենք արձանագրել, որ փետրվարի 15-ից հետո իրավիճակը այս հանրապետությունում կարող է և չլիցքաթափվել:

Չի բացառվում նաև, որ  դժգոհության թիրախում կարող են հայտնվել նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, որն էլ իր հերթին կարող է լարվածության նոր օջախ ստեղծել այս տարածաշրջանում:

Եթե  այս ամենին գումարենք նաև աշխարհաքաղաքական գործոնը, որից արդեն այսօր փորձում է օգտվել Թուրքիան, ապա կարող ենք արձանագրել, որ չի բացառվում, որ մեկ շաբաթից տարածաշրջանում ունենանք  նոր ճգնաժամային օջախ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>