Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Երվանդ Բոզոյան. «Հայաստանի ապագան կախված է վարչապետի՝ ներդրումներ անելու մասին տված խոստումից եւ ծրագրերից»

Hraparak.am-գրում է.

«Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրություններով, ըստ էության, փակվեց քաղաքական ընտրական ցիկլը։ Կարծում եմ, բոլորն էլ տեսնում են, թե ինչ վիճակում է քաղաքական դաշտը Հայաստանում։ Ըստ էության, այդպիսի դաշտ Հայաստանում գոյություն չունի։ Հայաստանը վերածվել է քաղաքական կրկեսի, որտեղ ամեն ինչ կրում է սիմվոլիկ բնույթ, եւ բոլորն էլ հասկանում են, որ դիսկուսիոն քննարկման մթնոլորտ չկա երկրում»,- հետընտրական Հայաստանում ստեղծված վիճակը Hraparak.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց քաղաքագետ, վերլուծաբան Երվանդ Բոզոյանը։

Նրա կարծիքով՝ հանրության մեջ որոշակի սպասումներ կան տնտեսական ոլորտից։ Երվանդ Բոզոյանը հիշեցնում է, որ Հայաստանում, ի տարբերություն հարեւան երկրների, չկան ներդրումներ։ Վրաստանի եւ Ադրբեջանի համեմատ, ըստ նրա, 10 անգամ ավելի քիչ ներդրումներ են արվում մեր երկրում։ «Այս ֆոնին հանրության մեջ միակ սպասումը մնացել է այն, որ ներդրումներ արվեն Հայաստանում, եւ տնտեսական ու սոցիալական կյանքը մի քիչ աշխուժանա»,- ասաց Hraparak.am-ի զրուցակիցը։

«2012թ․ եւ ավելի վաղ ձեւավորված խորհրդարանները սպասելիքներ ներշնչե՞լ են հանրությանը, որտեղ եւս ընդդիմությունը կազմել է փոքրամասնություն»,- հետաքրքրվեցինք Երվանդ Բոզոյանից։ «Միշտ էլ եղել են որոշակի սպասումներ։ 90-ականների ԱԺ-ն քաղաքական պրոցեսների կիզակետն էր։ Ճիշտ է, եղել են ժամանակներ, երբ ԱԺ-ի դիրքերը թույլ են եղել, բայց ընդդիմությունը ներկայացված է եղել։ 2003թ․ ԱԺ-ում ընդդիմությունը «Արդարություն» դաշինքն էր, 2007թ․ «Ժառանգությունը», որպես քաղաքական ուժ, մուտք գործեց խորհրդարան, 2012թ․ ԱԺ ընտրությունների ժամանակ քաղաքական ներկապնակն ավելի ներկայացուցչական էր․ կային եւ՛ «Ժառանգությունը», եւ՛ ՀԱԿ-ը, եւ՛ ՀՅԴ-ն, եւ՛ «Բարգավաճ Հայաստանը», որոշ ժամանակ կար կոնսոլիդացիա այդ քաղաքական ուժերի միջեւ։ Մարդիկ հասկանում էին, որ կա միահեծան իշխանություն, բայց այդ իշխանության կողքին հնարավոր է, որ ձեւավորվի այլընտրանքային բեւեռ։ Կար այդպիսի ինտուիտիվ մթնոլորտ։ Այսօր չկա այդպիսի ինտուիտիվ մթնոլորտ»,- արձագանքեց Երվանդ Բոզոյանը։

Նկատեցինք, որ այսօր «Ծառուկյան դաշինքի» անվանափոխված «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՅԴ-ն էլ են ներկայացված խորհրդարանում։ «Երկրի քաղաքական համակարգն է փոխվել, փոխվել են նաեւ քաղաքական ուժերի վեկտորները։ Եվ նախկին մթնոլորտը չկա։ Ընդհանուր առմամբ՝ երկրի մթնոլորտից է կախված, թե այս կամ այն քաղաքական ուժը ինչ որոշում է կայացնում։ Եթե երկրի մթնոլորտն առողջ է, ապա բոլոր քաղաքական ուժերն էլ ձգտում են գործել։ Հիշո՞ւմ եք, 2014թ․ ԱԺ-ում ձեւավորված քառյակի գործունեության արդյունքում «Օրինաց երկիրը» դուրս եկավ կոալիցիայից։ Եթե այդ պրոցեսը չլիներ, ապա ՕԵԿ-ը կարող էր բարեհաջող մնալ կոալիցիայի մեջ։ Իսկ այսօր քաղաքական դաշտում ես որեւէ դրական պրոցես չեմ տեսնում»,- ասաց մեր զրուցակիցը։

Օրեր անց կմեկնարկի «Սասնա ծռեր» խմբի գործով կալանավորված անձանց դատավարությունը։ Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե հնարավոր չէ՞, որ այդ դատավարությունը քաղաքականացնի երկրի մթնոլորտը։ ««Սասնա ծռեր»-ի դատավարությունն ի՞նչ կապ ունի երկրի քաղաքական պրոցեսի հետ։ Ես զարմանում եմ, որ այդ դատավարությունը կապում եք քաղաքական պրոցեսների հետ։ Քաղաքական պրոցեսը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում։ Իսկ եթե միակ այլընտրանքային լեգիտիմ պրոցեսը մեր երկրում մնում է «Սասնա ծռեր»-ի դատավարությունը, ապա դա հոգեվիճակի խնդիր է։ Բայց քաղաքական հեռանկար ես չեմ տեսնում Հայաստանում, որովհետեւ կա միահեծան իշխանություն, այդ իշխանության վերնախավը չի վայելում վստահություն։ Իսկ հասարակության սպասումները կապված են սոցիալական եւ տնտեսական ոլորտների հետ։ Կա խոստում, որ Հայաստանում կլինեն ներդրումներ, երկիրն ապրում է այդ ներդրումներ սպասումով, եւ եթե դրանք լինեն, ապա միգուցե այդ ներդրումները կստեղծեն նոր քաղաքական իրավիճակ։ Իսկ ինչ վերաբերում է դատավարություններին, ապա դրանք կլինեն շոու, եւ ԶԼՄ-ներից ու դատավորներից բացի, չեմ կարծում, թե հետաքրքրեն հանրության այլ խավերի»,- ասաց Երվանդ Բոզոյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի ապագան կախված է վարչապետի՝ ներդրումներ անելու մասին տված խոստումից եւ ծրագրերից։  «Եթե նույնիսկ լինի 500 մլն դոլարի ներդրում, ապա ես դա կհամարեմ հաջողություն երկրի համար»,- ասաց Hraparak.am-ի զրուցակիցը։

Hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>