Բուհերին «44-օրյա պատերազմ» է սպասվում․ Կարեն Վրթանեսյան
Դիտել նաև
Իրանի ԶՈւ-ն հասկացել է այդ սցենարը և ՀՕՊ-երը չի բացահայտել, չի դարձրել թիրախ. Կարեն Հովհաննիսյան
Կարեն Անդրեասյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու նպատակահարմարություն չի ունեցել
«Իմ մեդալից չունեք․ կուզե՞ք՝ իմ մեդալն էլ Ձեզ նվիրեմ»․ Կարեն Քոչարյան
«Ոնց որ Բանգլադեշի մի մութ նկուղում արտադրած հաղորդագրություն լինի»․ Կարեն Վրթանեսյան
Անկախության հռչակագիրը «բզբզալը» ՀՀ ապամոնտաժման մեկնարկ է նշանակում․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Այսօր դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները չգիտեմ պատկերացնո՞ւմ են, որ 3-4 տարուց (եթե Հայաստանն ինչ-որ հրաշքով մնա ոնց կա), իրենց երեխաները Հայաստանում քիչ թե շատ նորմալ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն էլ արդեն չեն ունենալու։
Նիկոլենք այնպես հավեսով են կպել բուհական համակարգը վերջնականապես ավիրելուն, որ ըստ էության բուհերին մի «44-օրյա պատերազմ» է սպասվում։ Նույնիսկ Էրատոն է իր սազանդարներով լծվել այդ գործին։ Հա, հիմա էլ բուհական համակարգն ահավոր անմխիթար վիճակում է, բայց ներկա միտումները եթե շարունակվեն, ապա 3-4 տարուց դա էլ չի լինելու։
Ի՞նչ եք մտածում այս իրավիճակի մասին, հայրենակիցներ ջան»։