Իշխան Սաղաթելյան. Հայաստանի իշխանությունները 107 դպրոց եւ 17 մանկապարտեզ են տվել թշնամուն
Դիտել նաև
Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Էրդողանի գրքով նկարվելը «հմուտ դիվանագիտություն». Լևոն Քոչարյան
Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը․ Ռոբերտ Քոչարյան
«Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ»․ Տիգրան Քոչարյան
Պուտինը զանգահարել է Քոչարյանին և շնորհավորել 70-ամյակի կապակցությամբ. 2-րդ նախագահի գրասենյակը հաստատեց
Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան
Հայաստանի ներկայիս իշխանությունները ուրախանում են բացառապես ավերածությունների համար: Այս մասին Երեւանի Նոր Նորք թաղամասում «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ իշխանությունները շատ են խոսում շինարարության մասին, բայց իրականում նրանք անում են միայն մի բան՝ ավերում են: «Այս իշխանությունները խոսում են դպրոցներ կառուցելու մասին, մինչդեռ իրենք են թշնամուն տվել 107 դպրոց եւ 17 մանկապարտեզ: Թող նայելով մարդկանց աչքերին ասեն, թե քանի տուն են տվել: Քանի՞ հեկտար են նվիրել Ալիեւին: Նրանք պետք է այս հարցերի պատասխանները տան, այլ ոչ թե ընտրողների ձայներ խնդրեն, որպեսզի նոր տարածքներ տան»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ «Հայաստան» դաշինքը բազմաթիվ նախագծեր ունի, փոխանցում է NEWS.am-ը: