Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Մակրոնին Արցախը չբավականացրեց Հեծանվավազքի ու հեծանիվի ֆեյք սիրահարի մասին. «Երևանը և երևանցիները» (տեսանյութ)
28
Վրաստանում հրապարակվեցին ընտրական ցուցակները. Ինչպիսի՞ն է այդ երկրի քաղաքական պատկերը ընտրություններից առաջ Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը․ Անդրանիկ Թևանյան Ադրբեջանը կարող է մասնատվել, իրենց Թուրքիայի օգնությունն է անհրաժեշտ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ադրբեջանի ծախսած միլիոնավոր դոլարներ ջուրն ընկան. Մայր Հայաստանը կարևոր քայլ արեց (տեսանյութ) Ալիևը Զուլֆուգարովի միջոցով «ավետում» է այն մասին, թե ինչ են պահանջելու Հայաստանից «խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո Ի՞նչ մեսիջ է ուղարկում Իրանի նախագահը՝ հանդիպելով Էրդողանի հետ Փոխել Հայաստանի դեմքը և կերպարը ՈւՂԻՂ. Կառավարության հերթական նիստը Վրաստանում ընտրությունն ընթանալու է վրաց ժողովուրդի և ամերիկացիների միջև. նշում են իշխանությունները Հայաստանն ունի զարգացման երկու տարբերակ. Կա՛մ դառնալ թուրքական վիլայեթ, կա՛մ դառնալ տարածաշրջանային ինքնուրույն սուբյեկտ՝ պահպանելով իր անվտանգությունը Պատերազմ Արցախում
Սերունդները մեզ չեն ների, եթե այս հայրենիքը կորցնենք. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Վրաստանը մտադիր է վերանայել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար Մի օր խոնարհվում է Եռաբլուրում զոհերի առաջ, մի օր՝ այդ զոհերը պատճառողի․ «Կարճ ասած» Ինչի՞ վրա էիր ուրախանում, դու աղետյալ երկրի ղեկավար ես. Ռուբեն Մելքոնյան Մակրոնին Արցախը չբավականացրեց Վրաստանում հրապարակվեցին ընտրական ցուցակները. Ինչպիսի՞ն է այդ երկրի քաղաքական պատկերը ընտրություններից առաջ Հեծանվավազքի ու հեծանիվի ֆեյք սիրահարի մասին. «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Չեմ գնալու Մայր Տաճարի վերաօծմանը, էդ մարդիկ էնտեղ չպետք է լինեն․ Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ Ազգային խայտառակություն է, նսեմացման պահ․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին. Տեսանյութ Հորս ազատազրկումը միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է. Դավիթ Վարդանյան Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր «Երևանում 57-ամյա տղամարդը փորձել է առևանգել երկու անչափահասի. նա ձերբակալվել է»․ ՆԳՆ Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայի նախագահը գովել է Փաշինյանին 44-օրյա պատերազմի տարելիցին Աննա Հակոբյանը տեղադրել է Փաշինյանի հետ ժպիտներով հաճելի զբոսանք Նյու Յորքում. Տեսանյութ «Ամենամեծ նվերը արեցիր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում»․ Անժելա Էլիբեգովա Բուհեր կփակվեն ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով Մենք ենք, որ չենք ըմբոստացել... Եթե պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, կարիք կլինի Սահմանադրությունը փոխել. Փաշինյան Դիվանագիտական ամբողջ խեղճությունը՝ մեկ լուսանկարում․ «Կարճ ասած» Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է Փաշինյանը, նա կստորագրի այն ամենն, ինչ իրենից կպահանջեն. Վիտալի Տրետյակով (տեսանյութ) Ադրբեջանը կարող է մասնատվել, իրենց Թուրքիայի օգնությունն է անհրաժեշտ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Փաշինյանի խոստումն ու սուտը ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին Էրդողանը հայտարարել է՝ ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում Փաշինյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարին «խաղաղության» պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքն է ներկայացրել ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել եռակողմ հանդիպումից

Այս իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը միակ իրական այլընտրանքն է․ Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Մարզերում իմ հանդիպումների ժամանակ ամենաքննարկվող հարցերից մեկն այն էր, թե արդյո՞ք Քոչարյանը փոխվել է:

Կարծում եմ ՝ վերջին տարիները նրան ավելի բաց և շփվող են դարձրել: Այդ տարիների ընթացքում ակտիվորեն ծանոթանում էր ժամանակակից կառավարման տեխնոլոգիաներին, ընդլայնում էր մարդկային և մասնագիտական շփումների ու ծանոթությունների շրջանակը:

Միևնույն ժամանակ, նա մնացել է կամային, նպատակասլաց և իրական կյանքին մոտ: Նրա մեջ զայրույթ և ներքին լարվածություն չկա, գուցե որոշակի նեղվածություն կա երկրի զարգացման գործում նրա ներդրումը չգնահատելու համար: Բայց համոզված եմ, որ սա միայն կօգնի իրեն հետագայում՝ ճիշտ կազմակերպել իր հարաբերությունները հանրության հետ:

Այո, Քոչարյանը փոխվել է։ Եվ դրա վկայությունն է նրա ակտիվ քաղաքական քարոզարշավը։ Որովհետև նա էլ շատերի նման կարող էր մի կողմ քաշվել։ Բայց չարեց։

Կա մի հարց, որը հաճախ տալիս են բոլոր նրանք, ովքեր որևէ պարագայում Նիկոլի օգտին չեն քվեարկելու. ինչո՞ւ Քոչարյանը։ Հասկանում եմ հարցի ենթատեքստը. մարդիկ ուզում են նոր դեմքեր։ Այլ պայմաններում, այլ իրավիճակում և հենց այդպես էլ պետք է լիներ։ Ավելին ասեմ՝ այլ պայմաններում Քոչարյանն ինքը կցանկանար նույնը։

Բայց հիմա երկիրը գնում է դեպի աղետ: Շատերը հասկանում են, որ միայն նա կարող է կանգնեցնել այս ընթացքը։ Դա օբյեկտիվ է՝ անկախ նրանից, թե ինչպիսին է ձեր անձնական վերաբերմունքը նրա նկատմամբ։

Օբյեկտիվ է նաև այն, որ շատերը քննադատում են և իրենց սուր էմոցիաներն ուղղում դեպի Քոչարյանը՝ հասկանալով և ընդունելով հանդերձ, որ այս իրավիճակում նա միակ իրական այլընտրանքն է։

Օբյեկտիվ, բայց անարդար է, երբ միայն նա է ասոցիացվում մեր երկրի «մինչև Նիկոլ» 27 տարվա որոշ վիճելի էջերի հետ։

Օբյեկտիվ է նաև այն, որ նա հիմա չի կարող համապատասխանել բոլոր ողջամիտ մարդկանց պատկերացումներին և ցանկություններին։ Այդպիսի իդեալական մարդիկ, առավել ևս՝ քաղաքական գործիչներ, բնության մեջ պարզապես չկան։

Սակայն փաստ է նաև այն, որ նույնիսկ զրպարտության բազմամյա չարամիտ և սև քարոզչությունից հետո, հազարավոր մարդիկ, որոնք պատրաստվում են ապրել Հայաստանում, իրենց իրական հույսերը կապում են նրա հետ։

Իմ հանդիպումների ընթացքում ես ասում եմ, որ պետք չէ սիրել կամ մեծարել Քոչարյանին, պետք է հարգել և վստահել նրան՝ որպես երկրի առաջնորդի, որպես քաղաքական փորձառու գործչի, որը գիտե, թե ինչպես երկիրը դուրս բերել զարգացման այս շոկերի ցիկլից: Իսկ հունիսի 20-ից հետո պահանջեք Քոչարյանից ուժեղ Հայաստան՝ խաղաղ, անվտանգ, արդար և զարգացող: Պահանջեք Քոչարյանից՝ առաջադիմական թիմեր, պահանջեք պրոֆեսիոնալ պետական համակարգ, գրագետ դիվանագիտություն, քաղաքական առաջադեմ համակարգ, հանրային համերաշխություն, տնտեսական կայունություն և այլն և այլն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan