«Այժմ կապի խնդիր ունեմ, չեմ կարող ձեզ ռեալ տեղեկատվություն տալ». Արցախի նախագահի խոսնակը՝ զոհ ունենալու լուրերի մասին
Դիտել նաև
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ Արցախում թշնամու արձակած կրակից զոհ կա։ Մասնավորապես՝ լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Լիսագորի հատվածում թշնամին կրակ է բացել մեքենաների ուղղությամբ։
Լուրը նախ փորձեցինք ճշտել Արցախի Պաշտպանության բանակից, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։
168.am–ը կապ հաստատեց Արցախի Հանրապաետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ, վերջինս հորդորեց դիմել Պաշտպանության բանակին։
«Որպեսզի կոնկրետ տեղեկատվություն տան, դիմեք ՊԲ-ին։ Ես այժմ կապի խնդիր ունեմ, ու չեմ կարող ձեզ ռեալ տեղեկատվություն տալ։ Երբ կապի հնարավորություն ունենամ և որևէ բան կարողանամ ճշտել, առաջիկա ժամերի ընթացքում կտեղեկացնեմ»,- ասաց Լուսինե Ավանեսյանը։

