Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Մակրոնին Արցախը չբավականացրեց Հեծանվավազքի ու հեծանիվի ֆեյք սիրահարի մասին. «Երևանը և երևանցիները» (տեսանյութ)
28
Վրաստանում հրապարակվեցին ընտրական ցուցակները. Ինչպիսի՞ն է այդ երկրի քաղաքական պատկերը ընտրություններից առաջ Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը․ Անդրանիկ Թևանյան Ադրբեջանը կարող է մասնատվել, իրենց Թուրքիայի օգնությունն է անհրաժեշտ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ադրբեջանի ծախսած միլիոնավոր դոլարներ ջուրն ընկան. Մայր Հայաստանը կարևոր քայլ արեց (տեսանյութ) Ալիևը Զուլֆուգարովի միջոցով «ավետում» է այն մասին, թե ինչ են պահանջելու Հայաստանից «խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո Ի՞նչ մեսիջ է ուղարկում Իրանի նախագահը՝ հանդիպելով Էրդողանի հետ Փոխել Հայաստանի դեմքը և կերպարը ՈւՂԻՂ. Կառավարության հերթական նիստը Վրաստանում ընտրությունն ընթանալու է վրաց ժողովուրդի և ամերիկացիների միջև. նշում են իշխանությունները Հայաստանն ունի զարգացման երկու տարբերակ. Կա՛մ դառնալ թուրքական վիլայեթ, կա՛մ դառնալ տարածաշրջանային ինքնուրույն սուբյեկտ՝ պահպանելով իր անվտանգությունը Պատերազմ Արցախում
Սերունդները մեզ չեն ների, եթե այս հայրենիքը կորցնենք. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Վրաստանը մտադիր է վերանայել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար Մի օր խոնարհվում է Եռաբլուրում զոհերի առաջ, մի օր՝ այդ զոհերը պատճառողի․ «Կարճ ասած» Ինչի՞ վրա էիր ուրախանում, դու աղետյալ երկրի ղեկավար ես. Ռուբեն Մելքոնյան Մակրոնին Արցախը չբավականացրեց Վրաստանում հրապարակվեցին ընտրական ցուցակները. Ինչպիսի՞ն է այդ երկրի քաղաքական պատկերը ընտրություններից առաջ Հեծանվավազքի ու հեծանիվի ֆեյք սիրահարի մասին. «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Չեմ գնալու Մայր Տաճարի վերաօծմանը, էդ մարդիկ էնտեղ չպետք է լինեն․ Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ Ազգային խայտառակություն է, նսեմացման պահ․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին. Տեսանյութ Հորս ազատազրկումը միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է. Դավիթ Վարդանյան Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր «Երևանում 57-ամյա տղամարդը փորձել է առևանգել երկու անչափահասի. նա ձերբակալվել է»․ ՆԳՆ Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայի նախագահը գովել է Փաշինյանին 44-օրյա պատերազմի տարելիցին Աննա Հակոբյանը տեղադրել է Փաշինյանի հետ ժպիտներով հաճելի զբոսանք Նյու Յորքում. Տեսանյութ «Ամենամեծ նվերը արեցիր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում»․ Անժելա Էլիբեգովա Բուհեր կփակվեն ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով Մենք ենք, որ չենք ըմբոստացել... Եթե պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, կարիք կլինի Սահմանադրությունը փոխել. Փաշինյան Դիվանագիտական ամբողջ խեղճությունը՝ մեկ լուսանկարում․ «Կարճ ասած» Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է Փաշինյանը, նա կստորագրի այն ամենն, ինչ իրենից կպահանջեն. Վիտալի Տրետյակով (տեսանյութ) Ադրբեջանը կարող է մասնատվել, իրենց Թուրքիայի օգնությունն է անհրաժեշտ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Փաշինյանի խոստումն ու սուտը ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին Էրդողանը հայտարարել է՝ ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում Փաշինյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարին «խաղաղության» պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքն է ներկայացրել ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել եռակողմ հանդիպումից

Որքան էլ պարզունակ է հնչում... Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատարն իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ «նախկիններին» մեղադրել է խորհրդարանում ահաբեկչության կազմակերպման և Մեղրին Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մեջ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Մեղրին Ադրբեջանին հանձնելու մտադրության մասին` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին: ՀՀ նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց, որ Փաշինյանը «պարզապես ստում է»։

Ավելի վաղ Փաշինյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել էր, որ Քոչարյանը 1999թ.-ին նախագահ եղած ժամանակ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Մեղրիի շրջանը Ադրբեջանին հանձնելու հարցը: Այս նախագծին դեմ են արտահայտվել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։

«Որքան էլ պարզունակ է հնչում՝ վարչապետի պաշտոնակատարը պարզապես ստում է։ Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Քոչարյանի նախագահության օրոք Մեղրին հանձնելու հարց երբեք չի քննարկվել»,-ասաց Սողոմոնյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, թե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ավելի ճիշտ՝ նրանց ենթակա ԱԱԾ-ն տեղյակ են եղել 1999թ․-ի հոկտեմբերի 27-ի նախապատրաստվող ահաբեկչության մասին, Քոչարյանի գրասենյակի ղեկավարը դա «հին ու դատարկ» խոսակցություն անվանեց։ Նրա խոսքով` եթե Քոչարյանը մասնակից լիներ դրան, ապա գործող իշխանությունն այս երեք տարիների ընթացքում ուղղակի հանգիստ չէր թողնի նրան, կսկսվեին նոր քրեական գործեր, դատաքննություններ և այլն:

1999թ․-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Հայաստանի Ազգային ժողովում։ Այդ օրը մի քանի ահաբեկիչ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել են խորհրդարանի շենք և հրազենով սպանել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյնաին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Կոտանյանին։

Ահաբեկիչների դատավարությունը սկսվել է 2001 թ․-ի փետրվարին և տևել է մինչև 2003 թ․-ի դեկտեմբերը: Ցմահ ազատազրկման է դատապարտվել վեց ահաբեկիչ, այդ թվում՝ խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan