Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչու Թուրքիան ու Ադրբեջանը Իսրայելի հանդեպ ունեն տարբեր դիրքորոշումներ

Թուրքական փորձագետները նկատեցին, որ Անկարայի ու Բաքվի վերաբերմունքը վերջին արաբա-իսրաելյան ճգնաժամին ոչ միայն չէին համընկնում, այլ նաև 180 աստիճան տարներ էին:

Մասնավորապես, թուրքական «Դուվար» պարբերականի վերլուծաբան Մյուհդան Սաղլամը նշում, որ Ադրբեջանն այն եզակի երկրներից է, որը այս կոնֆլիկտում փաստացի աջակցում է Իսրայելին: Վերլուծաբանի կարծիքով` հասկանալու համար Թուրքիայի ու Ադրբեջանի մոտեցման տարբերությունները պետք է հասկանալ, թե ինչ նպատակներ են հետապնդում այդ երկրները: Երբ Էրդողանը հայտարարեց, որ ինքն աջակցելու է Պաղեստինին, ինչպես որ աջակցեց Ադրեջանին Ղարաբաղում, խիստ հակասական արձագանք եղավ թե՛ Իսրայելից, թե՛ Պաղեստինից, և թե՛ Ադրբեջանից:

Ադրբեջանում ու Իսրայելում գերադասեցին այդ հայտարությունը չնկատել, իսկ Պաղեստինի ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով Էրդողանին, այնուամենայնիվ, նրբանկատորեն նշեց, որ Պաղեստինի ու Ղարաբաղի խնդիրները տարբեր են: Իսկ Պաղեստինն էլ, իր հերթին, դրական վերաբերմունք ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հանդեպ:

Ինչպես որ մյուս թուրք վերլուծաբանները, այնպես էլ Մյուհդան Սաղլամը համոզված է, որ Էրդողանի հակաիսրայելական հռետորաբանությունը բացառապես պոպուլիստական նպատակներ ունի: Էրդողանը փորձում է ստանձնել իսլամական աշխարհի լիդերի դերը, և փորձում է միաժամանակ խաղալ և պանթուրքիզմի և պանիսլամիզմի դաշտերում: Էրդողանի նմանատիպ արձագանքը նյարդայնացնում է մյուս իսլամական պետությունների ղեկավարներին, քանզի նրանք չեն ուզում, որ արաբական աշխարհի լիդերը դառնա թուրք Էրդողանը:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա այս երկիրը իսլամական աշխարհի լիդեր դառնալու մկրտումներ չունի: Այդ իսկ պատճառով նրա համար արաբա-իսրայելական կոնֆլիկտում կրոնական էմոցիաները ստորադասվում են ռացիոնալ շահերի: Իսկ որ այդ շահերը տեսանելի են, ակնհայտ է բոլորի համար:

Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո Իսրայելի համար Ադրբեջանը դարձավ կարևորագույն երկրներից մեկը մի շարք պատճառներով:

Պատճառ առաջին: Ադրբեջանն Իրանին սահմանակից երկիր է, իսկ Իրանում ապրում է մոտ 20 մլն ադրբեջանցի: Իսրայելի հեռահար նպատակն է Ադրբեջանին ուժեղացնելու ճանապարհով հասնել Իրանի պետականության քայքայմանը: Այդ իսկ պատճառով Իսրայելը հսկայական ներդրումներ է իրականացրել Ադրբեջանի ռազմաարդյունաբերական ոլորտում: Պաշտոնական տվյալներով, 2016 թվականի դրությամբ Իսրայելն Ադրբեջանին վաճառել է ավելի, քան 6 մլրդ դոլարի զենք ու զինամթերք: Իսկ վերջին ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանում էին գտնվում իսրայելական մասնագետները, ովքեր օպերատիվորեն օգնում էին ադրբեջանցիներին այդ զենքերի սպասարկման հարցում:

Բացի այդ, Իսրայելը հսկայական ծավալի գաղտնի հետախուզական տեղեկատվություն է տրամադրում Ադրբեջանին տարածաշրջանի վերաբերյալ:

Պատճառ երկրորդ: Այսօր Իսրայելի նավթի պահանջարկի 40 տոկոսն ապահովում է Ադրբեջանը: Իսրայելցի փորձագետների կարծիքով, ադրբեջանական նավթն Իսրայելին թույլ է տվել ավելի կոշտ դիրքերից բանակցություններ վարել հարևան արաբական երկների հետ: Եվ իզուր չէ, որ 2012 թվականին Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարեց, որ Իսրայելի համար Ադրբեջանն ավելի կարևոր երկիր է, քան Ֆրանսիան:

Այս հարաբերությունները ամրագրելու համար գրեթե պարբերական են դարձել Իսրայելի բարձրաստիճան ղեկավարների այցերը Ադրբեջան: 1997 թվականին առաջինն Ադրբեջան այցելեց Բենյամին Նեթանյահուն, այնուհետև 12 տարի անց` 2009-ին, այցելեց Շիմոն Պերեսը, իսկ երբ Իսրայելի արտգործնախարար դարձավ Լիբերմանը, այդ երկրում ադրբեջանական գլխավոր լոբիստը, ապա նրա այսցերը Բաքու դարձան պարբերական: Սկսած 2010 թվականից այդ երկների առնվազն արտգործնախարարի այցելությունները դարձան պարտադիր բնույթի:

Միջպետական սերտ հարաբերությունները բերեցին նաև միջանձնական սերտ հարաբերությունների: Այսօր Իլհամ Ալիևի ու Մեհրիբան Ալիևի փոխհարաբերությունները իսրայելական պետական վերնախավի հետ դարձել են ջերմ, ինչպես երբեք: Օրինակ, իսրայելական «Հաարեձ» պարբերականի տվյալներով` Ալիևների ընտանիքը իսրայելական տնեսության մեջ է ներդրել ավելի, քան 600 մլն դոլար: Բացի այդ, Հեյդար Ալիևի ֆոնդը, որը ղեկավարում է Մեհրիբան Ալիևան, սերտորեն համագործակցում է հրեական բարեգործական ընկերությունների հետ:

Ըստ թուրքական ու արաբական վերլուծաբանների` Իսրայելն իր այս մոդելային հարաբերություններով Ադրբեջանի հետ փորձում է օրինակ ծառայեել, թե ինչպիսին կարող են լինել Թել Ավիվի հարաբերություններն արաբական այլ երկների հետ:

Ահա թե ինչու կոնկրետ արաբա-իսրայելյան կոնֆլիկտի հարցում Էրդողանի ու Ալիևի դիրքորոշումները տարբերվեցին գրեթե 180 աստիճանով:


Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>