100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Քարտեզը՝ առանց Արցախի, կառավարության փոխարեն՝ երգչախումբ․ ԱԺ-ն սկսեց աշխատանքը. Տեսանյութ
20
Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը իրեն ծառայող «Հանրապետության» միջոցով տապալում է ուղեվարձի չթանկացման արտահերթ նիստը, մարդկանց մնում է ելնել փողոցներ Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ # բոյկոտ (տեսանյութ) Ո՞ւմ է հրավիրել իր երդման արարողությանը Թրամփը, և ինչու է այս շարքում բացակայում Փաշինյանը Բաքվի «դատավարության» վերաբերյալ Փաշինյանի իշխանության քար լռությունը Ալիևի պահանջներից մեկի կատարումն է Պատերազմ Արցախում
Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Մետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան Ավելի հետոյին պատրաստվելու համար «Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն»․ Վարուժան Գեղամյան 100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Անընդունելի է Հայաստանի իշխանությունների ակնհայտ և բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ. ՀԱԿ Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) #բոյկոտ․ թույլ չտալ, որ տրանսպորտը թանկացնեն (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Հակասահմանադրական գործը պաշտպանող դատախազը հեռացավ նաև ՔԿ-ից Քարտեզը՝ առանց Արցախի, կառավարության փոխարեն՝ երգչախումբ․ ԱԺ-ն սկսեց աշխատանքը. Տեսանյութ ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը. Տեսանյութ Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունենալու Մարգարիտա Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Տիգրան Քեոսայանի առողջական վիճակի մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ-ն Թուրքիային է արտահանձնել երկու անձի Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Սիրուշոն դստեր՝ Զաբելի հետ լուսանկարներ է հրապարակել Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու համար. ՀՅԴ Բյուրո Վահրամ Սահակյանի դեմ քրեական վարույթ են նախաձեռնել Փաշինյանը իրեն ծառայող «Հանրապետության» միջոցով տապալում է ուղեվարձի չթանկացման արտահերթ նիստը, մարդկանց մնում է ելնել փողոցներ Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ # բոյկոտ (տեսանյութ) Ո՞ւմ է հրավիրել իր երդման արարողությանը Թրամփը, և ինչու է այս շարքում բացակայում Փաշինյանը

Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան

Բաքվում ավարտվեց ՄԱԿ-ի միջազգային կլիմայական կոնֆերանսը (COP29) և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս միջոցառման անցկացումն Ադրբեջանում տեղի էր ունեցել ՀՀ իշխանությունների համաձայնությամբ, ապա փորձենք հասկանալ, թե ով շահեց ու տուժեց: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է.

«Նախ, սրան նախորդած պրոցեսում, Հայաստանը 2 հիմնական ակնկալիք ուներ: Առաջինը, որ միջազգային դերակատարների ակտիվ ճնշումների պայմաններում Ադրբեջանը բանակցություններում կվերադառնար կառուցողական հուն և հնարավոր կլիներ նվազագույն կորուստներով ընդհանուր մոտեցումներում ըմբռնում ապահովել: Երկրորդ, և´ ներսում և´ դրսում ակնկալիք էր ձևավորվել, որ այս միջազգային միջոցառումից առաջ, ընթացքում կամ անմիջապես հետո, Ադրբեջանը որպես բարի կամքի դրսևորում, ազատ կարձակի Բաքվի բանտերում պահվող գերիների, ռազմագերին առնվազն մի մասին:

Միանգամից արձանագրենք, որ Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց, այլ Ադրբեջանն օգտագործեց միջազգային ընթարձակ լսարանը Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու, Հայաստանի դեմ նոր պահանջներ ներկայացնելու և ագրեսորի պիտակ հագցնելու ուղղությամբ: Ավելին, նույն COP-29-ի օրերին, Ադրբեջանը Հաագայի միջազգային դատարան նոր հայց ներկայացրեց ՀՀ-ի դեմ, իսկ գերիների թեման այդպես էլ մնաց առկախված: Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար:

ԱՄՆ նախագահը նույնիսկ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանին՝ COP29-ի կազմակերպման համար, իսկ Գերմանիայի ԱԳ նախարարն ադրբեջանական իշխանությունների «երեսը լվանալով» հանդիպեց, այսպես կոչված, ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Ու սա այն դեպքում, որ Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին: Հիշեցնեմ, որ օրեր առաջ, ԱԺ-ում հրատապ քննարկում էինք նախաձեռնել (հիմնական զեկուցողը ես էի), որով փորձում էինք հասնել ՀՀ խորհրդարանի կողմից համապատասխան հայտարարության շրջանառման՝ կոչ անելով Բաքվին, հետևել միջազգային կոնվենցիաների պահանջներին և ազատ արձակել հայ գերիներին, ռազմագերիներին, ինչպես նաև՝ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել այս հարցի հետ կապված մի շարք առաջնահերթությունների: Սակայն խորհրդարանի՝ իշխանությունը ներկայացնող հատվածը ոչ միայն տապալեց այս նախաձեռնությունը, այլ դրանով, ըստ էության, նաև աջակցեց ադրբեջանական իշխանություններին, թեման այլ հարթակներում արգելափակելու համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan