Ցանկանում ենք անխոչընդոտ հասանելիություն ունենալ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աշխատանք ծավալելու համար. ՄԱԿ
Դիտել նաև
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միջազգային կազմակերպության խմբերի հնարավոր աշխատանքներին և հույս հայտնել, որ հասանելիություն կստանան մարդասիրական գործունեություն ծավալելու համար: Փոխանցում է Tert.am-ը:
«Մենք ցանկանում ենք անխոչընդոտ հասանելիություն ունենալ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աշխատանք ծավալելու համար, ինչպես աշխարհի այլ հատվածներում: Մինչ այսօր դա հնարավոր չի եղել, քանի որ մենք անհրաժեշտ թույլտվություն չենք ստացել Ադրբեջանի իշխանություններից: Հուսով ենք, որ այս հարցում շուտով առաջընթաց կտեսնենք»,- ասել է Դյուժարիկը:

