Արցախի ԱԳՆ ղեկավար. Ալիեւի դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով
Դիտել նաև
Այսօր ՀՀ իշխանության համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը․ Մետաքսե Հակոբյան
«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ»․ «Մայր Հայաստանի» նախաձեռնած քննարկումը՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան (ուղիղ)
Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան
Բաքվում այսպես կոչված «հաղթանակի թանգարանի» բացումը եւ այդ «միջոցառմանը» Իլհամ Ալիեւի մասնակցությունը նացիզմի եւ նարցիսիզմի գարշելի դրսեւորում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը:
«Հին Հռոմի օդիոզ ներկայացուցիչների օրինակով մասնակցում է նման ցուցադրական «գլադիատորական մարտերի»: Այդ ամենին նայելիս սրտխառնոց է առաջանում, իսկ հասարակությանը, որը հայտնվել է այդ մարդու ձեռքում, պարզապես խղճում եմ: Ալիեւի դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով: Կգա ժամանակը, եւ մենք կտեսնենք այդ դեֆրադացիայի արդյունքները: Դեգրադացիա է նաեւ այդ մարդուց բխող սպառնալիքը չտեսնելը»,-նշեց Դավիթ Բաբայանը:

