Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին
26
Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի բյուջեն միայն պարգևավճարների մասով են գերազանց կատարում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է․ Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու «Պատրաստվում է Ադրբեջանի հետ պաշտոնապես դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով». Ստեփան Դանիելյան Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը

Աննա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների և գործարարների հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի շրջանակներում Ժնևում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների, գործարարների և հիմնադրամների նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Մասնավորապես, դեկտեմբերի 14-ին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և տիկնոջը՝ Հյուգեթ Գաբրաշին: Հանդիպմանը ներկա էին նաև «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամի նախագահ Թերեզա-Ժենդրո Հակոբյանը, «Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ժան-Վահե Նիգոլյանը, «Ալիանս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ալֆրեդ Բագջյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը, «Հակոբ Թոփալյան» հիմնադրամի նախագահ Անի Մեսրոպյանը, ով նաև Ժնևի հայկական դպրոցի տնօրենն է, Ճարտարապետ Իռմա Ավագյանը, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Գարիբյանը:

 


Հանդիպմանը շվեյցարահայ բարերարները ներկայացրել են իրենց ծավալած գործունեությունը ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նոր ծրագրերի կազմակերպման և իրականացման գործում: «Ֆրանսիական ասացվածք կա, ըստ որի, լավ սկսած բարեգործությունը ինքնըստինքյան է լինում: Ժնևում գործող հայկական հիմնադրամները միասնական են, և միշտ հավաքվում են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Դրանով է պայմանավորված շվեյցարահայ համայնքի ուժեղ լինելը»,- ասել է Վահե Գաբրաշը: Րաֆֆի Գարիբյանն էլ նշել է, որ ընդունված է կարծիք է, որ սփյուռքը անհրաժեշտ է Հայաստանին, «բայց սփյուռքը հենց Հայաստանի մեջ պետք է գործի, և հենց դա է պատճառը, որ դիմել եմ և ստացել Հայաստանի քաղաքացիություն»,- ասել է Րաֆֆի Գարիբյանը՝ հավելելով, որ Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ոգևորվել է և որոշել, որ պետք է ստանա Հայաստանի Հանրապետության անձնագիր և իր գործունեությունը ծավալի նաև հայրենիքում:

Նույն օրը Աննա Հակոբյանը հյուրընկալվել է նաև սփյուռքահայ մեծ բարերար «Պողոսյան հիմնադրամ»-ի նախագահ Ալբեր Պողոսյանին և տիկնոջը Մոգջան Պողոսյանին: Հանդիպմանը ներկա էին գործարար Մարկ Ավակյանը, «Ավակյան գորգեր» գործարանի սեփականատեր Հակոբ Ավակյանը, արտիստ Պիեռ Քուքճյանը: Դեկտեմբերի 15-ին Աննա Հակոբյանը այցելել է աշխարհահռչակ «Ֆրանկ Մյուլեր» գործարան և հանդիպել գործարար Վարդան Սրմաքեշին և Արդեն Շելեֆյանին: Նույն օրը երեկոյան տիկին Հակոբյանը հյուրընկալվել է Թալին Ավագյանի տանը, հանդիպել ՀԲԸՄ Շվեյցարիայի կոմիտեի կանանց:

Վերոնշյալ բոլոր հանդիպումների ժամանակ, շնորհակալություն հայտնելով ներկաներին համայնքում ակտիվ գործունեության, ինչպես նաև Հայաստանին ու հայ ժողովրդին տասնյակ տարիներ շարունակ տարբեր ծրագրերով աջակցելու համար, Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, մանրամասն պատմել, թե գործունեության այս կարճ ժամանակահատվում ինչպիսի ծրագրեր են իրականացվել և հիմնադրամներն ինչպիսի նպատակներ են հետապնդում ու ինչպիսի ծրագրեր են նախատեսում իրականացնել առաջիկայում:

Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, հնչել են ապագա համագործակցությանն ուղղված մի շարք առաջարկություններ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan