Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց
7
Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Պատերազմ Արցախում
«Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավnրել Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Մաքսային արտոնություն ստացած ընկերություններն առատաձեռն նվիրատվություններ են արել «Իմ քայլին» ու ՔՊ-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հարկային տեռոր է սկսվելու՝ բիզնեսմենների ջանից է դուրս գալու. Արա Վարդանյան Նոր որակի համախմբում․ հայտարարություն Եթե կարոտել եք 90-ականները, այցելեք Էջմիածին քաղաքի որոշ կանգառներ Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Խցանված քաղաք և քաղաքի խցանված կառավարում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Սրբազանը պետք է արդարացվի, իսկ նրան պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող», հակառակ պնդումը հերձված է ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Ալեն Սիմոնյան, քուա՜նշ․ ամո՜թ ձեզ (տեսանյութ) Ապշեցուցիչ զուգադիպություն է. դատավճիռը հրապարակվեց Փաշինյանի և Ալիևի՝ Էմիրություններում «Մարդկային եղբայրության համար» մրցանակ ստանալու հաջորդ օրն իսկ. «Լազարևյան ակումբ» Սոցփաթեթի շահառուների համար ապահովագրությունը դառնում է վճարովի այն էլ՝ ավելի թանկ. Արհմիություն Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունն են տարածել. Հայր Ասողիկ Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց

Ինչպե՞ս վրացիները քվեարկեցին. Միջազգային արձագանքը, և ի՞նչ զարգացում սպասել Վրաստանում

Վրաստանի ընտրությունները կարելի է գնահատել որպես ամենադեմոկրատականներից մեկը՝ հետխորհրդային տարածքում, սկսած՝ 1991 թվականից: Սա փաստում են, գրեթե բոլոր արևմտյան փորձագտները: Սակայն արևմտյան կառավարությունների գնահատականներն այլ ուղղվածություն ունեն:

Եվ դրա պատճառը չափազանց անկեղծ ներկայացրեց  Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին, հայտարարելով բառացիորեն հետևյալը.

«Ոչ մի դիտորդ չի կարողանա հաստատել կեղծիքը։ Սակայն Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածը պարտավորեցնում է պետությանն ինտեգրվել Եվրամիությանը։ Ընտրությունների «հաղթողը» ակնհայտորեն դեմ է այդ պարտավորությանը։ Հակասահմանադրական արդյունքներ տվող ընտրությունները պետք է կրկնվեն»:

Լագոդինսկու հայտարարության բովանդակային մասը կրկնեց նաև ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ   Մեթյու Միլլերը, նշելով հետևյալը.

«...Վրաստանի Սահմանադրությունը, որն առաջարկվել և աջակցվում է ներկայիս իշխող կուսակցության կողմից, պահանջում է անդամակցել այս եվրատլանտյան ինստիտուտներին: Բոլոր կուսակցությունները քարոզարշավ են իրականացնում՝ ի պաշտպանություն այս նպատակի: Սակայն իշխող կուսակցությունը այս կուրսին հակասող միջոցներ ձեռնարկեց: Վրաստանի կառավարությունը կարող է վերահաստատել իր հավատարմությունը ժողովրդավարական եվրաատլանտյան կուրսին` հարգելով օրենքի գերակայությունը, շտկելով ընտրական գործընթացի թերությունները, չեղյալ համարելով հակաժողովրդավարական օրենսդրությունը և զգալի ջանքեր գործադրելով ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բարեփոխումների առաջարկությունների իրականացման համար: Մենք այս տարի հետևողականորեն կոչ ենք արել Վրաստանի կառավարությանը հրաժարվել իր հակաժողովրդավարական գործողություններից և վերադառնալ եվրատլանտյան ուղի...»:

Եթե ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցչի այս խոսքերը դիվանագիտական լեզվից  թարգմանենք  հասարակ մարդկային լեզվի, ապա կստացվի հետևյալը. ամերիկացիները խոստովանումեն, որ ընտրություններում լուրջ կեղծիքներ չեն եղել, սակայն վրաց ժողովուրդը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ, սակայն «Վրացական երազանքը»  շեղվել է այդ ուղուց: Եթե իշխանությունը շարունակի այդ ուղին, ապա ԱՄՆ-ն կհայտարարի այս ընտրությունները «ոչ լեգիտիմ»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հասկանալով այս մեսիջը, Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարում է, որ գալիք տարվա հունվարից իշխանությունը պատրաստ կլինի վերսկսել ԱՄՆ-ի հետ հարաբերություններ հաստատելու քաղաքականությունը, հույս ունենալով, որ այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կընտրվի Թրամփը:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանքին»  Եվրոպայում աջակցեց միայն Հունգարիայի վարչապետ Օրբանը, ով համարվում է Եվրոպայում Թրամփի միակ դաշնակիցը:

Այս տեսանկյունից բոլորը սպասելու են, թե ով կընտրվի ԱՄՆ-ի հաջորդ նախագահ, որից հետո էլ պարզ կլինի, թե ինչ ուղիով կընթանան վրացական գործընթացները:

Ինչպե՞ս իրականում անցան ըևնտրությունները, և որ տեղերում էր իշխանությունը թույլ կամ ուժեղ

Ինչպես հայտնի է, «Վրացական երազանքն» ընտրություններում հավաքեց ձայների ավելի քան 53 տոկոսը: Իսկ ընտրություններին մասնակցեց ընտրողների ավելի քան 58 տոկոսը:

Անցած ընտրությունների համեմատ, քվեարկողների ակտիվությունը ավելացեր էր մոտ 270 հազարով, ինչը լուրջ ցուցանիշ է:

Սակայն մարդկանց ակտիվությունը պայմանավորված էր գերլարված պայքարով և բևեռացվածությամբ, ինչը մղել էր մարդկանց անպայման ընտրություններին մասնակցել:

Իսկ հիմա տեսնենք, թե երկրի որ մասը ինչպես էր քվեարկել:

Վրաստանի չորս խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում և Ռուսթավիում, իշխանությունները հավաքել էին ձայների 45 տոկոսը: Նույնքան հավաքել էին նաև միացյալ չորս ընդդիմադիր ուժերը:

Ընդ որում, Թբիլիսիի շրջաններից ամենաակտիվները  Վակեն էր, Դիդուբեն, Սաբուրթալոն  և Մթածմինդան:  Վակեն քաղաքի կենտրոնն ու գործարար մասն է համարվում, Մթածմինդան՝ քաղաքի տուրիստական մասը, Սաբուրթալոն՝ երկրորդ կարևոր մասերից է, ինչպես որ Երևանի Արաբկիր վարչական շրջանը:

Եվ այս չորս շրջաններում, ընդդիմությունը չնչին առավելությամբ հաղթանակ էր տարել իշխանության հանդեպ: Սակայն Թբիլիսիում, բոլոր շրջաններից ստացած ձայների հաշվարկով, իշխանությունն ու ընդդիմությունը ստացել են հավասար ձայներ՝ մոտ 45 տոկոսի սահմաններում:

Ինչ վերաբերվում է շրջաններին, ապա այստեղ պատկերը այլ էր:

Ներկայացնենք մասնակիցների քանակը, ըստ մարզերի.

 Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 67,93% (19.771)

Աջարիա – 62,93% (199.557)

Գուրիա – 62,65% (64.476)

Մցխեթա-Մթիանեթի – 61,59% (54.714)

Թբիլիսի – 60,77% (626.577)

Սամցխե-Ջավախեթի – 61,52% (88.336)

Կախեթի – 59,97 (176.814)

Շիդա Քարթլի – 59,69% (140.707)

Սամեգրելո - Զեմո Սվանեթի – 55,27% (185.604)

Իմերեթի – 59,41% (306.547)

Քվեմո Քարթլի – 49,23% (197.309)

Կարող ենք ասել, որ «Վրացական երազանքը»  հաղթել է հայերի և ադրբեջանցիների շրջանում, երկրի արևելյան մասում և կենտրոնական մասերում:

Այսպիսով, իշխանության ցուցանիշները լավը չեն Մենգրելիայում և խոշոր քաղաքներում, ինչը պայմանավորված է տվյալ տարածքներում ոչ կառավարական կազմակերպությունների մեծ քանակով:

Եթե կոպիտ ձևակերպենք, ապա՝ Արևմուտքը իրենով էր արել երկրի «ակտիվ փոքրամասնությանը»  և դրա շնորհիվ կառավարում էր երկիրը ավելի քան 30 տարի:

Արևմուտքը կշարունակեր կառավարել, եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը, որտեղ բացահայտվեց, որ Արևմուտքի համար նորանկախ երկրները, ոչ այնքան պետք են որպես ԵՄ անդամ, որքան՝ որպես «աշխարհաքաղաքական»  մանրադրամ, որոնք պիտի «օգտագործվեն»  Ռուսաստանի դեմ:

Ուկրաինական պատմությունը և դրան գումարած 2008-ի վրացական փորձը դաս եղան ներկայիս Վրաստանի իշխող վերնախավի համար, և նրանք որոշեցին մերժել «մանրադրամ»  դառնալու որոշումը, միաժամանակ, հաստատելով, որ կողմ են, որպեսզի Վրաստանը «հանգիստ պայմաններում դառնա ԵՄ անդամ»:

Սակայն պարզվեց, կոլեկտիվ Արևմուտքին այդ մոտեցումը շահավետ չէ, քանի որ իրենց համար ԵՄ-ի ընդլայնումն ավելի շատ աշխարհաքաղաքական նպատակ ունի, և ոչ ոք չի պատրաստվում «ավելորդ բերան» տեսնել իրենց միավորման մեջ:

Վրացիները, ուկրաինացիների օրինակը տեսնելով, չեն ուզում «թնդանոթի»  միս դառնալ և հայտարարում են, որ սպասում են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին, որպեսզի դրանից հետո շաքրունակեն իրենց գործընթացը:

Արևմուտքը մերժում է Վրաստանի իշխանության այս գործելաոճը և պահանջում՝ գին վճարել ԵՄ անդամ դառնալու ճանապարհին:

Վրացական ընտրության արդյունքում փոխվեց նաև գլխավոր համարվող ընդդիմադիր ուժը

Առաջին անգամ, 2012 թվականից, Վրաստանում գլխավոր ընդդիմադիր ուժը այլևս չի ասոցացվում Սաակաշվիլու հետ:

 Նրա կողմից աջակցվող ուժը հայտնվեց երրորդ տեղում, զիջելով իր նախկին թիմակիցներին, որոնք հայտարարում էին, որ Սաակաշվիլու գործոնը ավելի շատ խանգարում է, այլ ոչ թե օգնում է ընդդիմությանը՝ հաջողության հասնելու համար:

Ճիշտ է, այդ տարբերությունը չնչին էր, սակայն հաշվի առնելով քաղաքական բևեռացվածությունը, կարելի է նշել, որ Սաակաշվիլու թիմակիցներն այս ընտրության ժամանակ էլ ստացան քաղաքական բոնուս, որը հաջորդ անգամ արդեն չի լինի:

Մինչդեռ իշխանության համար հաջորդ ընտրություններում ավելի բարդ կլինի հասնել հաջողության, քանի որ Սաակաշվիլու հակառեյտինգի գործոնը այլևս հնարավոր չի լինի գործի դնել:

                             Ինչպե՞ս կզարգանան հետագա գործընթացները

Եթե իշխանությանը  հաջողվեր ստանալ 60 տոկոսից ավել ձայն, ապա նա կունենար սահմանադրական մեծամասնություն, և ընդդիմության բողոքի հնարավորությունները ավելի քիչ կլինեին:

Սակայն իշխանությունը հաղթեց ընդդիմությանը երկրի մարզերի հաշվին, ինչը նշանակում է, որ ընդդիմությունը ստանացավ հնարավորություն՝ մեծ ցույցեր անցկացնել Թբիլիսիում և մյուս խոշոր քաղաքներում: Եթե դրան ավելացնենք նաև կոլեկտիվ Արևմուտքի միահամուռ աջակցությունը, ապա կարող ենք նշել, որ Իվանշվիլու թիմին սպասվում է դժվար կյանք:

Խնդիրը կարող է փոխվել, եթե ԱՄՆ-ում հաղթանակ տանի Թրամփը, և որից հետո, Հունգարայի վարչապետ Օռբանի միջնորդությամբ, սկսվեն սերտ բանակցություններ Թրամփի և Իվանիշվիլու միջև:

Չի բացառվում, որ դրանից հետո իրավիճակը կլիցքաթափվի:

Զգալով այս վտանգն իրենց համար՝ վրացական ընդդիմությունը փորձելու է գնալ սադրանքների:

Եվ  զարմանալի չէ, որ ընդդիմության կառկառուն գործիչներից մեկը՝ Գելա Վասաձեն, հայտարարում է, որ իրենց համար ոչ ԵՄ-ն, ոչ էլ ԱՄՆ-ն չպիտի գլխավոր գործոն ընկալվեն իրենց հետագա պայքարի շարունակման համար:

Այդ տեսանկյունից Վրաստանի քաղաքական փխրուն վիճակը կարող է անկայունության նոր աղբյուր դառնալ, ինչը իր բացասական հետևանքները կարող է թողնել նաև Հայաստանի վրա: Բայց դրա մասին ավելի մանրամասն կխոսենք մեկ ուրիշ անգամ:

Արտակ Հակոբյան
Zham.am
Ֆոտո-կոլլաժը՝ Zham.am-ի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>