Այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ «Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն
12
Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Պատերազմ Արցախում
Փաշինյանը խոստովանեց. Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը իմ ցուցումով է գրել հրաժարականի դիմումը Փաշինյանի ասածները մեկնաբանելը պետք է դուրս գա ընդդիմության օրակարգից. Տիգրան Քոչարյան Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Թեհրանի քաղաքապետ. Հակամարտության 10 օրվա ընթացքում մոտ 9000 իրանական օբյեկտ է հարձակման ենթարկվել ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմաբազաների, Երուսաղեմի և Թել Ավիվի վրա հասցված հարվածների մասին Իրանում սպանել են ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարներից մեկին․ Fars Մինաբի դպրոցին հարվածել են ամերիկյան երկու Tomahawk հրթիռներով․ Իրանի ԱԳՆ Փաշինյանը խիստ վատ է տանում Արցախ բառն անգամ Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Էրեբունի վարչական շրջանում կոյուղատար խողովակները փոխելու կարիք կա՝ բնակիչները ինքնուրույն փորձում են վերացնել խցանումները (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Գծանշումների գումարը ծախսվեց, բայց չծառայեց նպատակին. Աննա Ավետիսյան (տեսանյութ) 37-ամյա Արսեն Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Ո՞ւմ են ուզում վստահել «Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ «Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել». Պետական միջոցներով iPhone է գնել Լոռու մարզպետարանը Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին Ավագանու անդամի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին․ ԿԸՀ Փաշինյանի ռեպրեսիվ մարմիններն ընտրությունները չեղարկելու հիմքե՞ր են հորինում Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Իշխան Սաղաթելյանի հոր գործով կայացվեց արդարացման դատավճիռ. Փաստաբան Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել

Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան

Յոթ տարի շարունակ Արևմուտքը լիովին հանդուրժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թույլ տալով նրան խուսափել ամեն տեսակ հակաժողովրդավարական քայլերի համար պատասխանատվությունից՝ առանց որևէ բողոքի այսպես կոչված Ազատ աշխարհի կողմից։

Փաշինյանը հայտարարում է, թե Արևմուտքը աջակցում է իր կառավարությանը, քանի որ ինքը ժողովրդավարություն է բերել Հայաստան, մինչդեռ իրականում նա հաստատել է միանձնյա իշխանություն, որը համանման է բռնատիրական վարչակարգի։

Արևմտյան երկրներն առանց որևէ քննադատության աջակցում են Փաշինյանին ոչ թե նրա համար, որ նշանակալի ներդրում է ունեցել ի նպաստ Հայաստանի, այլ որովհետև նա սպասարկում է իրենց շահերը։ Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան, մեծ ուրախությամբ ընդունում են Փաշինյանի մշտական զիջումները, որոնք հնարավորություն են տալիս նրանց պարտադրել իրենց կամքը Հայաստանին։

Անցյալ շաբաթ ամերիկացի պահպանողական քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնը բացահայտեց Փաշինյանի կեղծ ժողովրդավարական դիմակը՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ։ Fox News-ի նախկին հայտնի լրագրող Կարլսոնը ներկայում վարում է Tucker Carlson Show-ն, որն ունի շուրջ հինգ միլիոն դիտորդ YouTube-ում և երեք միլիոն՝ Facebook-ում։

80 րոպեանոց հարցազրույցի ընթացքում Կարլսոնը զրուցեց Նարեկ Կարապետյանի՝ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ, որը Փաշինյանի կողմից բանտարկվել է Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության համար, ինչպես նաև նրա փաստաբան Բոբ Ամստերդամի հետ։ Փաշինյանի կողմնակիցները փորձեցին վարկաբեկել հարցազրույցը՝ կեղծորեն պնդելով, թե Կարապետյանը Կարլսոնին վճարել է 400 հազար դոլար։

Հեռարձակման առաջին 48 ժամում հարցազրույցը X-ում (Twitter) դիտել է շուրջ 3 միլիոն մարդ՝ 15 հազար հավանումով, 5 հազար վերահրապարակմամբ և 2500 մեկնաբանությամբ։ YouTube-ում այն դիտել է մոտ 330 հազար մարդ, որը մինչ օրս հավաքել է 15 հազար հավանում և 4 հազար մեկնաբանություն։ Facebook-ում հարցազրույցը ստացել է 75 հազար դիտում, 1800 հավանում և 400 մեկնաբանություն։ Բացի այդ, հազարավոր մարդիկ դիտել են այն նաև կիսված Facebook-ի և Instagram-ի էջերում։

Զրույցը մեկնարկեց Հայոց ցեղասպանության փաստերի քննարկմամբ, որի ընթացքում Կարլսոնն սպանված հայերին նկարագրեց որպես «քրիստոնյա նահատակներ»։

Անդրադառնալով Փաշինյանի դերին Հայաստանում՝ Կարլսոնը նշեց․ «Հայաստանի վարչապետը, կարծես, նպատակ ունի ոչնչացնել ավանդական քրիստոնեությունը կամ Եկեղեցին»։ Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Վեց ամիս առաջ մեր վարչապետը սկսեց հարձակվել Հայոց եկեղեցու և նրա առաջնորդի վրա։ Նա ցանկանում է գահընկեց անել նրան և արդեն բանտարկել է երեք արքեպիսկոպոսների»։

Նարեկը պարզաբանեց, որ բարերար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է Փաշինյանի հրամանով այն բանից հետո, երբ լրագրողներին հայտարարել է․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է Եկեղեցու և ժողովրդի վրա։ Եթե քաղաքական գործիչները չկարողանան լուծել այս հարցը, մենք մեր ձևով կմասնակցենք դրա կարգավորմանը»։ Փաշինյանը նաև հրամայել է բռնագրավել Կարապետյանի ընկերությունը, որի արժեքը գնահատվում է ավելի քան կես միլիարդ դոլար»։

Կարլսոնը հայտարարեց․ «Այս վարչապետը, որն ըստ սահմանման ակնհայտորեն բռնապետ է, հակադրվում է Եկեղեցուն։ Այսպիսով, նրա նպատակը Հայաստանում ուղղափառ և ավանդական քրիստոնեության ողնաշարը կոտրելն է՝ դրա համար օգտագործելով ոստիկանությանը»։

Նարեկը պատասխանեց․ Փաշինյանն այս քայլերը ձեռնարկում է, քանի որ նա «Թուրքիայից և Ադրբեջանից ստանում է ուղերձներ, թե պետք է փոխել Եկեղեցու պատմությունը, մոռանալ ցեղասպանությունը և ունենալ նոր եկեղեցական առաջնորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու համար»։

Այնուհետև Կարլսոնը զրուցեց Սամվել Կարապետյանի փաստաբան Բոբ Ամստերդամի հետ, որն ասաց. «Նոյեմբերի 14-15-ին Հայաստանում աղոթքի նախաճաշ է լինելու․․․ մինչդեռ իմ պաշտպանյալը՝ Սամվել Կարապետյանը, բանտում է։ Արքեպիսկոպոսներ են բանտարկվել, հոգևորականներ են բանտարկվել։ Երկրի ղեկավարը փորձում է պառակտել Եկեղեցին՝ մասնակցելով այն կարգալույծ քահանայի «պատարագին», որը հայտարարել է, թե պատրաստվում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին։ Այս մարդուն մեծարում են ամերիկացի քրիստոնյաները Երևանում, Հայաստանում։ Մի մարդու, որը հոգևորականներին անվանում է մարմնավաճառներ, մի մարդու, որը օգտագործում է այնպիսի խոսքեր, որոնք իմ պատկառելի տարիքում երբեք չեմ լսել, որ որևէ ղեկավար օգտագործած լինի եկեղեցու առաջնորդների հասցեին։ Եվ շատ զարմանալիորեն, այս աղոթքի նախաճաշը շարունակվելու է։ Ես դա անվանում եմ հեղինակության լվացման նախաճաշ։ ԱՄՆ կառավարությունը թույլ է տալիս, որ սա տեղի ունենա»։

Անդրադառնալով աղոթքի նախաճաշին՝ Ամստերդամը հավելեց․ «Կարծում եմ՝ Թրամփի երեխաներից մեկը պատրաստվում է մեկնել Հայաստան։ Վստահ եմ, որ Դոնալդ Թրամփ կրտսերը ևս գաղափար չունի, թե իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ։ Սա սարսափելի իրավիճակ է, քանի որ հնարավոր չէ հասնել լրատվամիջոցներին և ասել ճշմարտությունը։ ԱՄՆ-ում շատ բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ գործում են անտեղյակության պայմաններում և փորձում են մաքրել այնպիսի մարդկանց հեղինակությունը, ինչպիսին Փաշինյանն է։ Հայաստանում նրանք ոչ միայն եպիսկոպոսների են ձերբակալել, այլ նաև երեք քաղաքապետի, որոնք բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը և համարվել ոչ ցանկալի, ինչպես նաև ձերբակալել են Կաթողիկոսի ընտանիքի անդամներին՝ եղբորը և մեկ այլ հարազատի, կրկին՝ ամբողջովին կեղծ մեղադրանքներով»։

Ամստերդամն ապա դժգոհեց, որ Փաշինյանի վրա ճնշում է գործադրվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ «Հայաստանի ժողովրդի ահռելի կորուստների հաշվին։ Կորսվում և պղծվում են մշակութային և եկեղեցական արժեքներ։ Ադրբեջանից վտարվել են 120 հազար [արցախցիներ], և ոչ ոք չի մտածում նրանց մասին։ Բաքվում ունենք 23 քրիստոնյա [հայ] պատանդներ, իսկ Հայաստանի վարչապետը նույնիսկ չի հիշատակել նրանց Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ Թրամփն է բարձրացրել այդ  հարցը։ Ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետը կարծես մերժում է իր սեփական հայոց պատմությունը։ Նրանք Արարատ լեռը հանել են անձնագրային դրոշմներից։ Չեն խոսում ցեղասպանության մասին։ Հարձակվում են Եկեղեցու վրա։ Երկրի ղեկավարը ցանկանում է հեռացնել և նշանակել Կաթողիկոս։ Իհարկե, նա չի հասկանում՝ ինչ է առաքելական Եկեղեցին։ Առաքելական Եկեղեցի լինելու համար անհրաժեշտ է կենդանի կապ ունենալ առաջին առաքյալների հետ․ դա նշանակում է, որ ընտրությունը պետք է սրբագործվի եպիսկոպոսների ու Եկեղեցու առաջնորդների կողմից, այլ ոչ թե քաղաքական գործչի կամ աշխարհիկ իշխանության։ Զարհուրելի է, որ նա այսքան անտեղյակ է իր իսկ հավատից»։

Կարլսոնը արձագանքեց․ «Թվում է, թե դա նրա կրոնը չէ։ Այսինքն՝ նա, կարծես, հավատացյալ չէ»։

Ամստերդամը հավելեց․ «Սամվել Կարապետյանը միանգամայն սկզբունքային քրիստոնյա է, որն արդեն հինգերորդ ամիսն է, ինչ գտնվում է բանտում՝ առանց որևէ մեղքի, բացի Աստծուն փառաբանելուց։ Եվ հենց դրա համար էլ նա բանտում է»։

Այնուհետև Ամստերդամը քննադատեց ԱՄՆ կառավարությանը և Եվրամիությանը՝ Փաշինյանին աջակցելու համար․ «Մեր կառավարությունը, ինչպես նաև, անկեղծ ասած, ԵՄ-ն, որոշել են գործել այն սրիկա մարդու [Փաշինյանի] հետ, ում արդեն ճանաչում են»։

Հարցազրույցի ավարտին Ամստերդամը կոչ արեց հանրությանը ծանոթանալ «Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հալածանքները» վերնագրով 61 էջանոց Սպիտակ գրքին, որը հասանելի է առցանց՝ freekarapetyan.com կայքում։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>