Իսրայելի դրդմամբ Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտած Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Իսրայելը հարձակվել է Լիբանանի վրա, առաջին իսկ ժամերին կա 31 զոհ Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը
3
Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի Իրանի պատասխան հարվածներից հետո 777 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ Իրանը թարմացված տվյալներ է ներկայացրել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվածների վերաբերյալ Իրանի ԻՀՊԿ․ «Իրական խոստում-4» գործողության ընթացքում սպանվել և վիրավորվել են ԱՄՆ 560 զինծառայողներ Պատերազմ Արցախում
Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել Իսրայելական բանակը Թեհրանի և Բեյրութի ուղղությամբ միաժամանակյա հարվածներ է սկսել Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Ես պնդում եմ իմ որոշումը՝ չմասնակցել Իրանի դեմ նախնական հարվածներին, ի հեճուկս Թրամփի քննադատությանը. Սթարմեր 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ ՀՀ ոստիկանությունում խոշտանգման դեպքի քննությունը ավարտվել է՝ երկու ոստիկանի դեմ մեղադրանք է առաջադրվել Իրանը հրթիռակոծել է Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները Իսրայելի դրդմամբ Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտած Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ներկայացրել է իր տնտեսական ծրագրի կարևոր դրույթները Օմանի ափերի մոտ ԱԹՍ֊ի հարվածի ենթարկված նավթատար նավը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի Չինաստանը աջակցություն է հայտնել Իրանին «Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա». «Ինտերը»՝ Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման մասին ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Իրանի գերագույն առաջնորդի կինը ևս մահացել է Պարտադրում են որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին․ Մասյացոտնի թեմ Զինծառայողի մահվան գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է Իրանի հարձակումներն անպատասխան չեն մնա․ Կատարի ԱԳՆ Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին Իսրայելը հարձակվել է Լիբանանի վրա, առաջին իսկ ժամերին կա 31 զոհ Թեհրանը որևէ բանակցություն չի վարելու Միացյալ Նահանգների հետ. Ալի Լարիջանի Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի Իրանի պատասխան հարվածներից հետո 777 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ Իրանը թարմացված տվյալներ է ներկայացրել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվածների վերաբերյալ Սալիկապատված փոսեր՝ սալիկաՔՊփոս (տեսանյութ) Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ «կպաշտպանվեն» Իրանից Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները. իրանագետ

Կարևորը քաոս լինի ու ցնցումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զանազան մանիպուլ յատիվ «փիլիսոփայություններից» ու նմանօրինակ դրսևորումներից զատ, էլ ո՞ր իրավիճակներում է Նիկոլ Փաշինյանն իրեն զգում ինչպես ձուկը ջրում:

Ակնհայտ է, որ Փաշինյանի համար քաոսը, խառնաշփոթը, բախումները, խժդժությունները գործունեություն ծավալելու հոգեհարազատ միջավայր են: Այսինքն, նա իրեն այդ շփոթի, իրարանցման մեջ ոչ թե պարզապես լավ է զգում, այլ ակտիվորեն ծավալվում է, առաջ է հրում իր, այսպես ասած, օրակարգը:

Դժվար չէ նկատել, որ երբ նա կենտրոնանում է որևէ խնդրի կամ թեկուզ պետական որևէ ստորաբաժանման գործունեության վրա, ամենից առաջ այնտեղ ինչ-ինչ ներքին հակադրություններ է գտնում (կարևոր էլ չէ՝ դրանք իրականում կա՞ն, թե՞ չկան, ընդգծվա՞ծ են, թե՞ ոչ), դրանք ուռճացնում է, հասցնում ինչ-որ գերադրական աստիճանի, որևէ ցնցող հայտարարություն կամ քայլ անում, ապա անցկացնում իր ցանկացածը կամ քմահաճույքը:

Նրան պետք է, որ անհաստատ, անկայուն, բախումնային իրավիճակներ լինեն: Հարցը միայն Մարտի 1-ը չէ, «թավշյա» իրարանցումը չէ, ռադիոյի շենք ներխուժելը չէ: Իշխանությունը վերցնելուց հետո էլ նա շարունակել է նույն ոճով ու ոգով. 2018-ի հոկտեմբերին ԱԺ պաշարումն ու խորհրդարանի վրա հարձակումը, 2019-ին դատարանների վրա հարձակումը, հիմա՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը…

Հասկանալի է, որ այդ հարայ-հրոցների «օրակարգն» առաջ տանելու համար Փաշինյանին պետք են մատնիչներ, «գործ տվողներ», պառակտիչներ, խառնակիչներ, երկերեսանի անձինք: Նա գտնում է, իհարկե, այդպիսիններին և օգտագործում՝ իր նպատակներին հասնելու համար:

Փաշինյանն, ըստ այդմ, իրեն լավ է զգում, երբ կան ցնցումներ, երբ հանրության մեջ տիրապետում են հուզական ընկալումները, երբ տրամադրությունները հուզական լարումների վրա են: Այդ պայմաններում դատողականությունն ու ողջախոհությունը նահանջում են:

Ինչո՞ւ է նա այդպես վարվում: Ամեն ինչ, կարծում ենք, ունի շատ պարզ բացատրություն: Հուզական, ցնցումային տրամադրությունների պայմաններում ու միջավայրում շատ ավելի դյուրին է «սաղացնել» ցանկացած անընկալելի ու անադեկվատ բան:

Այսինքն, այն, ինչը հանդարտ հոգեվիճակում, կայուն միջավայրում ցանկացած հասարակություն ողջամտորեն կմերժեր, ավելին՝ կմերժեր նման բաներ առաջարկողին ու անողին, էմոցիոնալ բռնկման, քաոսի ու շփոթի պայմաններում կարող է և «մարսվել»:

Մեծ հաշվով, արդեն ավելի քան 7 տարի Նիկոլ Փաշինյանը ոչ թե կառավարում է երկիրը, այլ պետությունն ու հասարակությանը շարունակաբար քաոսում է, տանում իրարահաջորդ ցնցումների, պահում անընդհատ սթրեսային վիճակում:

Իսկ ի՞նչ անի, եթե ինքն էլ հրաշալի հասկանում է, որ այլ՝ նորմալ, հանգիստ պայմաններում ինքը պարզապես տապալված է:

Ու, որպեսզի շարունակի մնալ «ալիքի վրա», ընթանում է քաոսելու ճանապարհով: Խնդիրն այն է, որ նրա հետ նույն ուղղությամբ ընթանալ ցանկացողների թիվը կտրուկ նվազել է, ինչը որոշ հույսեր է հարուցում, որ այս տևական մղձավանջից վերջիվերջո դուրս կգանք: Բայց դեռ կան: Ցավոք, կան...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>