Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...»
7
Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Պատերազմ Արցախում
Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...» Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս․ Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում. Աբրահամյան «Հրապարակ». Արցախցիներին անձնագրեր չեն տալիս, որ ընտրություններին չմասնակցե՞ն «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին Եռացող տարածաշրջանը և նիկոլենց տաք-տաք «պեռաշկին» ուրբաթ, 21։00-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել. Պետք է այն հասցներ ՔԿՀ ԱՄԷ–ում արտակարգ դրություն է հայտարարվել Իրանում մահապատժի է ենթարկվել ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանիին․ նա լրտեսել է «Մոսադի» համար Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ

Թուրքիան և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ իրենց ազդեցության գործակալների միջոցով են պայքարելու ռուսական ռազմակայանի դեմ

Ինչպես հայտնի է, Հայաստանում գործող Թուրքիայի  ազդեցության գործակալական ցանցը որոշել է «ցույց»  կազմակերպել  օգոստոսի 23-ին՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի մոտ:

Այն, որ այս ակցիայի հետևում կանգնած են Թուրքիան և Ադրբեջանը, գրեթե չի թաքցվում:

 «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վատթարացող հարաբերությունների ֆոնին ռուսական բազան կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում»,- նշում է ադրբեջանական haqqin.az-ը:

Ընդ որում, ադրբեջանական լրատվամիջոցը, նշում էր, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին, այդ ռազմակայանը լուրջ վտանգ կարող է ներկայացնել Ադրբեջանի համար:

Լրատվամիջոցը չէր մոռացել նաև «վերլուծել», որ ռազմակայանը կարող է սպառնալ, ոչ միայն Ադրբեջանին, այլև... Փաշինյանի իշխանությանը:

Իսկ որպեսզի իր փաստարկը «հիմնավոր»  լինի, պիտի ստեղծվեր պատրվակ:

Եվ ահա, նման տեղեկատվական «պատրվակ»  ադրբեջանցիներին նվիրեցին... Ուկրաինայի հատուկ ծառայության ներկայացուցիչները:

Զարմանալի զուգադիպությանմբ, հենց այդ ժամանակ, Ուկրաինայի այդ կառույցը «հիշեց»  Հայաստանում տեղակայված ռազմակայանը և «տեղեկատվություն»  տարածեց, թե, իբր, «Շիրակ» օդանավակայանում  ամեն օր վայրէջք են կատարում մի քանի ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ: Հարյուրավոր տանկեր, այլ զրահատեխնիկա և դրանցից բեռնաթափված զինամթերք է հասցվում 102-րդ բազա:

 Այս լուրը սկսեցին տարածել նաև որոշ հայկական լրատվամիջոցներ: Որոնց վրա էլ սկսեցին հղում կատարել,  իրենց հերթին, ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները:

Այդ «լուրի»  գլխավոր նպատակն էր պատրվակ ստեղծել, որպեսզի Հայաստանում գործող թուրքական ազդեցության գործակալները սկսեն  «պայքարել»  բազայի դեմ:

Պաշտոնական մեկնաբանություններ չեղան  ո՛չ Հայաստանի կառավարության, ո՛չ Պաշտպանության նախարարության, ո՛չ էլ ռուսական կողմից, ինչը հասկանալի էր, քանզի չեղած բանի մասին խոսելն անիմաստ էր:

Սակայն ուկրաինական և թուրքական շրջանակները այս լուրը տարածելիս հենց այն նպատակն էին հետապնդում, որ այս «լուրը» վերցնեին որոշ հայկական ԶԼՄ-ներ և դրանից հետո նրանք պիտի «հավաստի աղբուրի»  դեր կատարեին, որ այդ կեղծ լուրը հղումով տարածեին արդեն թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները:

Հենց այդպես էլ եղավ: Դա նշանակում է մեկ բան. Հայաստանում նույնիսկ տարրական տեղեկատվական անվտանգության քաղաքականություն գոյություն չկա, որի պատճառով էլ հայկական որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, սենսացիա փնտրելու համար, տարածում են ինչ պատահի՝ չգիտակցելով, որ «գործիք» են դառնում  թուրքական և ադրբեջանական ծառայությունների համար:

Հասկանալի է, որ պատրվակի ստեղծումից հետո, Թուրքիան և Ադրբեջանը պիտի ՖԱՍ հրաման տար իրենց ազդեցության գործակալներին՝ ռուսական ռազմակայանի դեմ «ցույց» անելու համար:

Եվ այս կապակցությամբ տրամաբանական գնահատական «Մայր Հայաստան»  քաղաքական ուժի կողմից, որտեղ նշված էր, որ «...ռուսական ռազմաբազայի դեմ, այսպես կոչված,  արևմտամետ ուժերի առաջիկա գործողությունը սպասարկում է Հայաստանի թշնամիների և թուրքական «5-րդ շարասյան» շահերը...»։

«Մայր Հայաստան» շարժման հայտարարության մեջ նշված էր նաև, որ Արցախի գրավումից, Սյունիքի տարածքը վիճելի գոտու վերածելուց և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալուց հետո, Հայաստանի հակառակորդները անցնում են հաջորդ փուլին՝ Շիրակում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու գործընթացին։

Այն որ այս սցենարն արդեն դրված է Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջ, նույնիսկ չեն էլ արդեն թաքցնում մեր հարևանները:

Սակայն պետք է նշել, որ այս հակահայկական ուժերի ակցիան պիտի դատապարտվի, բացի այդ «Մայր Հայաստանից»,  նաև այլ քաղաքական ուժերի կողմից:

Հակառակ դեպքում, նրանց խոսույթը, թե գործում  են հայկական շահերի տիրույթում, վերացական բնույթի կընկալվի:

Հայկական շահը գեղեցիկ ոտանավորներ արտասանելը չէ, այլ առարկայական քայլերով գործելն է:

Նույնը վերաբերվում է նաև Գյումրու ներկայիս քաղաքային իշխանությանը:

Օգոստոսի 23-ին մենք ականատես կլինենք, թե ինչ արժե Հայաստանի շահերի պաշտպանությունը քաղաքական ուժերի համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>