Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ)
21
Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած» Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք»

«Հրապարակ». Արցախցիներին անձնագրեր չեն տալիս, որ ընտրություններին չմասնակցե՞ն

«Հրապարակը» գրում է. «Մեզ դիմում են բազմաթիվ արցախցիներ եւ պատմում, որ Արցախից բռնի տեղահանվածների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը կասեցվել է։ Առանց այն էլ այնքան բարդ էր գործընթացը, որ շատերն ամիսներ էին ծախսում ՀՀ անձնագիր ստանալու վրա։ 070 կոդով անձնագրերը Հայաստանն անվավեր ճանաչեց եւ առաջարկեց արցախցիներին՝ նոր անձնագրեր ստանալ, քանի որ հները նրանց տրամադրվել էին ընդամենը որպես «ճամփորդելու համար նախատեսված վկայականներ»: ՀՀ պահանջվող նմուշի անձնագիր չունենալը խոչընդոտում է նաեւ բնակապահովման ծրագրին դիմելուն: Իսկ այժմ էլ արցախցիները կարծում են, որ անձնագիր եւ, ըստ այդմ, ՀՀ քաղաքացիություն չտալու պատճառն ընտրություններն են: Իշխանությունն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի արցախցիները չմասնակցեն առաջիկա ընտրություններին: Փաշինյանը վստահ է, որ արցախցիների գերակշռող մասն իրենց քվե չի տալու:

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ փաստաթղթերի վերականգնման խնդիրը կապված է ծննդյան, ամուսնության վկայականների, ծնողների փաստաթղթերի հետ, որոնք մնացել են Արցախում, ինչի արդյունքում արցախցիների համար յուրաքանչյուր փաստաթղթի վերականգնումը շաբաթներ կամ ամիսներ է տեւում, որոշ դեպքերում էլ՝ դատարանի միջոցով է իրականացվում։ Նա վստահ է, որ այս ամենն արվում է դիտավորյալ, որպեսզի արցախցիները չմասնակցեն հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին եւ իրենց քվեները չտան ընդդիմադիր ուժերին։ «Ցավոք, սա նոր բան չէ, սակայն այժմ ավելի պարզ է դառնում, որ նպատակն արցախցիներին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելն է: Ես զբաղվում եմ այս հարցով, սա լուրջ խնդիր է: Անձը, որը հոկտեմբերի 1-ին դիմում է ներկայացրել, ընդամենը օրեր առաջ նոր առաջին նամակ-պատասխանն է ստացել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Այս ամենը պատահական չի արվում: Փաստաթղթերի վերականգնման առումով տարբեր խնդիրներ են առաջանում, մեկի փաստաթղթերը մնացել են Արցախում, մեկինը ռուսական են, մյուսի մոտ ամուսնության վկայականն է բացակայում, եւ այսպես շարունակ: Կան մարդիկ, ովքեր ծննդականից եւս զրկված են, եւ ստացվում է, որ զրկված են նաեւ քաղաքացիությունից: Եթե անձը չունի 60-70 հազար դրամ, որպեսզի մոտենա նոտարական գրասենյակ, գրանցումներ իրականացնի եւ այլն եւ ըստ ընթացակարգի հնարավորություն ունենա քաղաքացիություն ստանալու, հայտնվում է բարդագույն իրավիճակում: Ի դեպ, քաղաքացիություն ստանալու կարգը հունվարի 1-ից դարձրել են օնլայն, ինչը եւս շատ կարեւոր հանգամանք է: Ես հարյուրավոր արցախցիների գիտեմ եւ վստահաբար հայտարարում եմ, որ նրանց թիվը հազարների է հասնում, ովքեր օնլայն գրանցվել չեն կարողանում, քանի որ ապրում են հեռավոր գյուղերում կամ չունեն տեխնիկական միջոցներ: Անգամ ասեմ, որ տեխնիկական միջոցների միջեւ կա տարբերություն, եւ արդյունքում օնլայն գրանցման հարցը բարդանում է: Ես ամեն օր առնվազն մեկ տասնյակ զանգ եմ ստանում՝ այդ խնդրով պայմանավորված: Ասեմ նաեւ, որ կան ոչ պարկեշտ քաղաքացիներ, ովքեր գումարով ծառայություններ են մատուցում եւ արցախցիներին օնլայն գրանցում են քաղաքացիության համար` 10 հազար դրամով: Այսինքն` ստացվում է, որ եթե մի ընտանիքում ապրում է 7 անձ, այդ ընտանիքը 70 հազար դրամ գումար ուղղակի ջուրն է գցում` գրանցում ստանալու համար: Փորձում ենք ծանոթներ գտնել, անձնական միջոցների դիմելով՝ այս հարցերը լուծել, քանի որ պետությունը մի շարք դժվարություններ է ստեղծել մեզ համար, թեպետ անգամ այս դեպքում փաստ չունենք, որ նախքան ընտրությունները քաղաքացիություն կստանանք: Միանշանակ է, որ հատուկ խնդիրներ են ստեղծում, որպեսզի արցախցիները չստանան քաղաքացիություն եւ ընտրություններին հնարավորինս քիչ արցախցիներ մասնակցեն»,- ասում է Մետաքսե Հակոբյանը:

Չնայած արցախցի պատգամավորի պնդումներին՝ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը «Հրապարակի» հետ զրույցում վստահեցնում է, որ ոչ մի խնդիր չկա, եւ բոլոր արցախցիները պարտադիր ստանում են հայկական անձնագիր: Ավելին` Դավթյանը պնդում է, որ եթե կա նման դեպք, որ արցախցուն անձնագիր չեն տրամադրել կամ պրոցեսը դիտավորյալ ձգձգել են, ապա ինքը պատրաստ է ծառայողական քննություն սկսել եւ գործին ընթացք տալ։ «Ես խնդրում եմ, որպեսզի այդ արցախցիները դիմեն ինձ, խնդրում եմ ինձ տրամադրել կոնտակտներ, որպեսզի ես հասկանամ, թե ով չի ստացել անձնագիր: Ամեն բան արվում է օրենքով սահմանված ժամկետով: Որեւէ նման խնդիր չկա: Եթե նման բան է եղել, ես ծառայողական քննություն կսկսեմ: Չկա նման բան, երբեք որեւէ արցախցի չի մերժվել, հակառակը` մեր ամբողջ ռեսուրսն ուղղել ենք նրան, որ արցախցիները հնարավորինս արագ ստանան անձնագիր: Ասեմ ավելին` արցախցիների հարցերը շատ ավելի արագ են փորձում լուծել, քան մյուս քաղաքացիներինը: Մենք այնքան ենք այժմ ծանրաբեռնված, որ մեր խնդիրն այժմ օրենքով սահմանված ժամկետը պահելն է»,- ասում է Դավթյանը:

Հակառակ Մետաքսե Հակոբյանի պնդումներին, թե հունվարի 1-ից քաղաքացիություն ստանալու հայտերի առցանց դիմումները բարդացրել են իրավիճակը, Նելլի Դավթյանը վստահ է, որ դիմում ներկայացնելու պրոցեսը դարձել է առավել դյուրին. «Եթե նախկինում օրական 100 դիմում էինք կարողանում ընդունել, ապա այժմ կարողանում ենք ստանալ 200-250 դիմում` մեկ օրվա կտրվածքով: Մաքուր ապատեղեկատվություն եւ սադրիչ հայտարարություն է մեզ նման բանում մեղադրելը, ընտրությունները որեւէ կապ չունեն պրոցեսների հետ, մենք արցախցիներին առավել մեծ ուշադրություն ենք դարձնում, թող մատնանշեն, թե որ անձնագրային բաժնում որ աշխատակիցն է խնդիրներ ստեղծում, ես ծառայողական քննություն եմ սկսելու»: Նրա խոսքով` այս տարվա հունվարից մինչեւ փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիություն ստանալու ավելի քան 2 հազար 175 դիմում են ստացել, իսկ 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ 25 հազար 901 դիմում է եղել, մոտ 8 հազար 850 անչափահաս էլ ստացել է ՀՀ քաղաքացիություն:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>