«Իսրայելը համաձայնել է Թրամփի առաջարկած հրադադարին»․ Նեթանյահուի գրասենյակ
Դիտել նաև
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները
Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել»
Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել
Իսրայելը համաձայնել է Իրանի հետ երկկողմանի հրադադար կնքելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին, քանի որ հասել է իր «գործողության նպատակներին»։ Այս մասին ասվում է Իսրայելի կառավարության հայտարարության մեջ։
«Գործողության նպատակներին հասնելու լույսի ներքո և նախագահ Թրամփի հետ լիակատար համակարգմամբ՝ Իսրայելը համաձայնել է երկկողմանի հրադադար կնքելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկին։ Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
«Իսրայելի պաշտպանության ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Թեհրանի օդային տարածքի նկատմամբ, լուրջ վնաս են հասցրել ռազմական ղեկավարությանը և ոչնչացրել Իրանի կենտրոնական կառավարության տասնյակ օբյեկտներ»,- հայտնել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակը։

