Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ)
11
Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները Ընտրություններին մերժե՛ք ՔՊ-ին․ եկել են ցավ պատճառեն ժողովրդին (տեսանյութ) Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու Կադրային ջարդ կառավարությունում Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո Լավ է, որ չկլպած բանան չեն բերել Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը Օրվա կադրը. Փաշինյանը Փարիզ էր գնացել... խնձոր ուտելո՞ւ Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան «Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Իրանը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում և ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ երկու ռազմական օբյեկտների ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց Տուն առնելը հեշտանում է, երբ իշխանության ես գալիս․ «Քաղաքացիական պայմանագրի» առաջին դեմքերը «հեղափոխությունից» հետո անշարժ գույքեր են ձեռք բերել ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող գերմանական ռազմական օբյեկտները «Խնդրում եմ, ազատեք մեզ կեղծավորությունից»․ Իրանի ԱԳՆ-ն դիմել Է Եվրահանձնաժողովի ղեկավարին Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է. Քրիստինա Վարդանյան ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության առաջին երկու օրվա ընթացքում ծախսել է 5,6 միլիարդ դոլարի զինամթերք. The Washington Post Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ) Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրшկոցներով Մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա (տեսանյութ)

Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի կրթական համակարգում անհանգիստ մթնոլորտ է: Տեղեկացանք, որ Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում, այսօր կլրանա 4-րդ օրը, ինչ դասադուլ և գործադուլ է հայտարարվել քոլեջում։ Գորիսի պետական քոլեջում դասադուլը և գործադուլը մեկնարկել էին մայիսի 12-ին, երբ ՀՀ կառավարությունը, ինչպես ասում են գործադուլավորները, իրենց համար անընդունելի որոշում է կայացրել։ Բանն այն է, որ Գորիսի պետական քոլեջը եւ Գորիսի գյուղատնտեսական քոլեջը, կառավարության ապրիլի 17-ի որոշման համաձայն, պետք է միաձուլվեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը պատմել է որոշումից հետո քոլեջում տիրող անհնազանդ տրամադրությունների մասին։ «Կառավարության որոշման համաձայն՝ 2 քոլեջները պետք է միաձուլվեն և ստեղծվի նոր քոլեջ՝ դառնալով Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ։ Որոշումը եկավ, շատերը խնդիր չտեսան, սակայն մեկ հարց առաջացավ, թե ով է ղեկավարելու այն։ Ինձ շշուկներ են հասել, որ Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարողի կոլեկտիվում քննարկվել է, որ իրենք են լինելու ստեղծվող քոլեջի ղեկավար կազմը։ Սակայն, ըստ օրենքի, պետք է միավորումից հետո նշանակեն ժամանակավոր պաշտոնակատարի, ապա հայտարարվի մրցույթ։ Մրցույթին էլ ով կհաղթի, թող հաղթի։ Խոսակցություններից հետո դիմեցինք ԿԳՄՍ նախարարին եւ երկրի ղեկավարին»,- պատմում է Լազարյանը։

Կարեն Լազարյանը փաստում է, որ խոսակցություններ կան, թե տնօրենի պաշտոնում հավակնություններ ունեցողն ուղիղ հովանավորչություն ունի ՔՊ-ականներից։ «Խոսակցությունները մարզում այնպիսին են, որ այս ամենն իրականացվում է գորիսեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանի և Սյունիքի մարզպետի (Ռոբերտ Ղուկասյան) ձեռամբ։ Իրենք են, այսպես ասած, երաշխավորել, որ գյուղատնտեսական քոլեջից են լինելու ղեկավար կազմում»,- ասում է Լազարյանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր քոլեջի պաշտոնին արդեն իսկ հավակնում է Աննա Տոռոզյան անուն-ազգանունով մեկը, ով ներկայում Գորիսի՝ պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց Լազարյանը, հիշյալ ժ/պ-ի սկեսուրը ևս եղել է տնօրեն, ապա պաշտոնը փոխանցել է հարսին, որն էլ հավակնում է դառնալ նոր քոլեջի՝ Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն։ Քոլեջի դասախոսներին ԿԳՄՍՆ-ից որևէ հստակ պատասխան չեն տվել, թե ով է դառնալու տնօրեն, ու այդ պատճառով էլ հասունացել է անժամանակ գործադուլի գաղափարը։ Գորիսում դասադուլ և գործադուլ անողների պահանջը մեկն է. նոր քոլեջի ղեկավարը ոչ մի կապ չպետք է ունենա ՔՊ-ականների հետ, ո՛չ պատգամավորի, ո՛չ մարզպետի, այլ պետք է լինի 3-րդ՝ անկախ մեկը։ Հարցին, թե գուցե սա Ձեր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, եւ Ձեր քաղաքական հայացքներն են պատճառը, Լազարյանը պատասխանեց՝ «գուցե»»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>