Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ)
11
Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները Ընտրություններին մերժե՛ք ՔՊ-ին․ եկել են ցավ պատճառեն ժողովրդին (տեսանյութ) Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել «Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը լուրջ մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու Կադրային ջարդ կառավարությունում Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո Լավ է, որ չկլպած բանան չեն բերել Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը Օրվա կադրը. Փաշինյանը Փարիզ էր գնացել... խնձոր ուտելո՞ւ Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան «Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Իրանը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում և ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ երկու ռազմական օբյեկտների ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց Տուն առնելը հեշտանում է, երբ իշխանության ես գալիս․ «Քաղաքացիական պայմանագրի» առաջին դեմքերը «հեղափոխությունից» հետո անշարժ գույքեր են ձեռք բերել ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող գերմանական ռազմական օբյեկտները «Խնդրում եմ, ազատեք մեզ կեղծավորությունից»․ Իրանի ԱԳՆ-ն դիմել Է Եվրահանձնաժողովի ղեկավարին Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է. Քրիստինա Վարդանյան ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության առաջին երկու օրվա ընթացքում ծախսել է 5,6 միլիարդ դոլարի զինամթերք. The Washington Post Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ) Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս

Արցախցիները չպետք է բաց թողնեն իրենց հնարավորությունը

Հայկական Արցախի հարցը կարող է կրկին օրակարգ վերադառնալ:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը գոյություն չունի աշխարհաքաղաքական վակուումում, և մեր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող ազդեցություն չունենալ ներքաղաքական գործընթացների վրա։ Դրանց դրսևորումներից մեկը դարձավ արցախցիների ակնհայտ ակտիվացումը Հայաստանում։ Դա դրսևորվում է ոչ միայն Բաքվում գտնվող հայ ռազմագերիների աջակցության ակցիաների շրջանակում, այլև մի շարք այլ գործընթացներում։

Այսպես, հայկական ԶԼՄ-ների տեղեկություններով, արդեն մոտ երկու ամիս է, ինչ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում պարբերաբար գումարվում են Արցախի Ազգային ժողովի նիստեր։ Արցախի պատգամավորներն ու այլ ներկայացուցիչներ ակտիվորեն համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ՝ հույս ունենալով վերադարձնել արցախցիների հարցը միջազգային օրակարգ։

Այդպիսի ակտիվացումը միայն կարելի է ողջունել։ Եթե հենց արցախցիներն ու Արցախի ղեկավարությունը չզբաղվեն իրենց հարցերով, մեծ է հավանականությունը, որ այս թեման կմոռացվի։ Միևնույն ժամանակ, կարևոր է շեշտել, որ Արցախի քաղաքական ղեկավարության համար չափազանց կարևոր է գոնե այս անգամ հասկանալ աշխարհաքաղաքական գործընթացների էությունը, պարզել, թե ումը կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանը աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո և հենց այդ կենտրոնի հետ ծավալել առավել ինտենսիվ աշխատանք, առավել ևս, որ այդ կենտրոնը պատրաստ է։

Ակնհայտ է, որ Արցախի ղեկավարությունն այս փուլում կարող էր «խաղադրույք» կատարել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցային գործընթացի վրա։ Այս համատեքստում կարևոր է հստակ սահմանել միջազգային հանրության, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատանքի առաջնահերթությունները։

Պետք է զուգահեռ աշխատել արցախցիների Հայրենիք վերադառնալու հարցի շուրջ (որը իրավական հարթությունում չի կարող համեմատվել Բաքվի՝ ադրբեջանցիներին Հայաստան բնակեցնելու պահանջի հետ, ինչը մանրամասն բացատրել է ՀՀ նախկին ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը), ինչպես նաև անհրաժեշտ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ, թեկուզ այս փուլում «կրճատված» ձևաչափով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ (Մոսկվային ևՎաշինգտոնին անհրաժեշտ են «success story»-ներ հարաբերությունների վերականգնման ճանապարհին):

Բացի արտաքին ոլորտում ակտիվ լինելուց, տրամաբանական կլիներ ակտիվություն ցուցաբերել նաև ներքաղաքական դաշտում։ Պետք է ճնշում գործադրել պաշտոնական Երևանի վրա, որպեսզի «ռիսկի չդիմի» և գնա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման։ Արցախցիներն, ընդհանուր առմամբ, ներկայիս իրավիճակում են հայտնվել հենց իրենց անտարբերության պատճառով ՀՀ ներքաղաքական գործընթացներին հանդեպ։ Այդ անտարբերությունն, արցախյան էլիտայի դիտորդի կարգավիճակը թույլ տվեցին Նիկոլ Փաշինյանին հանձնել Արցախը։

Արցախի ղեկավարությունը չի կարող իրենթույլ տալ այդպիսի շռայլություն, ինչպիսին հերթական անգամ հնարավորությունը բաց թողնելն
է։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>