«Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է Իսրայելի դրդմամբ Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտած Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Իսրայելը հարձակվել է Լիբանանի վրա, առաջին իսկ ժամերին կա 31 զոհ
3
Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի Իրանի պատասխան հարվածներից հետո 777 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ Իրանը թարմացված տվյալներ է ներկայացրել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվածների վերաբերյալ Պատերազմ Արցախում
Ամպագոռգոռ խոսացող իշխանության պահած քաղաքը (տեսանյութ) Փոսալցման փոխարեն` արկղապատում (տեսանյութ) Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարտի 5-ից հետո կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ. ԱՍՀՆ Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» Ընտրությունների նախաշեմին ալկաշներին 2 շիշ օղի էլ կտան (տեսանյութ) Թուրքերը թալանում են անգամ դպրոցների գույքը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել Իսրայելական բանակը Թեհրանի և Բեյրութի ուղղությամբ միաժամանակյա հարվածներ է սկսել Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Ես պնդում եմ իմ որոշումը՝ չմասնակցել Իրանի դեմ նախնական հարվածներին, ի հեճուկս Թրամփի քննադատությանը. Սթարմեր 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ ՀՀ ոստիկանությունում խոշտանգման դեպքի քննությունը ավարտվել է՝ երկու ոստիկանի դեմ մեղադրանք է առաջադրվել Իրանը հրթիռակոծել է Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները Իսրայելի դրդմամբ Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտած Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ներկայացրել է իր տնտեսական ծրագրի կարևոր դրույթները Օմանի ափերի մոտ ԱԹՍ֊ի հարվածի ենթարկված նավթատար նավը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի Չինաստանը աջակցություն է հայտնել Իրանին «Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա». «Ինտերը»՝ Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման մասին ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Իրանի գերագույն առաջնորդի կինը ևս մահացել է Պարտադրում են որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին․ Մասյացոտնի թեմ Զինծառայողի մահվան գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է Իրանի հարձակումներն անպատասխան չեն մնա․ Կատարի ԱԳՆ Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին

Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» Փաշինյանը

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը։ Ինչի՞ց է վախենում իրեն «ժողովրդավար ու ժողովրդի ծոցից դուրս եկած» հռչակած վարչապետը: Ինչպես վարչապետի աշխատակազմից հայտնել էին «Ազատությանը», Նիկոլ Փաշինյանը վարչապետության 7-րդ տարում հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը», հիմնավորումն էլ հետեւյալն է՝ «փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից՝ քննարկելուց և գնահատելուց հետո»: Այսինքն՝ պետք է որոշում կայացվի հրապարակե՞լ ինչ որ փաստաթղթեր, թե՞ ոչ: Հարց է առաջանում՝ իսկ ումի՞ց է թաքցնում Նիկոլ Փաշինյանը բանակցային փաստաթղթերը, կամ ի՞նչ վտանգներ է տեսնում նա, եթե միջազգային լայն հանրությունը, անգամ թշնամի երկրները՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, լրիվությամբ տիրապետում են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին:

Խոսենք փաստերով։ Դեռ 1992 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի (ԵԱՀԽ) կողմից ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկրներից (ԵԱՀԿ): Այս կազմակերպությունը կոչված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ, բանակցային լուծման տարբերակներ գտնելուն: Այն բաղկացած է 9 անդամներից` Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա և Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև համանախագահող եռյակ անդամ երկրներից՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։ Թեեւ Ադրբեջանը հիմա պահանջում է լուծարել այս կառույցը, իսկ Հայաստանն էլ ամենեւին դեմ չէ դրան, բայց այս կառույցը ֆորմալ առումով դեռ գործում է: Եվ կարիք չկա դիվանագիտական հմտություններ ունենալ՝ հասկանալու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ համանախագահ այս բոլոր երկրները տիրապետում են բանակցային բոլոր մանրամասներին ու փաստաթղթերին, որոնք Նիկոլ Փաշինյանը գաղտնիության պատրվակով հրաժարվում է հրապարակայնացնել:

Հարց է առաջանում՝ ինչ վտանգներ է տեսնում Նիկոլ Փաշինյանը ու ինչու չի հանրայնացնում, թե տարիներ շարունակ ինչ է բանակցվել Արցախի վերաբերյալ, հատկապես, որ ինքը շատ է սիրում իր ապաշնորհ դիվանագիտությունն արդարացնելու համար մեղադրել նախկին նախագահներին, թե իրեն վատ ժառանգություն են թողել: Հատկապես, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, Առաջին նախագահը Փաշինյանին առաջարկել է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները: Ստացվում է, կոպիտ ասած, ամբողջ աշխարհը գիտի բանակցային գործընթացից, տիրապետում է փաստաթղթավորված ամեն դետալի, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ մուկն ու կատու է խաղում ու գաղտնի է պահում բանակցային փաստաթղթերը արդեն սեփական ժողովրդից: Իսկ գուցե պարզապես թաքցնո՞ւմ է, թե ինչպես է 4 տարում իր «զրոյական կետից» տապալել գրեթե 30 տարվա ողջ բանակցային գործընթացը, ու իր ապիկար քաղաքականությունն էլ հենց հանգեցրել է Արցախի կորստին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>