Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ)
11
Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները Ընտրություններին մերժե՛ք ՔՊ-ին․ եկել են ցավ պատճառեն ժողովրդին (տեսանյութ) Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը Օրվա կադրը. Փաշինյանը Փարիզ էր գնացել... խնձոր ուտելո՞ւ Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան «Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Իրանը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում և ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ երկու ռազմական օբյեկտների ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց Տուն առնելը հեշտանում է, երբ իշխանության ես գալիս․ «Քաղաքացիական պայմանագրի» առաջին դեմքերը «հեղափոխությունից» հետո անշարժ գույքեր են ձեռք բերել ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող գերմանական ռազմական օբյեկտները «Խնդրում եմ, ազատեք մեզ կեղծավորությունից»․ Իրանի ԱԳՆ-ն դիմել Է Եվրահանձնաժողովի ղեկավարին Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է. Քրիստինա Վարդանյան ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության առաջին երկու օրվա ընթացքում ծախսել է 5,6 միլիարդ դոլարի զինամթերք. The Washington Post Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ) Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրшկոցներով Մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա (տեսանյութ) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Որոշել է երեքին «փուռը տալ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները

Խաղաղության մասին հայտարարություններն ուղղակի անզորությունից են. սա վախի քաղաքականություն է․ քաղաքագետ

«ՀՀ-ն պատրաստ է երթուղի տրամադրել և՛ գազամուղների, և՛ նավթամուղների, և՛ էլեկտրագծերի համար», «Հայաստանը սեփական տարածքներն Ադրբեջանի օկուպացիայից ռազմական ճանապարհով ազատելու նպատակ չունի»․ ինչպես այսօր՝ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ, այնպես էլ վերջին շրջանում տարբեր առիթներով հենց այս թեզերն է կրկնում Նիկոլ Փաշինյանը։

Ու մինչ Հայաստանի կառավարության առաջին խոսափողը պատմում է խաղաղության ու խաղաղության խաչմերուկը հենց վաղը գործարկելու հնարավորությունների մասին, նրա ՔՊ-ական թիմակիցները չեն բացառում СOP 29-ից հետո Ադրբեջանի կողմից հերթական ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ։ Անգամ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն է միջազգային հարթակներից փոխանցել հայկական կողմի մտահոգությունները, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը չի կարծում, թե այս իրարամերժ հայտարարությունները փաստում են իշխանության ներսում հակասությունների մասին․ ընդհակառակը, ըստ նրա, սրանք իրար փոխլրացնող խոսույթներ են։

«Խնդիրը հետևյալն է․ քննարկումներն ընթանում են ճանապարհների վերահսկողության շուրջ։ Ե՛վ Ադրբեջան, և՛ Թուրքիան, և՛ Արևմուտքն ուզում են վերահսկել այդ ճանապարհը, որպեսզի այդ ճանապարհի վրա Ռուսաստանն ու Իրանը որևէ վերահսկողություն չունենան։ Ու Հայաստանի կարծիքը որևէ մեկը չի էլ հարցնում,- 168am-ի հետ զրույցում արձանագրեց քաղաքագետը, ապա մանրամասնեց,- Եվ, այո՛, նույն գործող իշխանությունները շատ լավ հասկանում են, որ COP29-ից հետո Ադրբեջանը Թուրքիայի և Արևմուտքի համաձայնությամբ՝ կարող է հարձակում սկսել Հայաստանի վրա՝ թուրքական աշխարհ ստեղծելու համար, որն ուղղված է Իրանի, Ռուսաստանի և նաև Չինաստանի դեմ՝ Կենտրոնական Ասիան վերահսկելու համար։ Եվ այդ պատճառով են նման հայտարարություններ անում՝ ցույց տալու համար, որ Հայաստանն ամեն ինչին համաձայն է, ամեն ինչի գնում է, հետևաբար՝ հակառակորդը լեգիտիմություն չունի հարձակվելու համար (կարծեք թե այդ լեգիտիմությունը որևէ մեկին հուզում է, եթե կա հզոր խաղացողների ցանկությունը)»։

Ըստ Ստեփան Դանիելյանի՝ ՀՀ իշխանությունները «հիմար» քաղաքականություն են վարում, իսկ մյուս կողմից էլ՝ ասում են՝ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել։

«Ադրբեջանը երբեք չի կարող ինքնուրույն պատերազմ սկսել, ոչ էլ 2020 թվականին է ինքնուրույն պատերազմ սկսել։ Պատերազմ կարող է սկսվել, երբ լինի գլխավոր խաղացողների համաձայնությունը։

Ու հայտարարությունները, որ Հայաստանը «խաղաղության խաչմերուկ է բացում», ամեն ինչի պատրաստ է, ուղղակի անզորությունից արված հայտարարություններ են․ սա վախի քաղաքականություն է»,- հավելեց նա։

Հարցին՝ եթե նաև Դուք եք նշում, որ միջազգային խաղացողներն են որոշում կայացնողները, Նիկոլ Փաշինյանից որևէ բան կախվա՞ծ է, եթե նրա փոխարեն լիներ այլ մեկը, իրավիճակն այլ կլինե՞ր։

«Այո, նախ 2020 թվականի պատերազմը չէր լինի․ դա ինչ-որ քաղաքական լուծում կունենար, ու Արցախում կբնակվեին հայերը, այն կլիներ ՀՀ վերահսկողության տակ։

Հաջորդը՝ եթե կան երկրներ, որոնք ցանկանում են՝ Ադրբեջանը վերցնի իր վերահսկողության տակ Սյունիքը, ապա, բնականաբար, կան երկրներ, որոնք դրան դեմ են՝ իրենց շահերից ելնելով։ Իսկ միջազգային քաղաքականությունն այն է, որ երբ քո անվտանգությանը սպառնալիք է լինում, դու գնում ես դեպի մյուս կոալիցիա։ Ամեն ինչ հստակ է։ Դեմ է Իրանը, և ըստ հայտարարությունների՝ պատրաստ է քայլերի, Ռուսաստանն ուզում է վերահսկել, որպեսզի թույլ չտա Արևմուտքի վերահսկողությունը։ Օրերս ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն էր հայտարարել, որ ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»․ այսինքն՝ Արևմուտքն այդ ճանապարհը չի վերահսկի։

Այսինքն՝ պետք է վարել քաղաքականություն՝ ճիշտ հակառակ քաղաքականությունը, որը վարում է ՀՀ գործող իշխանությունը»։

Իսկ գործող իշխանությունն այսօր քաղաքականությո՞ւն , թե՞ հեծանիվ է վարում՝ դիտարկմանը, նա արձագանքեց․

«Ոչ, գործող իշխանությունը միտված քաղաքականություն է վարում, և արդեն ՔՊ-ի շատ անդամներ հայտարարում են, թե Թուրքիան մեզ կպաշտպանի։ Թուրքիան, որը դեռևս 1920 թվականից սկսած՝ Սյունիքի վերահսկողության հարցն էր բարձրացնում և հիմա՝ նույնպես»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>