Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի
Դիտել նաև
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Իրանի արտգործնախարարը զգուշացրել է Սիրիայում ահաբեկչության հնարավոր վերադարձի մասին
Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային
Իրանը հասկացավ դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին 5 տարվա մեջ առաջին անգամ քարոզ է կարդացել Թեհրանում։
Ելույթին կհաջորդի «Հզբոլլահի»՝ օրերս սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի հիշատակի արարողությունը։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի հրթիռային հարձակումն Իսրայելի վրա օրինական էր։ «Հզբոլլահի» պարտականությունը Գազայի հատվածի պաշտպանությունն է՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Գերագույն առաջնորդը դիմել է Հզբոլլահին և Համասին՝ կոչ անելով նրանց շարունակել պայքարը և չհուսահատվել։
Նա նշել է. «Մեր զինված ուժերի կողմից ձեռնարկված գործողությունները միայն աննշան էին Իսրայելի ռեժիմի կատարած հանցագործությունների համեմատ»: Ալի Խամենեին հավելել է. «Եթե անհրաժեշտ լինի, մենք ապագայում նորից կհարվածենք Իսրայելի ռեժիմին»։