Իսրայելի դրդմամբ Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտած Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Իսրայելը հարձակվել է Լիբանանի վրա, առաջին իսկ ժամերին կա 31 զոհ Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը
3
Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի Իրանի պատասխան հարվածներից հետո 777 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ Իրանը թարմացված տվյալներ է ներկայացրել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվածների վերաբերյալ Իրանի ԻՀՊԿ․ «Իրական խոստում-4» գործողության ընթացքում սպանվել և վիրավորվել են ԱՄՆ 560 զինծառայողներ Ալի Խամենեիի մահվանից հետո Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը կլինի այաթոլլա Արաֆին. ISNA Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով առևտրի դադարեցման մասին Պատերազմ Արցախում
Ես պնդում եմ իմ որոշումը՝ չմասնակցել Իրանի դեմ նախնական հարվածներին, ի հեճուկս Թրամփի քննադատությանը. Սթարմեր 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ ՀՀ ոստիկանությունում խոշտանգման դեպքի քննությունը ավարտվել է՝ երկու ոստիկանի դեմ մեղադրանք է առաջադրվել Իրանը հրթիռակոծել է Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները Իսրայելի դրդմամբ Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտած Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ներկայացրել է իր տնտեսական ծրագրի կարևոր դրույթները Օմանի ափերի մոտ ԱԹՍ֊ի հարվածի ենթարկված նավթատար նավը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի Չինաստանը աջակցություն է հայտնել Իրանին «Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա». «Ինտերը»՝ Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման մասին ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Իրանի գերագույն առաջնորդի կինը ևս մահացել է Պարտադրում են որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին․ Մասյացոտնի թեմ Զինծառայողի մահվան գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է Իրանի հարձակումներն անպատասխան չեն մնա․ Կատարի ԱԳՆ Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին Իսրայելը հարձակվել է Լիբանանի վրա, առաջին իսկ ժամերին կա 31 զոհ Թեհրանը որևէ բանակցություն չի վարելու Միացյալ Նահանգների հետ. Ալի Լարիջանի Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի Իրանի պատասխան հարվածներից հետո 777 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ Իրանը թարմացված տվյալներ է ներկայացրել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվածների վերաբերյալ Սալիկապատված փոսեր՝ սալիկաՔՊփոս (տեսանյութ) Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ «կպաշտպանվեն» Իրանից Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները. իրանագետ ՊՆ պաշտոնյա է կալանավորվել Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մելիք Ադամյան փողոցում ՔՊ-ի դեմքը՝ Մամիկոնյաց փողոցում (տեսանյութ) Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը (տեսանյութ)

Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմամբ Արցախից վերացնել և ջնջել հայկական հետքը․ Լիլիթ Գալստյան

 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքը ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում։

«Հարգելի գործընկերներ,

Վերջին երեք տարիներին մշտապես օգտագործել եմ այս հարթակը` բարձրաձայնելու այն գոյութենական սպառնալիքի մասին, որին բախվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Շարունակ հարց եմ հնչեցրել՝ թե արդյոք բավարար են մեր ջանքերը՝ կանխելու մեր շուրջը՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում կամ Հարավային Կովկասում ծավալվող աղետները: Արդյոք մենք բավարարված ենք մեր կազմակերպության հեղինակությամբ։

Մեկ տարի առաջ ԵԱՀԿ անդամ երկրներից մեկի կողմից ցեղասպանական հանցագործություն է իրականացվել։ Միջազգային դատարանի որոշումների բացահայտ ոտնահարումով՝ իննամսյա դաժան շրջափակումից հետո, Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի սովահար և հյուծված հայ բնակչության դեմ՝ ստիպելով ավելի քան 120,000 հայ ազգաբնակչությանը հեռանալ հազարամյակների հարենի հողից։

Օրը ցերեկով Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ բնիկ ազգաբնակչությունն էթնիկական զտման ենթարկվեց։ Շատ միջազգային կազմակերպություններ այն որակեցին որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի: Ավելին, Հայաստանի 205 քառ.կմ տարածքը ներկայումս օկուպացված է ադրբեջանական ուժերի կողմից։ Այս կազմակերպությունը լռում էր և շարունակում է լռել։ Նավթն ու գազը, քաղաքական նպատակահարմարությունն ու հեգեմոնիկ սխեմաները ներկայիս միջազգային քաղաքականության շարժիչ ուժերն են։ Հելսինկյան եզրափակիչ ակտը վերածվել է անպետք մի թղթի, որի բոլոր սկզբունքները անտեսված են։

Համատարած անպատժելիության մթնոլորտը Ադրբեջանի համար քարտ բլանշ է ծառայում ուժի կիրառմամբ նոր հանցագործություններ կատարելու համար։ Այսօր, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական գերիներին, Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարությանը, այլև նրանց նկատմամբ իրականացնում է կեղծ և շինծու դատավարություններ։

Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման միջոցով Արցախից վերացնել և ջնջել հայկական հետքը։ Եվ այս ցեղասպանական ակտը ներկայացվում է որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»։

Հարգելի գործընկերներ,

կոպիտ սխալ է ենթադրել, թե ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել հայ բնակչության և ինքնության վերացման միջոցով։ Իր հեղինակությանը հասցված հարվածը շտկելու համար ԵԱՀԿ-ն միջազգային անվտանգային գործուն երաշխիքների ապահովմամբ, պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի հայերի` վերադարձի իրավունքի լիարժեք ապահովումը: Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունքն է, որն ուղղակիորեն վերաբերում է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված 150,000 հայերին։ Ոչ ոք չի կարող նրանց զրկել այս հիմնարար իրավունքից։

Շնորհակալություն։

Հոկտեմբեր 2,

Դուբլին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>