Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Ս․ Կարապետյան․ ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին քննարկումներով
15
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) Հրատապ. արտահերթ նիստ` տրանսպորտի ու կարմիր կետագծերի թանկացման դեմ (տեսանյութ) Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ Պատերազմ Արցախում
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Դա Բայդենի վերջին վատությունն է Հայաստանին. Տիգրան Քոչարյան Քո կառավարումից քո զզվելը չի գալի՞ս․ «Կարճ ասած» Ջրվեժում՝ «Սոչի պալասի» դիմաց, մի խումբ անձինք հարաբերությունները պարզել են քարերի և ռետինե ու փայտե մահակների միջոցով IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (լուսանկար) Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» «Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն». Կարեն Վրթանեսյան Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի Կալիֆոռնիայի հրդեհներն ավելի քան 250 միլիարդ դոլարի վնաս են պատճառել «Քո կարճ խելքով, դու շատ ես աշխատո՞ւմ»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Նիկոլն ու իր թալանը (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով ՔՊ-ն փակում է նույնիսկ մարդկանց շնչառությունը՝օդի ախտոտվածության ցուցանիշի մակարդակով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը փորձում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը Սպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Ս․ Կարապետյան․ ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին քննարկումներով «Արարատ Միրզոյանն ընդունել է Ռուսաստան այցելելու հրավերը»․ Լավրով Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին Պեսկովն արձագանքել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին ստորագրվելիք փաստաթղթին Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան Ադրբեջանում 1 միլիոնանոց բանակ են ուզում կենտրոնացնել Իրան ներխուժելու համար. Հայկ Նահապետյան Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ» Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել

Ինչի՞ մասին են խոսում թափուր մնացած տեղերն ու նախարարի «փորձագիտական» գնահատականները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արձանագրված փաստը, որ բուհական համակարգում այս տարվա ընդունելության քննություններից հետո թափուր է մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղ, այս օրերին բազմազան արձագանքների առիթ տվեց: Պետք է արձանագրել, որ ամենևին էլ առաջին անգամ չէ, որ ընդունելության քննություններից հետո թափուր տեղեր են մնում: Ուղղակի տարեցտարի այդ վիճակն առավել մտահոգիչ է դառնում: Ավելին, շատ փորձագետներ տարիներ շարունակ ասում են, որ պետք է վերանայել պլանավորումը, նախապես սահմանվող տեղերի քանակությունը, բաշխվածությունը, այսպես ասած, «կրկնվող մասնագիտությունների» առումով և այլն, և այլն: Մե՞ջն ինչ, եթե հերթական «սեզոնից» հետո արձանագրվում է նշված պատկերը:

«Անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ:Դա նշանակում է՝ տեղերի պլանավորումը և բաշխումը ի սկզբանե ճիշտ չեն արվում: Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի: Բուհերը, աշխատելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ, պետք է տեղերի նպատակային և իրատեսական պլանավորում կատարեն՝ հատկապես վճարովի տեղերի ճիշտ բաշխման մասով»: Գիտեք, հիմնականում ճիշտ գնահատականներ են: Տեղին: Պորտատեղադրող: Բայց ո՞վ է այս արտահայտության հեղինակը, ո՞վ է սա ասում: Կրթության ոլորտի փորձագե՞տ, ընդդիմադիր որևէ գործի՞չ, որ տեղյակ է բուհական համակարգի խնդիրներին: Ո՛չ: Վերը մեջբերված «փորձագիտական գնահատականը» տալիս է, ավելի ճիշտ՝ հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում տվել է անձամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Կգտնվեն մարդիկ, որ կասեն, թե՝ տեսեք, ի՞նչ լավ է, որ հայրենի ԿԳՄՍ նախարարը նման սթափ, օբյեկտիվ ու տեղին գնահատականներ է տալիս: Մինչդեռ, կարծում ենք, սա ոչ մի լավ բան չի հուշում: Հարցը գնահատականները չեն: Դրանք իսկապես էլ տեղին են, իսկապես էլ՝ նման պատկերն անընդունելի է, հարկավ՝ «անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ», և որ «պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի»:

Հա՛, է՜, հա՛: Բայց ո՞վ է սա ասում, կրթության, գիտության ու մնացած բաների նախարա՛րն է ասում: Թե բա՝ «տարիներ շարունակ»: Հարց է ծագում՝ իսկ «տարիներ շարունակ», առնվազն 2018-ի դեկտեմբերից այդ ի՞նչ բանուգործի են եղել կրթության նախարարները, Անդրեասյանն էլ՝ «ձեզ փեշքեշ»: Նախկին նախարարներին չենք նշում, որովհետև նրանք արդեն վաղուց... նախկին են, այսինքն՝ պատասխանատվությունն արդեն վեց տարի կրում է այս իշխանությունը: Թե բա՝ «կարծում եմ... պետությունը պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի»: Այսի՞նքն: Դո՛ւք եք պետության կառավարման այդ ոլորտային բարձրագույն պաշտոնին դրված, փոխեիք, ումի՞ց եք բողոքում, ո՞ւմ վրա եք «մուննաթ գալիս»: Ի դեպ, սա ավելի կարևոր հարց է, քան «Ակադեմիական քաղաք» նյուվասյուկիական «մեգանախագծով» փիարվելը: Չէ, բայց իսկապես, մարդը 4 տարի կրթության ոլորտն է ղեկավարում, բայց դեռ կարծիք է հայտնում, թե պետությունը պլանավորման մոտեցում պիտի փոխի: Ախր, դուք կարծիք չպիտի հայտնեիք, արդեն պիտի առնվազն 3-4 տարի առաջ որոշակի առաջարկություններ ներկայացրած լինեիք:

Դա՛ է ձեր անմիջական աշխատանքային պարտականությունը, այլ ոչ թե «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմության» վերանվանելը կամ «Հայ եկեղեցու պատմությունը» հայկական դպրոցից դուրս մղելը, դպրոցները, բուհերը քաղաքականացնելն ու քպացնելը: Ախ, հա՜, պիտի Փաշինյանը գար, ընդունելության հանձնաժողովի կախիչները քաշքշեր-պոկեր, ցնցուղները ոլորեր, թափուր տեղերում հեծանիվը կանգնեցներ... Իսկ խնդիրն իսկապես բազմաշերտ է, և այն, որ տարիներ շարունակ բուհական համակարգում հազարավոր վճարովի ու հարյուրավոր «պետպատվերով» տեղեր թափուր են մնում, կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով: Մանավանդ, որ երկրում կան մասնագիտություններ, որոնց ընդունելության դեպքում մեծ մրցակցություն է, համարյա ինչպես խորհրդային տարիներին. 10-12 հավակնորդ՝ 1 տեղի համար:

Տեսեք, մենք ապրում ենք մի պետության մեջ, որի ղեկավարը համարվող Նիկոլ Փաշինյանը, ձգտելով բոլոր հարցերում ամենագետ երևալ, դրսևորում է իր անտեղյակությունն ու մակերեսայնությունը: Դա ցցուն օրինակ է՝ հատկապես երիտասարդների ու պատանիների համար, որ կարելի է ոչ մի բանից հիմնավոր գաղափար չունենալով՝ լինել պետության ղեկավար:

Երկրորդ՝ նույն այդ պետության ղեկավարության մակարդակով քարոզվում է սիրողականություն, անգրագիտություն, անկրթություն:

Երրորդ՝ հարց է ծագում, թե ի՞նչ կարիք կա 4-5 տարի չարչարվել, ուսանել, դառնալ դիպլոմավորված մասնագետ, երբ կարելի է կիսագրագետ լինելով՝ դնել «կարմիր բերետ» ու, մարդ ծեծելով և հոշոտելով, «չալաղաջ» պարգևավճարներ ստանալ:

Չորրորդ՝ նույն իշխանական «էլիտան» հրաշալի օրինակ է մատուցում առ այն, որ Հայաստանի բուհերում ոչ մի դեպքում չարժե բարձրագույն կրթություն ստանալ, որովհետև նույն այդ վարչապետի, նախարարների, իրենց մոտիկների զավակները սովորում են օտարերկրյա բուհերում, ուրիշ երկրներում:

Հինգերորդ՝ եթե հազարավոր վճարովի տեղեր թափու են մնում, ուրեմն մարդիկ հասկանում են, որ իրենց վճարած ահռելի գումարների դիմաց չեն ստանալու համարժեք որակի կրթություն:

Եվ սրանք դեռ «ուղեկից» ազդող գործոններն են: Այնինչ, իսկապես խնդիրներ կան՝ ըստ մասնագիտությունների բուհական տեղերը, դրանց կարիքը, պահանջարկը պարզելու, ըստ այնմ պետական պատվերները ձևակերպելու, մասնագիտությունների պահանջարկը 5-10 տարվա հեռանկարով պլանավորելու առումներով:

Բայց ինչո՞ւ այդ ամենի վրա «գլուխ ցավեցնել», եթե կարելի է տարիներ շարունակ լինել ոլորտային թիվ 1 պատասխանատուն, ապա ելնել ու, իբր դա իր պաշտոնական գործունեության (կամ՝ անգործության) հետ կապ չունի, դեմքի խելացի արտահայտությամբ դատողություններ անել, թե՝ «տարիներ շարունակ թափուր տեղերի մեծ քանակ է արձանագրվում, դա անընդունելի է»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan