Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը
Դիտել նաև
Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ
ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրել
Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին
Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է. «Փաստ»
Օրենքը կիրառվելու է. ՀՀ ՆԳՆ հայտարարությունը
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. այն ուժի մեջ է մտել։
Պապուաշվիլին հայտարարել է, որ օրենքի ընդունման գլխավոր նպատակն է «ապացուցել Վրաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի կայունությունը արտաքին միջամտության նկատմամբ»։ Նրա խոսքը մեջբերում է Mtavari-ն։
Նշվում է, որ այժմ Վրաստանի արդարադատության նախարարությունը և Հանրային ռեեստրի ազգային գործակալությունը պետք է 60 օրվա ընթացքում ստեղծեն այն կազմակերպությունների ցանկը, որոնց Վրաստանի իշխանությունները համարում են «օտարերկրյա գործակալներ»։