«Մայր Հայաստանը» վիճարկում է Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելու իրավաչափությունը դատական կարգով
Դիտել նաև
Ինչո՞ւ է Ավինյանի ավիատոմսը գնվել «մեկ անձից» ընթացակարգով՝ առանց մրցույթի
Տիգրան Ավինյանը պարտվել է Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով
ՔՊԿ-ն տապալվել է անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն, ձախողվել է քաղաքային մակարդակում (տեսանյութ)
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի․ Ավինյան
Մի քանի հարցադրում Ավինյանին` Մարությանի հետ բանավեճի կապակցությամբ
Տիգրան Ավինյանի թեմայով դատական նիստ
Հայաստանի օրվա իշխանությունը լեգիտիմ չէ։ Այդ ոչ լեգիտիմությունը տարածվել է վերից վար։ Սկսած Նիկոլ Փաշինյանից վերջացրած քպկ–ական ամենամանր պաշտոնյայով: Իրենք աթոռները զբաղեցնում են՝ չունենալով դրա համար անհրաժեշտ գիտելիքներ կամ խախտելով օրենքը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Տիգրան Ավինյանին։ Նա քաղաքապետի լիազորությունները ստանձնել է օրենքի խախտումով։
«Մայր Հայաստան» խմբակցությունը վիճարկում է Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելու իրավաչափությունը դատական կարգով։
Ինչպես հայտնի է, Ավինյանի գերթանկարժեք երդման արարողության ժամանակ Երևանի ավագանու նիստում քվորում չի ապահովվել, հետևաբար՝ նա չէր կարող ստանձնել քաղաքապետի լիազորությունները։
Մենք պահանջում ենք ոչ իրավաչափ ճանաչել ավագանու 2023թ․ հոկտեմբերի 13–ին տեղի ունեցած Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը:
ՀՀ վարչական դատարանում նիստը կկայանա այսօր՝ մայիսի 29–ին, ժամը 15։30–ին։ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23։
Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանման։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից