ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա
Դիտել նաև
Զախարովան՝ Անդրանիկ Միհրանյանի՝ ՀՀ մուտքի արգելքի մասին. Տեսանյութ
Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա
Զախարովան հիշեցնում է Հունաստանին` Հայաստանին ռուսական զենք փոխանցելու իրավունք չունեն
«Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագործում․ Զախարովա
Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա
Եվրամիության կոչը՝ ապահովել Վրաստանում բողոքի ազատությունն առանց ԱՄՆ-ին, Հայաստանին և Մոլդովային ուղղված նույն կոչերի, հնչում է որպես միջամտություն երկրի գործերին՝ իշխանափոխության նպատակով:
Այս մասին Telegram-ի ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Եվրամիությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը։
Եվրամիությունը պետք է հետևողական լինի և կոչ անի իշխանություններին, օրինակ՝ ԱՄՆ-ին, Հայաստանին, Մոլդովային՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը։ Հակառակ դեպքում դա կարող է մեկնաբանվել որպես միջամտություն պետության ներքին գործերին՝ նպատակ ունենալով ռեժիմի փոփոխության»,- գրել է նա։