Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա

Դիտել նաև
Չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
«Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան առանձին հանդիպում չի լինի»․ Զախարովա
Զախարովան մեկնաբանել է ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ Հայաստանի քայլերը
«Սա կոճակի մեկ սեղմամբ լուծվող խնդիր չէ». Զախարովան` Բաքվում պահվող հայերի մասին. Տեսանյութ
Հայաստանի չափազանց զգացմունքային բացասական արձագանքը տարակուսանք է առաջացնում. Զախարովա
Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, առաջարկներ է արել, որոնք շատերը նկատի են առնվել,բայց հետո չի ստորագրել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագիծը, որն ընդունվել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Թե ինչու չի ստորագրվել, կարծում եմ հենց նա էլ Ձեզ կպատմի», - ասել է նա։
Լրագրողը հետաքրքրվեց Զախարովայի անձնական տեսակետն այս հարցի վերաբերյալ, որի ի պատասխան դիվանագետն ընգծեց․ «Իմ անձնական կարծիքը թող մնա իմը»։