Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել Բացառված է համագործակցություն իշխող ուժի հետ. Գագիկ Ծառուկյան
12
Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Պատերազմ Արցախում
Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին Ավագանու անդամի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին․ ԿԸՀ Փաշինյանի ռեպրեսիվ մարմիններն ընտրությունները չեղարկելու հիմքե՞ր են հորինում Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Իշխան Սաղաթելյանի հոր գործով կայացվեց արդարացման դատավճիռ. Փաստաբան Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել Բացառված է համագործակցություն իշխող ուժի հետ. Գագիկ Ծառուկյան Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան Հայաստանի՝ ԵՄ–ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը պատմական նոր փուլ է բացում. Փաշինյանը՝ Մեցոլային Պատերազմ ու պարտության բերած Փաշինյանը Ստրասբուրգում հայ հոգևորականներին մեղադրել է... հայ լինելու մեջ Բրիտանական մամուլը զգուշացնում է․ ԱՄՆ-ի ցամաքային ներխուժումը Իրանում կարող է ավարտվել աղետով էլեկտրացանցի ղեկավարությունը անգործության է մտանված․ էլեկտրականության սյուները մնացել են գազատարի հույսին Շենգավիթում կոյուղաջրերը լցվում են նկուղ (տեսանյութ) Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար ԱՄՆ Սենատում հայտարարել են, որ ԱՄՆ–ն գնում է Իրանի դեմ ցամաքային գործողության ուղղությամբ Հայաստանը չպետք է դառնա փորձարկումների հարթակ. «Ռոսատոմը» առաջարկում է լուծումների լայն տեսականի Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանgիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանgի բնակչություն չի եղել Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Վտանգավոր իրավիճակ՝ եռակի թանկացված տրանսպորտի սպասողների համար (տեսանյութ) Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ» Թեհրանում նոր պայթյուններ են որոտացել

Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին արժանահավատ տեղեկություններ են ստացել, երկրում շարունակվել են կամայական ձերբակալություններն ու կալանքները, լրջագույն խնդիրներ կան դատական իշխանության անկախության հետ կապված։

«Ազատություն»-ը գրում է՝ զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ Փաշինյանի կառավարությունը սահմանափակ քայլեր է ձեռնարկել նախկին և գործող պետական պաշտոնյաների, ինչպես նաև իրավապահների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննելու և պատժելու համար:

Անպատիժ ոստիկան

ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Հայաստանում իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի անպատժելիությունը շարունակվում է, ենթադրյալ հանցագործները շարունակում են պաշտոնավարել և նույնիսկ առաջխաղացում ստանալ:

Իրավապաշտպաններն այս համատեքստում հիշեցնում են ամիսներ առաջ ԱԺ-ում ընդունված Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք թույլ են տալիս հանցագործին ազատվել քրեական պատասխանատվությունից, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, եթե առաջին անգամ են հանցանք կատարում, զղջում են։

Պետդեպը շեշտում է, որ Հայաստանի նախագահն օրինագիծը ստորագրեց՝ անտեսելով քաղհասարակության բողոքները, որը պնդում էր, որ փոփոխությունը հակասում է Սահմանադրությանը, նպաստում անպատժելիության խորացմանը և կարող է քաղաքական գործիք դառնալ իշխանության ձեռքում:

Ոստիկանության կողմից չարաշահումների մասին հաղորդումների աճ, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքներում․ Պետդեպարտամենտն աննախադեպ է որակում հատկապես փաստաբանների նկատմամբ ոստիկանական բռնությունը, հավելում, որ լրացուցիչ այլ դեպքեր, այդ թվում՝ թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում գիշերային ակումբի այցելուներին ծեծի ենթարկելը, վկայում են ոստիկանության անպատժելիության աճի միտման մասին:

Զեկույցում տեղ է գտել նաև անչափահասի նկատմամբ բարձրաստիճան ոստիկանի կողմից ֆիզիկական բռնություն կիրառելու աղմկահարույց միջադեպը, ոստիկանական բաժանմունքներում ծեծի այլ դեպքեր:

Փաստելով, որ հայաստանյան օրենքներն արգելում են կամայական ձերբակալությունն ու կալանքը, այդուհանդերձ, զեկույցի հեղինակներն ընդգծում են՝ կամայական, ընտրովի ձերբակալությունները շարունակվել են։

Փաստաթղթում ներկայացված է պաշտոնական վիճակագրությունը՝ 2022 թվականին դատարանները բավարարվել են գրավի դիմաց ազատ արձակելու պահանջների միայն 25 տոկոսը, մինչդեռ Կառավարության պահանջած կալանքի դիմումների 70 տոկոսի դեպքում դատարանները դրական են արձագանքել։

Դատական համակարգը չի համարվում անկախ կամ անաչառ
Չեն վերացել դժգոհությունները դատավորների գործունեության հետ կապված, զեկույցը շեշտում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները կիրառվել են ընտրովի, թափանցիկության պակաս կա այդ հարցով Արդարադատության նախարարության որոշումների կայացման գործընթացում։

«Չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, դատական համակարգը չի դիտվում որպես անկախ կամ անաչառ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և աղմկահարույց սկանդալների պատճառով: Չհաստատված տեղեկություններ կային դատավորների վրա ազդելու՝ Կառավարության և նախկին ռեժիմի ներկայացուցիչների փորձերի մասին», - ասված է զեկույցում։

Պետդեպի հրապարակած փաստաթղթում տեղ են գտել նաևՀՀ կառավարության կոռուպցիան հետաքննած լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը։ Ժողովրդավարական խոստումներով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի պատասխան բացահայտումների դատարանի միջոցով լրագրողից հերքում և միլիոն դրամի բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել։ Լրագրողական կազմակերպությունները շեշտում են, որ ըստ էության խուսափելով իր ճշմարտացիությունը ապացուցել դատարանում՝ իշխանությունը դատարանի օգնությամբ պատժիչ գործողության է դիմել՝ հասնելով լրագրողի հաշիվների սառեցմանը:

Իշխող ուժն իր քննադատներին նաև Աժ-ում է պատժել

Զեկույցի հեղինակներն ակնարկում են, որ իշխող ուժն անցանկալի ձայներին պատժում է նաև խորհրդարանում՝ անցած տարվա հուլիսին պաշտոնանկ անելով օրենսդիր մարմնի հանձնաժողովների վերջին ընդդիմադիր նախագահին՝ Թագուհի Թովմասյանին, բացակայությունների պատճառաբանությամբ:

Իրավապաշտպանները հիշեցնում են, որ ավելի վաղ հանձնաժողովների մյուս ընդդիմադիր նախագահները և խորհրդարանի փոխնախագահը ևս պաշտոնանկ են արվել տարատեսակ պատճառաբանություններով։

Ըստ քաղաքացիական հասարակության որոշ խմբերի՝ կոռուպցիայի դեմ պայքարը լճացել է շահերի բախման, տեղեկատվության ազատության հետ կապված խնդիրների և կոռուպցիոն գործերով սակավ դատավճիռների պատճառով: Խնդրահարույց է պետական գնումների համակարգը, այդ թվում՝ մեկ անձից գնումների համատարած պրակտիկան, ինչպես նաև գնումների պայմանագրեր ստացող ընկերությունների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև կապերը:

Բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում

Փաստաթղթում ծավալուն անդրադարձ կա բանակում արձանագրվող մահվան դեպքերին՝ մասնավորապես ոչ մարտական պայմաններում, որոնց մի մասը, ինչպես շեշտում են զեկույցի հեղինակները, հաճախ ինքնասպանություն է որակվում, և «իրավապահ մարմիններն այդ մահերը արժանահավատ կերպով չեն հետաքննում»:

«Իրավապաշտպանների կարծիքով՝ զինվորականների մահվան դեպքերի հետաքննության ամենամեծ խոչընդոտը եղել է հիմնական ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումը ինչպես զինվորական հրամանատարության (ներքին հետաքննության դեպքերում), այնպես էլ գործով աշխատող կոնկրետ քննչական մարմնի կողմից», - ասվում է զեկույցում:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>