Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել Բացառված է համագործակցություն իշխող ուժի հետ. Գագիկ Ծառուկյան
12
Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Պատերազմ Արցախում
«Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել». Պետական միջոցներով iPhone է գնել Լոռու մարզպետարանը Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին Ավագանու անդամի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին․ ԿԸՀ Փաշինյանի ռեպրեսիվ մարմիններն ընտրությունները չեղարկելու հիմքե՞ր են հորինում Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Իշխան Սաղաթելյանի հոր գործով կայացվեց արդարացման դատավճիռ. Փաստաբան Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել Բացառված է համագործակցություն իշխող ուժի հետ. Գագիկ Ծառուկյան Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան Հայաստանի՝ ԵՄ–ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը պատմական նոր փուլ է բացում. Փաշինյանը՝ Մեցոլային Պատերազմ ու պարտության բերած Փաշինյանը Ստրասբուրգում հայ հոգևորականներին մեղադրել է... հայ լինելու մեջ Բրիտանական մամուլը զգուշացնում է․ ԱՄՆ-ի ցամաքային ներխուժումը Իրանում կարող է ավարտվել աղետով էլեկտրացանցի ղեկավարությունը անգործության է մտանված․ էլեկտրականության սյուները մնացել են գազատարի հույսին Շենգավիթում կոյուղաջրերը լցվում են նկուղ (տեսանյութ) Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար ԱՄՆ Սենատում հայտարարել են, որ ԱՄՆ–ն գնում է Իրանի դեմ ցամաքային գործողության ուղղությամբ Հայաստանը չպետք է դառնա փորձարկումների հարթակ. «Ռոսատոմը» առաջարկում է լուծումների լայն տեսականի Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանgիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանgի բնակչություն չի եղել Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Վտանգավոր իրավիճակ՝ եռակի թանկացված տրանսպորտի սպասողների համար (տեսանյութ) Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ»

Ո՞րն է Հայաստանի շահը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հայաստանի՝ առանց այն էլ անվտանգային ճգնաժամը շատ ավելի բարդացավ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա, այնուհետև Ֆրանսիա այցերից հետո։ Հայտարարեց, որ ինքն ու Ալիևը խոսում են տարբեր բաների մասին, իրար չեն վստահում, խաղաղության պայմանագրից հույսը կտրեց, հավանական համարեց պատերազմը, ասաց, որ Ադրբեջանը աչք ունի Հայաստանի սուվերեն տարածքի վրա։ Հեղափոխությունից հետո նույն այդ երկրներ այցերի ժամանակ հայ համայնքի հետ որ հանդիպում էր, մեծ-մեծ ծրագրերից էր խոսում, իսկ հիմա՝ տապալումներից։ Նրա վերջին ելույթներն այս ձախողման խոստովանություն են։ 

Հայտարարում է պատերազմի վտանգի մասին․ իսկ ո՞րն է հաջորդ քայլը, որքանո՞վ է Փաշինյանը ադեկվատ Հայաստանի շուրջ իրավիճակին։ Հայտարարեց հնարավոր պատերազմի մասին, բայց հաջորդ հայտարարությունը ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունը դադարեցնելու մասին է։ ՀԱՊԿ-ում դերակատարը Ռուսաստանն է, գաղտնիք չէ․ մյուս հայտարարությունը Ռուսաստանի դեմ է՝ Ալմաթիի հռչակագիր է խախտել, ինձնից իշխանութուն է կոչ անում խլել և այլն։ Էն որ ասում են խելագարության կանխավարկած, սա է։ Լավ թե վատ՝ քո միակ անվտանգային գործընկերն են, որից ստանում էիր էժան ու արտոնյալ պայմաններով զենք, ռուսական զորքը Հայաստանի սահմաններ է պահում և այլն։ Նպատակը ո՞րն է այդ կառույցի առաջ դուռը շրխկացնելու․ արդյո՞ք էնպիսի երաշխիքներ ունես անվտանգային, որ փոխարինելու է։ Եվ ուշագրավ է, որ հենց արևմտյան այցերի ժամանակ նման հայտարարություններ արվեցին։

Մյուսը Ուկրաինայի նախագահի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունն էր, որը ոչ թե կառավարությունը հրապարակեց, այլ՝ մամուլը, ու իրենք չհերքեցին․ այ սա իրոք սյուրպրիզ էր։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դու պարտավոր ես բացատրել, թե այդ այցից ինչ է ստանալու երկիրը, պետք է բացատրես, թե ինչու է Հայաստան գալիս մի երկրի ղեկավար, որը առաջիններից էր, որն Ադրբեջանի նախագահին շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ։ Կիևի փողոցներում մեծ վահանակների վրա նշում էին Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ։ Ուկրաինան, ասում են, մեր տղաների գլխին թափվող սպիտակ ֆոսֆորնի մատակարարն էր Բաքվին։

Պատերազմի մեկնարկից ի վեր, Զելինսկին այցելում է միայն այն երկրները, որոնցից հստակ աջակցություն է ակնկալում։ Հայաստանը ի՞նչ կարող է շահել մի ղեկավարի այցից, որը ընդամենը երկու օր առաջ հերթական խոշոր քաղաքից մաքրեց իր զորքը և հանձնեց Ռուսաստանին։  Ուկրաինան պարզապես դարձել է համաշխարհային մուրացկան և ռազմական ու ֆինանսական օգնություն է մուրում․ ի՞նչ կարող է շահել Հաստանը նրա այցից։ ՔՊ-ական մեկը կա, որ ասում են՝ սաղ բիզնեսները Ռուսաստանում են, բայց ռուս է հայհոյում, ասում է՝ մենք չենք ուզում ճորտ լինել․ ճորտ լինել-չլինելը Զելինսկու այցով է պայմանավորվա՞ծ։ Բայց քեզ ո՞վ էր ասում ճորտ դառնայիր ռուսներին․ նորմալ հարաբերություն էր մինչև ձեր գալը․ չճորտանայիք։ Եթե ունես ճորտի հոգեբանություն, դա ես մնալու, ռուսը չլինի, թուրքը կլինի։ Էն մեկն ասում է՝ ռուսները Ղարաբաղը հանձնեցին, Արևմուտքը ի՞նչ անի։ Ժողովուրդ ջան, Ղարաբաղը տալու երկու փաստաթուղթ է ստորագրվել՝ 2022թ․ հոկտեմբերին և 2023թ․ հոկետմբերին, 2-ն էլ Արևմուտքում, մեկն էլ առանց անգամ Ադրբեջանի մասնակցության։

Ուկրաինայի նախագահի այցի, ըստ ինձ՝ Փաշինյանի հաշվարկած քայլերից մեկը կարող է լինել հետևյալը․ Զելինսկին բավականին լավ հարաբերություն ունի Ալիևի հետ․ Փաշինյանը գուցե փորձում է Զելինսկուն միջնորդ դարձնել ու խնդրել, որ Ալիևին դիմի, որ կադաստրի վկայական տա։

Այցի մյուս պատճառը կարող է լինել արևմուտքի աչքին հակառուսականության բարձր դոզա ցույց տալը։ Հայաստանում առիթ կունենա դատապարտելու ռուսների անհավատարմությունը Ալմաթիի հռչակագրին, որից ամբողջ ՔՊ-ն ամեն օր ցիտում է։

Մյուս նպատակը․ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի խոսակցություն կա։ ԵՄ բարձր ներկայացուցիչն էր ասում՝ առաջիկա ամիսներին կվճռվի իրադրությունը Ուկրաինայում։ Վճռական փուլ է։ Ուղիղ մի տարի առաջ՝ 2023 թվականին, Վրаստանում իրավիճակը խիստ լարվեց․ այդ երկրի վարչապետը հայտարարեց, որ արևմուտքը փորձում է Վրաստանում երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ, երկիրը վերածել մեծ պոլիգոնի, երկրորդ Մարիուպոլի, Վրաստանը դիմադրում է։ Ասաց, որ դա արևմուտքի և Ուկրաինայի պլաններն են։ Վրացիները ունեին էդքան խելք, որ չբացեին էդ ճակատը․ Վրաստանը, որ երկու քայլից Եվրամիության անդամ է դառնալու, չգնաց դրան, կասեցրին էդ արհավիրքը։ Ասացին՝ մեր ազգային շահը պահանջում է ռուսների հետ առճակատման չգնալ։

Լավ, կարող է՞ գժվել եք, ուզում եք երկրորդ ճակատ բացե՞ք, ո՞ւմ եք ուզում բերեք, որ մեր երկիրը դարձնեն պալիգոն, սարքեն մանրադրամ իրենց մեծ խաղերի մեջ։ Չունե՞ք էդքան մտածելակերպ, Զելինսկու գաստրոլներով երկրի հետ ի՞նչ եք անում։ Սա մեզ համար կարող է լինել շատ ավելի ճակատագրական ու ցավոտ, քան տեսել ենք 2020 թվականին։ Էդքան դժվա՞ր է հասկանալ։ Եթե իշխանության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են այդ հանձնարարականները կատարել նույն ճորտի մտածելակերպով, մի՞թե մարդիկ չկան, որ հասկանան, թե ինչ վտանգ է պարունակում այս մանր չաճարաճճիությունները։

Ուկրաինան Եվրոպայում ամենամեծն էր տարածքով, իսկ բնակչությամբ աշխարհում 36-րդն էր, բայց արդեն կեսն է ընկել թե՛ տարածքը, թե՛ ժողովուրդը։ Դու տարածքով էլ, բնակչությամբ էլ 140-րդն ես շխարհում։

Այս այցից Հայաստանը ինչ օգուտ է ստանալու, պարզ չէ, բայց վտանգներն ակնհայտ են․ երկրորդ ճակատ Ռուասատանի դեմ, իր բոլոր հնարավոր վատ հետևանքներով, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ավելի սերտացում, մեր գլխավոր արտահանման ուղղության հետ խնդրի ստեղծում, վնաս՝ տնտեսությանը, Ռուսաստանում բնակվող 3 մլն հայերին ու ամեն օր այնտեղ գնացող հայաստանցիներին։

Դու ասում ես, որ մեր շուրջբոլորը ցուլ են, մենք լաթի կտոր, ու փոխանակ ցուլ բերես ցլերի դեմ, լաթի կտոր ես բերում ու ավելացնում մեր դիմաց ցլերի թիվը։ Ես միշտ ուզեցել եմ հասկանալ ՔՊ-ական իշխանոթյուների մտածելու օրգանը որն է, ու հիմա էլ է էդ հարցն ինձ հետաքրքրում։ Անկեղծ եմ ասում։ Մի հատ կինո կա, որ մեկին հնարավորություն է տրվում որոշումներ կայացնելու ու ինքը կայացնում է ամենաանհավանական որոշումները, սաղ աշխարհը խառնում իրար։ Սա է։ Հայաստանի վարչապետը երկիրը տանում է ինքնասպանության։ Կարդում եմ դատախազության հաշվետվությունը, մեր երկրում կտրուկ ավելացել են սպանություններն էլ, ինքնասպանություններն էլ․ սա երկիրն էլ է տանում ինքնասպանության։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ բերեցին «Վարդանանքի» կտավի տակ ելույթ կարդած Իրանի դեմ ու անվստահություն մտցրին այդ երկրի կողմից մեր նկատմամբ․ ռուսների մոտ անվստահություն են մտցնում․ ո՞րն ա քո հույսը, չգիտեմ։ Էս ի՞նչ ծրագիր է։ Այ էս քայլերով էլ հայտարարում են, թե ուզում ենք անկախ լինենք։ Քո անկախությունն արդեն մազից է կապխված, հեսա էդ մասն էլ Զելինսկու հետ էք կտրելու։ Անկախը ո՞րն է, որ ամերիկացիքի ցուցումով Զելենսկի ես բերում հյուրախաղերի՞։ Դա անկախության մասին է՞։ Դա նրա մասին, է, որ քեզ ինչ ասում են, անում ես՝ անկախ նրանից՝ դա քեզ պետք է, թե չէ։

Որովհետև որևէ բացատրություն չկա՝ մեր երկրի շահը որն է, երբ պարտված, իր երկրին աղետ բերած ղեկավարн էս էս նեղ մաջալին, երբ մենք ենք պատերազմի առաջ, ինքն էլ պատերազմի մեջ է երկու տարի ու պարտվում է, գա Հայաստան։ Մեր շահը էդտեղ որն է։ Քանի դու էդ շահը չես բացատրում որևէ կերպ (ու չես էլ կարող բացատրել, որովհետև չկա), նշանակում է, որ դու նրանց ցուցումները, նրանց ՊՈԱԿ-ի հանձնարարականները կատարում ես առանց հասկանալու ու իմանալու, թե դա քեզ ինչ կտա։ Դա անկախության մասին չի խոսում, հակառակի մասին է  խոսում։

Կարճ ասած՝ երբ խոսում ենք Հայաստանի անվտանգային էս տագնապալի վիճակի մասին, հայտնվում են մարդիկ ու սկսում մեղադրել ռուսասիրության, ռուսամետության մեջ։ Մի անգամ էլ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ ռուսների համար ես չունեմ անհանգստանալու առիթ, մեծ երկիր է, գերտերություն է ու հաղթելով գնում է․ այս պահին հայտարարված պատերազմ է մղում Ուկրաինայի, չհայտարարված պատերազմ՝ 100 երկրի դեմ ու հաղթելով գնում է․ ես մեր երկրի մասին եմ մտածում, մեր պագայի մասին․ ուզում եմ, որ ապագա ունենանք, անկախ, ինքնիշխան երկրի ապագա։

Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է պետականություն կորցնելու հավանականության մասին։ Նա այդ հավանականությունը դարձնում է իրականություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>