Հայրս մահացել է, բայց ցուցակում իր անունը կա. Տեսանյութ
Քաղաքացին 8/01 ընտրատեղամասում պարզել է, որ իր ցուցակում կա նաեւ իր մահացած հոր անունը: Այս մասին NEWS.am-ին ահազանգել է այդ քաղաքացին:
Նա պատմեց, որ սա արդեն իր հետ տեղի ունեցած երկրորդ դեպքն է.
«Նախորդ ընտրություններին էլ եկա, նույն խնդիրն էր, ասացին՝ անտեսիր, ես հաջորդ օրը գնացել եմ անձնագրային բաժին, սակայն, փաստորեն ոչ մի օգուտ չի եղել: Անակնկալի եմ եկել այս միջադեպից:
Ես եկել ու իմ բնակավայրում արդարություն եմ պահանջում: Ես ասացի՝ տվեք անվավեր ճանաչեմ հայրիկիս անունը հանեք գնամ, սակայն ինձ թույլ չտվեցին: Վրդովված եմ, ինքս էլ անվավեր եմ վարվել իմ թերթիկի հետ, որովհետեւ արդարություն չկար»:
Ընտրատեղամասի նախագահ Թերեզա Կարապետյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ 1762 ընտրողից մասնակցել է 350 ընտրող. «Ակտիվությունը ցածր է: Խախտումներ չեն եղել: Առավոտվանից նորմալ աշխատում ենք, առանց խոչընդոտի»: