Այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ «Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն
12
Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Պատերազմ Արցախում
Փաշինյանի ասածները մեկնաբանելը պետք է դուրս գա ընդդիմության օրակարգից. Տիգրան Քոչարյան Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Թեհրանի քաղաքապետ. Հակամարտության 10 օրվա ընթացքում մոտ 9000 իրանական օբյեկտ է հարձակման ենթարկվել ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմաբազաների, Երուսաղեմի և Թել Ավիվի վրա հասցված հարվածների մասին Իրանում սպանել են ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարներից մեկին․ Fars Մինաբի դպրոցին հարվածել են ամերիկյան երկու Tomahawk հրթիռներով․ Իրանի ԱԳՆ Փաշինյանը խիստ վատ է տանում Արցախ բառն անգամ Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Էրեբունի վարչական շրջանում կոյուղատար խողովակները փոխելու կարիք կա՝ բնակիչները ինքնուրույն փորձում են վերացնել խցանումները (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Գծանշումների գումարը ծախսվեց, բայց չծառայեց նպատակին. Աննա Ավետիսյան (տեսանյութ) 37-ամյա Արսեն Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Ո՞ւմ են ուզում վստահել «Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ «Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել». Պետական միջոցներով iPhone է գնել Լոռու մարզպետարանը Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին Ավագանու անդամի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին․ ԿԸՀ Փաշինյանի ռեպրեսիվ մարմիններն ընտրությունները չեղարկելու հիմքե՞ր են հորինում Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Իշխան Սաղաթելյանի հոր գործով կայացվեց արդարացման դատավճիռ. Փաստաբան Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել Բացառված է համագործակցություն իշխող ուժի հետ. Գագիկ Ծառուկյան

Լինելո՞ւ է պատերազմ, թե՞ ոչ. սա է վերջին օրերի ամենակարևոր հարցը

Լինելո՞ւ է պատերազմ, թե՞ ոչ. սա է վերջին օրերի ամենակարևոր հարցը։

Իսկ պատերազմը կանգնե՞լ էր։ Սև լիճը, Իշխանասարը, Վարդենիսը, Սոթքը, Ջերմուկը, Ղարաբաղի շրջափակումն ու օր օրի խորացող հումանիտար աղետն ի՞նչ է, եթե ոչ պատերազմ։

Պատերազմը ոչ մի րոպե կանգ չի առել։ Բոլորը գիտեն սա, ուղղակի արևելյան հասարակություններում ցավալի ճշմարտությունների մասին նախընտրում են լռել կամ խոսել այլաբանորեն։ Եվ այսօր էլ «լինելո՞ւ է պատերազմ թե՞ ոչ» հարցը տվողները հոգու խորքում հույս ունեն, որ բացասական պատասխան են լսելու, կամ այդ հարցով փորձում են քողարկել իրականությունը, որն արդեն ընթացքի մեջ է, որպեսզի շարունակեն հերքել փաստերը։

Հայ ժողովրդին կարելի է շատ բաներում մեղադրել, բայց տեղեկացված չլինելու մեջ դժվար է մեղադրել։ Ըստ իս, պրոբլեմի հիմքը ոչ թե ինֆորմացիայի պակասն է, այլ իրականությունը մերժելու ագրեսիվ, համաժողովրդական մղումը։

Պատերազմը երբեք չի դադարել, իսկ Հայաստանն այսօր կանգնած է չդադարած պատերազմի նոր ու աղետալի հանգրվանի շեմին։ Սրա մասին են վկայում պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվող փաստերը և դիվանագիտական գործընթացի տոտալ բացակայության մասին պաշտոնական հավաստիացումները։

Ես գրում եմ այս տեքստը՝ հուսալով, որ գոնե այն կարդացողները կընդունեն իրականությունը։ Ես համարում եմ, որ Հայաստանն ու հայությունն ունեն փրկության մեկ ձև՝ ընդունել իրականությունը և, վերջապես, սկսել գործել ելնելով օբյեկտիվ, այլ ոչ թե ցանկալի իրականությունից։

2018 թվականից հայ ժողովուրդը՝ գոնե թե դրա ագրեսիվ և էլեկտորալ մեծամասնությունը, առաջնորդվում է «խաղաղություն երկրի սահմաններից դուրս և պերմանենտ պատերազմ՝ երկրի ներսում» նարատիվով։ Արդյունքում ստացանք պերմանենտ պատերազմ երկրի սահմաններից դուրս և թշնամանք երկրի ներսում։

Պետք է փոխել հին, ձախողված նարատիվը և հասկանալ, որ եթե լինի Հայաստանի նկատմամբ պատերազմի նոր ֆազա, իսկ ամեն ինչ գնում է դրան, նշանակում է միջազգային մեխանիզմները չեն աշխատում։ Իսկ դրանք իսկապես չեն աշխատում։ Կարդացե՛ք Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունը, որն ուղիղ մեսիջ էր Հայաստանին ԵՄ վրա հույս չդնելու մասին։

Պետք է ընդունել, որ սիրելի Ֆրանսիան, չնայած ջանքերին, մեր տարածաշրջանում հարցեր լուծելու հնարավորություն չունի։ Պետք է դադարել ապրել դատարկ հույսերով, դարավոր ինֆանտիլիզմով և ֆրանսիական նավերի՝ հայկական լեռները բարձրանալու պատրանքներով։

Պետք է ընդունել աշխարհագրությունը, աշխարհաքաղաքական դասավորությունը։

Անհրաժեշտ է ընդունել, որ հնարավոր պատերազմի շեմին պետք է ազատության մեջ հայտնվեն փորձառու գեներալ Խաչատուրովը, սպաները, որոնք բանտերում են անհեթեթ ու չապացուցված մեղադրանքներով։ Պետք է դադարեցնել անձնական քենը Սփյուռքի ակտիվ հայերի դեմ, իսկ եթե Ֆրանսիան այդքան կարևոր է, գոնե թե այս ճակատագրական պահին կարելի է թույլատրել Ֆրանսիայի հայկական համայնքի ղեկավար և հայկական ամենակարևոր լոբբիստներից մեկի՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։

Պետք է ընդունել, որ կա երկու ռազմական միավոր, որոնք ունակ են զսպել թշնամուն՝ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ի միջամտության հույս չկա, իսկ ՀԱՊԿ-ի շուրջ հիստերիան 2018 թվականից շարունակվում է։

Սպասվող հնարավոր աղետը կարող է կանխել երկու սուբյեկտ՝ ժողովուրդը կամ իշխանությունը՝ ընդունելով իրականությունը։ Հայաստանը կանգնած է ջրբաժանի առաջ՝ սթափության կամ էլ ավելի մեծ օկուպացիայի։

Ես կոչ եմ անում սթափության՝ գիտակցելով, որ շանսերը քիչ են. այս կոչը հնչեցրել եմ 44-օրյա պատերազմից առաջ, երբ բոլորը տոնում էին «հուլիսյան հորոսամարտի պատմական հաղթանակը»։ Այս կոչը հնչեցրել եմ 2020թ. նոյեմբերի 9-ին, երբ բոլորը դեռ «հաղթում էին», հնչեցրել եմ 44-օրյա պատերազմից հետո և անում եմ հիմա։

Հայաստանն այլևս ինֆանտիլ քաղաքականության, անհիմն լավատեսության ու ներքին թշնամանքի ռեսուրս չունի։ Հայաստանն ունի ռացիոնալ հաշվարկի, իրական հնարավորություններն արդյունավետ օգտագործելու և սթափվելու հրատապ անհրաժեշտություն:

Հայ ժողովուրդը իր ընտրած իշխանությունից պետք է պահանջի առաջին անգամ հանուն պետության միավորել, դադարեցնել հեղափոխական խենթությունները, հատկապես որ այդ հեղափոխությունից «բան չի մնացել»։ Ազատել քաղբանտարկյալներին, օգտագործել փորձառու բանակցողների ներուժը։ Եղած պրոբլեմատիկ, բայց դե յուրե բարեկամներին վանելուց առաջ գոնե ունենալ երաշխիքներ նոր բարեկամներից։

Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>