Ահաբեկչություն՝ Թել Ավիվում. կրակել են անցորդների վրա և մեքենայով մխրճվել ամբոխի մեջ. կա 1 զոհ
Դիտել նաև
Ըստ հրեա քաղաքագետի դավադրության տեսության՝ Սիրիան և Ուկրաինան փոխանակման առարկա են դարձել Պուտինի և Թրամփի միջև
Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային
Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում
ԱՄՆ-ում անհանգստացած են, որ Ադրբեջանը Իրանի կողմից կիբերհարձակման է ենթարկվում
Մենք Իսրայելին կպատժենք ժամանակին և հաշվարկված. Իրանի դեսպան
Իսրայելում՝ Թել Ավիվում, տղամարդը կրակել է անցորդների վրա և մեքենայով մխրճվել Չարլզ Քլոր զբոսայգու ամբոխի մեջ։ Գրանցվել է 1 մահ, գրում է Deutsche Welle-ն:
Երկրի արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Մեքենան շրջվել է, սակայն, ըստ ականատեսների, վարորդը շարունակել է կրակել այն մարդկանց վրա, որոնք փորձել են օգնել տուժածներին։
Միջադեպը տեղի է ունեցել Պասեքի տոնակատարության ժամանակ։ Պեսախը կամ Պասեքը հրեական գլխավոր տոներից մեկն է, և նշվում է՝ ի հիշատակ Հին Եգիպտոսում հրեաների ստրկությունից ազատագրման։
Աղբյուր՝ 24News