Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

«Սեքյուրիթի Դրիմ»-ը դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության

«Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության։

Ընկերութունը դիմել է դատարան՝ վիճարկելով «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ հիմնադրելու մասին կառավարության որոշումը։

Դատարանը, սակայն, մերժել է հայցադիմումի ընդունումը՝ գտնելով, որ հայցը ենթակա չէ դատարանում քննության։

«Դատարանը գտնում է, որ Կառավարությունը, ընդունելով վիճարկվող որոշումը, հանդես է եկել ոչ թե որպես գործադիր իշխանության մարմին, որն իր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով կարգավորում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ առաջացող իրավահարաբերությունները և սահմանում է նրանց համար վարքագծի կանոններ, այլ՝ որպես պետական կազմակերպության հիմնադրի (Հայաստանի Հանրապետության) ներկայացուցիչ, որն իր ներքին իրավական ակտով ստեղծում է պետական կազմակերպություն: Վիճարկվող որոշումն ուղղված չէ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, այն պետական կառավարման համակարգին սպասարկելու նպատակով ստեղծում է պետական կազմակերպություն: Այս ակտի միակ հասցեատերը «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, այն չի առնչվում հայցվորի իրավունքներին:

Ինչ վերաբերում է հայցվորի բարձրացրած խնդրին, այն վերջինիս և Կառավարության միջև առաջացած քաղաքացիական հարաբերությունների տիրույթում է: Եթե հայցվորը գտնում է, որ Կառավարությունը չի կատարում պայմանագրային իր պարտականությունները, նա կարող է արդարադատություն փնտրել պայմանագրից բխող իր իրավունքների պաշտպանության շրջանակում: Կողմերի միջև ծագած քաղաքացիաիրավական հարաբերությունները, անկախ դրանց վիճակից և բովանդակությունից, առնչություն չունեն վիճարկվող որոշման հետ և չեն դարձնում այն հայցվորի իրավունքներին առնչվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ:

Վերոգրյալի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ վիճարկվող որոշումը ներքին իրավական ակտ է, որը չի կարգավորում ֆիզիկական և իրավաբանական անձանց (այդ թվում՝ հայցվորի) հետ առաջացող արտաքին հարաբերություններ, ուստի չի կարող բողոքարկվել դատական կարգով», - ասվում է Վարչական դատարանի որոշման մեջ։

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Հիշեցնենք՝ դեռ 2022 թվականի հուլիսի 14-ի կառավարության նիստում ընդունվեց Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը:

Այդ օրը Փաշինյանը հայտարարեց՝ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է:

Հոկտեմբերի 20-ի կառավարության նիստում էլ հայտարարվեց, որ այդ օրվանից երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափերը, տեսախցիկները, որոնք վարձակալությամբ տրված էին մասնավոր ընկերությանը, վերադարձվում են ՀՀ ոստիկանությանը:

Աղբյուր՝ 24news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan