«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ) Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է
16
Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Պատերազմ Արցախում
1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ «Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան Նախորդ շաբաթ գրանցվել է թունավորման 8 դեպք Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է «Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան «Պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել»․ Իրինա Յոլյան Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ) Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է Վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա. Լևոն Զուրաբյան Հայաստանում քաղաքական հետապնդումը վերաճել է ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն. Սամվել Կարապետյանի պաշտպան Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում ՔՊ-ի ժամանակակից «բեսետկա»-կանգառն Էջմիածինում Ուտե՜լ, ուտե՜լ մինչև վերջ (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իմ նախազգացումով ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյան Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում» Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում «Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Հ․Հովհաննիսյան 4-րդ փողոցում երկրորդ օրն է՝ կոյուղաջրերը ողողել են ասֆալտը (տեսանյութ) Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ»

Ի՞նչ են պատրաստվում Վաշինգտոնում Թրամփի հետ քննարկել Փաշինյանն ու Ալիևը

Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին. նման տեղեկություն է տարածել  ԱՄՆ մայրաքաղաքում բնակվող լրագրող, ազգությամբ թուրք  Ալեքս Ռաուֆօղլուն ։

Հետաքրքիր է, որ նրա խոսքերը Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները, ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են:

Իսկ դա նշանակում է, որ թուրք լրագրողը ներկայացրել է այդ լուրը՝ համաձայնեցնելով  Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ:

Ավելին, արդեն կան մանրամասներ, թե կոնկրետ այդ համաձայնագիրը ինչ է պարունակելու:

Այստեղ արդեն ավելի ակտիվ են, իսպանական լրատվամիջոցները:

Մասնավորապես, իսպանական Periodista Digital –ը նշում է, որ, ըստ իր կոնֆիդենցիալ աղբյուրների՝  հուշագիրը նախատեսում է 42 կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կանցնի Հայաստանի Սյունիքի մարզով։

Հուշագրի տեքստի համաձայն՝ Երևանը կպահպանի Սյունիքի մարզի նկատմամբ ինքնիշխանությունը, սակայն տրանսպորտային միջանցքը  կշահագործի մասնավոր ամերիկյան ընկերություն։

Միջանցքի օգտագործումից ստացված եկամուտների բաշխումը արտացոլում է այս համաձայնագրի հիմնարար շահերը։ Ամերիկյան կառավարող ընկերությունը կստանա եկամուտների 40%-ը, իսկ Հայաստանը՝  30%-ը, մնացած 30%-ի  մասին ոչինչ չի նշվում, թեև գրեթե բոլորն են համոզված, որ այդ վերջին 30 %-ի  շահաբաժինը կբաժանվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև:

Հուշագիրը նախատեսում է նաև ԱՄՆ զգալի զորախմբի տեղակայում Հայաստանի տարածքում: Իսպանական հրատարակության տվյալներով՝ խոսքը ԱՄՆ կանոնավոր զորքերի մասին չէ, այլ մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԿ): Նման ՄՌԿ-ի թիվը պետք է հասնի մոտավորապես 1000 մարտիկի, որոնք պատասխանատու կլինեն միջանցքի երկայնքով անվտանգության ապահովման համար և լիազորված կլինեն «ուժ կիրառել»:

«Փաստորեն, Հայաստանը ստիպված է հրաժարվել իր ինքնիշխան տարածքի զգալի մասից, որը փոխանցում է ԱՄՆ զինված ուժերի վերահսկողությանն ու կառավարմանը, և համաձայնել Ադրբեջանի և Թուրքիայի համար խոշոր նախագծի իրականացմանը՝ առանց որևէ փոխհատուցման», - եզրափակում է հրատարակությունը՝ հուշագիրն անվանելով «աղետ Հայաստանի համար»։

Ամերիկյան փորձագետներն իրենց հերթին նշում են, որ այս քայլով ԱՄՆ-ն փորձում է իր վերահսկողության տակ վերցնել Չինաստանի «Մետաքսի ճանապարհի»  ուղիներից մեկը, հավանաբար փորձելով խափանել կամ խանգարել Պեկինի ծրագրերը այդ ուղղությամբ՝ նրա տեղը առաջարկելով զբաղեցնել Հնդկաստանին:

Սակայն Հնդկաստանի և Չինաստանի պոտենցիալ հնարավորությունները այս հարցում խիստ տարբեր են: Իսկ դա կարող է նշանակել, որ Անդրկովկասի խաչմերումը կարող է դառնալ, ոչ թե խաղաղության, այլ պատերազմի խաչմերուկ, նշում են արևմտյան փորձագետները:

Բացի այդ, Իրանը դիտարկում է այս ծրագիրը, որպես լեգիտիմ հնարավորություն՝ իր սահմանների մոտ տեղակայել ամերիկյան զինված ուժեր, որոնք այլ վիճակում, կարող են նաև այլ գործողություններ կիրառել:

Վերջապես այս ծրագիրը խիստ մտահոգել է նաև Մոսկվային, ով համարում է, որ այս քայլով ամերիկացիները փորձելու են կրճատել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում:

Հասկանալի է, որ այս ծրագրի հետևում կանգնած է նաև Իսրայելը, ով հույս ունի, որ այս   միջանցքով  կկարողանա զենք ու զինամթերք մատակարարել Ադրբեջանին:

Եվ վերջապես, Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ այս միջանցքի առկայությունը իրեն չի զսպելու որ տարածքային պահանջներով շարունակի հանդես գալ Հայաստանի նկատմամբ:

Ճիշտ հակառակը՝ Բաքվում սպասում են, որ այս քայլերի արդյունքում վերջնականապես ավարտվի Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը, որպեսզի դրանից հետո հեշտությամբ կարողանա գրավել Հայաստանը:

Իսկ դրա հիմնավորման համար բազմաթիվ հիմնավորումներ հենց այսօր են պատրաստվում:

Իսկ ինչ վերաբերում է ներկայիս Հայաստանի իշխանությունների պահվածքին, ապա այստեղ ամեն ինչ պարզ է: Մենք գործ ունենք ավարտված մի խմբակի  հետ, որոնց համար, վաղուց հայկական շահը ծաղրանքի է արժանանում:

Այլ խնդիր է, թե ինչպես է ստացվել, որ  այս խմբակին հաջողվում է իրականացնել այս հակահայկական ծրագրերը:

Դրա պատճառները նույնպես պարզ են և դա կապված է Հայաստանի քաղաքական դաշտի և նրա լիդերների մեծ մասի պահվածքով,  բայց դա արդեն խոսակցության այլ թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>