Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը
26
Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի բյուջեն միայն պարգևավճարների մասով են գերազանց կատարում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Հայաստանից ճողոպրելու համար Նիկոլը նոր հիմքեր է գտել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանն արագորեն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին Երբ Սուրեն Գրիգորյանը պալմայի ծառի տակ կոկտեյլ խմելուց լինի, ո՞վ է փոխհատուցելու թանկացած կարմիր գծերի համար վճարած քաղաքացիների գումարները․ Yerkir Media-ի ռեպորտաժը Պատերազմ Արցախում
«Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու «Պատրաստվում է Ադրբեջանի հետ պաշտոնապես դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով». Ստեփան Դանիելյան Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման Շանտաժը՝ որպես քաղաքական գործիք․ «Կարճ ասած» Փաշինյանն ու կինը պետբյուջեի հաշվին ռեալիթի շոուներ են նկարում. Քրիստինե Վարդանյան Երևանի բյուջեն միայն պարգևավճարների մասով են գերազանց կատարում. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ. «ՔՊ» պատգամավոր Հռիփսիմե Հունանյան

parliamentmonitoring.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի հետ։

–Տիկի՛ն Հունանյան, Դուք այս խորհրդարանում նոր դեմք եք և խորհրդարան եք եկել առողջապահության ոլորտից, բուժքույր եք եղել: Ինչպե՞ս եղավ անցումը քաղաքականություն:

–2015 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, մշտապես եղել եմ քաղաքական գործունեության մեջ: Բուժհիմնարկում աշխատել եմ 16 տարի, մասնագիտությամբ բուժքույր եմ, միշտ աշխատել եմ վերակենդանացման բաժանմունքներում: Շատ կարճ ժամանակ եմ աշխատել շարքային բուժքույր, միշտ եղել եմ ղեկավար անձ:

Մշտապես լինելով քաղաքականության մեջ՝ ընդգրկվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու ցուցակում, հետո՝ խորհրդարանական ցուցակում:

-Ինչո՞ւ հենց ՔՊ–ին ընտրեցիք։

–Ընտրել եմ նրանց, քանի որ այն ժամանակ իրենց գաղափարները ինձ հոգեհարազատ էին:

–Հիմա հոգեհարազատ չե՞ն:

–Իհարկե, հիմա էլ են հոգեհարազատ: Ուզում եմ ասել՝ այն ժամանակ ընտրել եմ, որովհետև հոգեհարազատ էին: Հիմա առավել ևս հոգեհարազատ են: Եթե այդպիսին չլինեին, ես այն տեսակն եմ, որ հաստատ չէի մնա: Ճիշտ է, ճամբարափոխ չէի լինի, էդ տեսակն էլ չեմ, բայց հաստատ չէի էլ մնա ՔՊ-ում, եթե հարազատ չլինեին ինձ այդ կուսակցության գաղափարները:

–Օրինակ, ՔՊ-ի ո՞ր գաղափարներն են Ձեզ համար ընդունելի: Հիմա շատերը, որոնք ՔՊ-ի հետ ճանապարհ են անցել, դժգոհում են, որ իշխող ուժը հետ է կանգնել այն արժեքներից, որոնց դավանել է: Մասնավորապես, հիմա քննադատում են, որ ժողովրդավարությունից հետքայլ է արել, սահմանափակում է խոսքի ազատությունը:

–Ովքե՞ր են դժգոհում, ովքե՞ր են հալածվում: Մի հատ թող նրանք նայեն իրենց կենսագրությունը: Եթե ամեն ինչ կատարվում է օրենքի սահմաններում, ես չեմ համարում, որ դա հալածանք է: Թող ամեն մարդ իր մեջ մտածի, հասկանա՝ ինչ է եղել, որ հիմա պետությունը որոշ անձանց նկատմամբ քրեական գործեր է հարուցում:

Ինչ վերաբերում է հարցին, թե որ գաղափարներն են ինձ համար ընդունելի, կարող եմ ասել, որ ես միշտ եղել եմ ազնիվ աշխատողների թվում, ինձ համար կոռուպցիան անընդունելի երևույթ է, ղեկավար անձ եմ աշխատել, ու երբեք գումարով որևէ գործ չեմ արել: Երբեք: Երբեք չեմ էլ անի, դա իմ սկզբունքներին դեմ է: Ազնվություն, կոռուպցիայի դեմ անզիջում պայքար. այս գաղափարներն են ինձ համար ընդունելի եղել:

Ասում եք խոսքի ազատության սահմանափակում: Խնդրում եմ նայեք սոցցանցերում ինչ է կատարվում: Խոսքի ազատությունը մարդուն հայհոյելը չէ, այլանդակ մտքերն ու այլանդակ բառապաշարը չէ: Ախր չի կարելի մարդուն չճանաչելով՝ նման բառապաշար թույլ տալ նրա հասցեին: Չի կարելի: Մարդիկ ինչքան էլ իրար ատեն, պետք է տարրական կուլտուրա ունենան, նման անթույլատրելի բառապաշար չօգտագործեն:

Այնպիսի տպավորություն է, թե ամբողջ կյանքում թույլ չէին տվել իրենց խոսել, ու հանկարծ հնարավորություն են ստացել բերանները բացելու և խոսելու:

–Իսկ ինչո՞ւ է այդպես: Օրինակ, շատերը մեղադրում են ձեր ուժին ատելություն տարածելու մեջ, հիշում են 2018-ի դագաղներով ակցիան:

–Կարծում եք՝ իշխող ուժը ասել է՝ դագաղները վերցրեք, դուրս եկեք փողոցնե՞ր: Բնականաբար, ոչ: Իշխող ուժը, ես հիշում եմ, բոլոր ակցիաների ժամանակ օգտագործում էր «համերաշխություն», «թավշյա հեղափոխություն» և նման բառեր: Այդ ժամանակ մարդիկ բոլորն իրար սիրում էին:

Իհարկե, դագաղներով ակցիաները անթույլատրելի էին, ես դրան կողմ չեմ: Իմ ֆեյսբուքյան էջում երբևիցե չեք տեսնի անվայել որակումներ, բառեր, վիրավորանք: Սովորական շարքային քաղաքացի եմ եղել մինչև ավագանու անդամ և պատգամավոր լինելը:

Ինչքան էլ ատել եմ նախկին իշխանության առաջնորդներին, չեմ ընդունել նրանց գործունեությունը, ինձ երբեք թույլ չեմ տվել անվայել արտահայտություններ անել նրանց հասցեին: Ի վերջո, նա քո ազգի ներկայացուցիչն է:

Մի հարց տամ էլի՝ երբևիցե տեսե՞լ եք այսքան շատ խոսքի ազատություն Հայաստանում: Լրատվականներին հրահանգվել է ինչ խոսել, ու այդ հատուկ թեմաներով էլ խոսել են: Երբևիցե տեսե՞լ եք, որ մարդիկ այդքան շատ խոսեն սոցցանցերում, այդքան շատ կարծիք արտահայտեին, ես չեմ տեսել, որ սոցցանցերում Քոչարյան, Սերժ Սարգսյան հայհոյեն:

–Խոսեցինք Ձեր կենսագրությունից։ Ես նկատեցի, որ Դուք բարձրագույն կրթություն չունեք, այդպե՞ս է։

–Այո, ճիշտ եք, չունեմ բարձրագույն կրթություն, բայց պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ: Փորձում եմ Ամերիկյան համալսարանում շարունակել իմ մասնագիտությամբ կրթությունը, բակալավրիատում: Դա մի քիչ ավելի ուշ, բայց հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan