Լուլուի պաշտպանական ճառը ցնցել է ՔՊ-ականներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ փակ նիստից հետո պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, կարելի է ասել, «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է Անդրանիկ Քոչարյանին ոչ միայն ջանասիրաբար պաշտպանել, այլեւ հակադարձել նրան քննադատողներին, երբ մեկը մյուսի ետեւից գրոհել է Քոչարյանի վրա: Լուսինե Բադալյանը երկարաշունչ պաշտպանական ճառ է արտասանել՝ հիշեցնելով, որ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ում միակ պատգամավորն է եղել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը եղել է խորհրդարանում՝ փորձելով կանխել ամբոխի գործողություններն ու մտադրությունները։
«Բա դուք ո՞ւր էիք, որտե՞ղ էիք թաքնվել»,- մոտավորապես այսպես ասել է Լուլուն ու ամոթանք տվել բոլոր նրանց, ովքեր կասկածում են Քոչարյանի «պետականամետությանը»։ Մեզ պատմեցին, որ ավելի պակաս պաթոսով պաշտպանական ելույթներ էլ են եղել Քոչարյանի մասին, սակայն Լուլուն ուղղակի ցնցել է բոլորին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: