Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը․ Ռոբերտ Քոչարյան «Արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը». Գարեգին Երկրորդ կաթողիկոս «Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ)
21
Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի քայլերը համընկնում են․ Զատուլինի մուտքը Երևան և Բաքու արգելված է․ Անդրանիկ Թևանյան Մենք պետք է բոմժական մտածողությունից դուրս գանք․ «Իրական օրակարգ» (տեսանյութ) Դոնբասյան օրագիր․ Լուգանսկի հայ համայնքի հետ (լուսանկար, տեսանյութ) Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Պատերազմ Արցախում
Մենք չպետք է հարաժարվենք Սփյուռքի եւ Արցախի գաղափարից․ Մուրադ Փափազյան. Տեսանյութ «Մայր Հայաստանը» Դոնեցկում հյուրընկալվել է «Կոմետա» ռադիոկայանին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի քայլերը համընկնում են․ Զատուլինի մուտքը Երևան և Բաքու արգելված է․ Անդրանիկ Թևանյան Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առիթով «Աշխատում ենք՝ բարձրացնելու մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն»․ Բայդեն Երևանում ԱԱԾ աշխատակիցը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, մխրճվել է բնակելի տան տարածք Հայաստանի ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն և առաջընթաց. Տոկաև «Անկախության մեծագույն գաղափարի պաշտպանությունն այսօրվա Հայաստանում խիստ կասկածի տակ է»․ Տիգրան Աբրահամյան Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը․ Ռոբերտ Քոչարյան Ամբերդ ամրոցը չեն քանդում... (տեսանյութ) ՌԴ-ն եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին. ՌԴ դեսպանություն Մի խումբ պատգամավորներ այսօր կայցելեն Արմեն Աշոտյանին տեսակցության «Արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը». Գարեգին Երկրորդ կաթողիկոս Մենք պետք է բոմժական մտածողությունից դուրս գանք․ «Իրական օրակարգ» (տեսանյութ) Դոնբասյան օրագիր․ Լուգանսկի հայ համայնքի հետ (լուսանկար, տեսանյութ) Լռությունն ու անգործությունը չպետք է հաղթանակ տանեն․ Լեմկինի Ինստիտուտ Կա՛մ վախեցած են, կա՛մ՝ իրենք են կազմակերպել․ «Կարճ ասած» Ահազանգ՝ Արտաշիսյան 46 շենի բնակիչներից «Մայր Հայաստան» խմբակցությանը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Հայաստանը ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա Կոպիտ խախտումներով հեռացնելու են Բաքուն Ստեփանակերտով փոխած աշխատակցին․ Հովհաննես Իշխանյան Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն ավելացել են Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Ղարաբաղի էթնիկ զտումը հնարավոր դարձավ մեր ամոթալի լռության պատճառով. Եվրախորհրդարանի պատգամավոր Փաշինյանի օրոք հարամ են եղել բոլոր սգո և տոնական օրերը․ Աշոտյան Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում Չի՛ լինելու այն, ինչ հիմա ուզում է Նիկոլ Փաշինյանը. Կարեն Քոչարյան Երգչուհի Շպռոտն ամուսնացել է

Ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ-ն կանխատեսում նոր պատերազմ. Որո՞նք են Փաշինյանի իրական նպատակները

Հայաստանի ԱԳՆ-ն նախօրեին, հիշեցնենք, հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ.

«Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի...

Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»։

Փաստացի կարող ենք արձանագրել, որ Փաշինյանի իշխանությունը գրեթե հաստատում է, որ մեծ հավանականություն կա, որ սույն տարվա վերջում Ադրբեջանը կարող է  կրկին հարձակվել Հայաստանի վրա:

Իսկ հիմա փորձենք վերլուծել, թե ինչու է հենց այսօր Հայաստանի ԱԳՆ-ն նման հայտարարությամբ հանդես գալիս:

Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է մինչև տարվա վերջ խզել Հայաստանի բոլոր նկապերը ՀԱՊԿ-ի հետ:

 Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է գրեթե զրոյական դարձնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները:

Փաշինյանի իշխանությունը անտեսեց Իրանի բոլոր առաջարկները՝ խորացնել Հայաստանի հետ հարաբերություններն այս ոլորտում:

Դեռ ավելին, Փաշինյանի իշխանությունը մինջև տարվա վերջ պատրաստվում է ԱՄՆ-ի հետ «ռազմավարական երկխոսության» մակարդակը բարձրացնել մինչև «ռազմավարական հարաբերությունի»:

Դրանից հետո Փաշինյանը կամ Միրզոյանն ուզում են, որ Ադրբեջանը լո՞ւրջ վերաբերվի  Հայաստանին:

Դուք ծաղրո՞ւմ եք հայ ժողովրդին:

Դուք ուզում եք կազմաքանդել Հայաստանի ողջ անվտանգային համակարգը, իսկ հետո անամոթաբար «կանխատեսել», թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա՞: Բա ինչ պետք է անի, հո անմեղսունակ չի՞, որ ձեր այս աննախադեպ  նվերից   չօգտվի:

Բայց այնուամենայնիվ, դուք անմեղսունակ չեք:

Դուք շատ լավ գիտեք, թե ինչ եք անում:

Օգտվելով, որ Հայաստանում գոյություն չունի քաղաքական միտք, դուք կանխամտածված կազմաքանդում եք Հայաստանը, որպեսզի պետական կառույցները չլինեն, որպեսզի դուք կարողանաք ազատվել ապագա դատարաններում հայտնվելուց:

Չէ որ, եթե չկա պետություն, ինչո՞ւ կամ ո՞վ պիտի ձեզ դատի ձեր հանցագործությունների համար:

Զարմանալին պարզապես այն է, որ նույնիսկ այս տարրական ճշմարտություններից հետո Հայաստանի քաղաքական հանրային դաշտում տիրում է քար լռություն:

Սա ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի ամբողջական չգոյությունը: Ֆիզիկապես իհարկե կան, բայց բովանդակային առումով արդեն Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե վերացել է:

Կլինի՞ արդյոք գոնե մի քաղաքական ուժ, որը կհայտարարի, որ կա այդպիսի ուժ, ուրեմն Հայաստանի փրկության հնարավորություն դեռ կարող է լինել: Չի լինի, ուրեմն Հայաստանը, որպես պետություն աշխարհի քարտեզի վրա կվերանա: Բայց դրա համար պատասխանատուն կլինի բացառապես հայ ժողովուրդը իր չկայացած քաղաքական  վերնախավով:

Սա է իրականություն:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan