Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկիին անվանել է «անուղեղ ռուսատյացներ» Ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին երթ կազմակերպել Մեր Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն՝ հեղինակելով նաև հաղթական գոլը
5
Արցախի հայաթափմանը համաձայնելու համար... Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է ՀՀ Փառքի շքանշանով Գալու է ստի վերջը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը... երևի Մակրոնի ու Հայաստան եկած եվրոհյուրերի «խաթեր համար» Փաշինյանի ռեժիմի կողմից հետապնդվող «Սրբազան շարժման» աջակիցների բողոքի ակցիան ՔՊ-ի Փաշինյանը շատ է ուզում 28 թվականին Ադրբեջան գնալ. բայց եթե նա մնա վարչապետ, Ադրբեջանն ավելի արագ «կգա» Հայաստան Ամո՛թ Եվրոպա. Shame Europe լռությունը հանցակցությո՛ւն է. դուք սեղմում եք բռնապետի ձեռքը Այո՛ ժողովրդավարությանը, ո՛չ երեսպաշտությանը․ «Հայաստան» դաշինքի բողոքի ակցիան Մակրոնին և Փաշինյանին միավորում է համատեղ հանցանքն Արցախի նկատմամբ Եվրախորհրդարանն՝ ընդդեմ Ալիևի և Նիկոլի (տեսանյութ) Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպան Հայաստանում ընտրություններից առաջ Պատերազմ Արցախում
Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկիին անվանել է «անուղեղ ռուսատյացներ» Արցախի հայաթափմանը համաձայնելու համար... Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է ՀՀ Փառքի շքանշանով Ցնծա՛, ո՛վ հայությո՛ւն, զի Եվրոպայի սրտում ես, իսկ հերթական Կիպրոսի տոմսը 900 դրամ է. Վարդան Ոսկանյան Վրաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել քաղաքական դրդապատճառներով միջազգային մեխանիզմների օգտագործման աճող միտման վերաբերյալ Գալու է ստի վերջը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մայիսի 8-ին և 9-ին կհայտարարվի հրադադար՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի կապակցությամբ. ՌԴ ՊՆ Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից Ցավալի իրավիճակ է, որ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն այդպիսին է. Արցախի ԱԺ նախկին նախագահ Եվրոպացի որևէ գործիչ, որևէ քաղաքացի, որևէ երկիր ժամ անգամ չէր հանդուրժի Նիկոլի նման իշխանությունը. Աշոտյան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը... երևի Մակրոնի ու Հայաստան եկած եվրոհյուրերի «խաթեր համար» Չարիքի խմբակը փորձում է իր իսկ պատճառած պատմական ողբերգությունը ներկայացնել որպես պատմական նվաճում, պատմական ամոթն ու խայտառակությունը` պատմական հերոսություն. Բագրատ սրբազան Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին ներսում կոչ ենք անելու աչք չփակել Հայաստանում անթաքույց միահեծան բռնապետnւթյան հաստատմանը. Արթուր Խաչատրյան Ռուսաստանում օտարերկրյա գործակալ ճանաչված Մաքսիմ Գալկինը Հայաստանում է. Նրան ուղեկցել է Ալեն Սիմոնյանը նշանածի հետ Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով Այնտեղ, որտեղ մեզ փորձում է հրել գործող կառավարիչը, ոչ թե եվրոպական արժեհամակարգն է, այլ թուրքական հավակնությունների թակարդը Փաշինյանի ռեժիմի կողմից հետապնդվող «Սրբազան շարժման» աջակիցների բողոքի ակցիան Սամվել Կարապետյանի հորդորով Կանդազը՝ Արթուր Ավանսյանը, դադարեցրել է հացադուլը Հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ ՔՊ-ի Փաշինյանը շատ է ուզում 28 թվականին Ադրբեջան գնալ. բայց եթե նա մնա վարչապետ, Ադրբեջանն ավելի արագ «կգա» Հայաստան Ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ԵՄ գագաթնաժողովները գնահատում են որպես Երևանի և Մոսկվայի հարաբերություններին հասցված լուրջ հարված Թուրքիան և Փաշինյանի ներկայացուցիչը Երևանում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Էմանուել Մակրոնի ստորությունը. Քաղաքական վերլուծաբան Ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին երթ կազմակերպել 44-օրյա պшտերшզմին մեր տղաներին hանձնել են hnղերի հետ միասին. Լարիսա Ալավերդյան Ամո՛թ Եվրոպա. Shame Europe լռությունը հանցակցությո՛ւն է. դուք սեղմում եք բռնապետի ձեռքը Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից. Սիմոնյանը՝ Զելենսկու Երևան այցի մասին Վրաստանի կառավարությունը սխալ ուղղությամբ է շարժվում․ Կայա Կալլաս Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան Այս իշխանության միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին. Օսկանյան

Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան

Երբ 2017-ին Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ու Արամ Զավենիչը դաշինք էին կազմել և Հայաստանին առաջարկում էին “Ելք կա” կարգախոսը, քչերն էին կարծում, որ Հայաստանի համար այդ Ելքը պիտի լիներ Արցախի պետականության փաստացի կորուստը, նոր պատերազը, որի արդյունքում պետք է սպանվեին ավելի քան չորս հազար անմեղ երիտասարդներ:

Իհարկե այդ եռյակից ոչ ոք չէր ուզենա, որ իրենց կարգախոսը այդքան մահաբեր լիներ Հայաստանի համար: Բայց այդպես ստացվեց, քանի որ իրենց պատկերացումներն էին իրականում մահաբեր մեր երկրի համար: Այն ժամանակ քչերն էին հասկանում այդ ճշմարտությունը:

Այդպես է ստացվում, երբ իշխանության են գալիս քաղաքական տգետները, անգրագետներն ու փառամոլները:

Բայց դա իրենց մեղքը չէ միայն: Երբ Վազգեն Սարգսյանի եղբայրը իրեն համարում էր եղբոր քաղաքական հետնորդը և հանդես գալիս ճիշտ հակառակ գաղափարական թեզերով, Հայաստանում ոչ ոք չասաց, որ նման քաղաքական անբարոյականությունը վտանգավոր է ոչ միայն իր, այլև երկրի համար: Քանզի շարքային քաղաքացին տեսնելով դա՝ իր համար եզրակացնում էր, որ քաղաքականությունը դա ինքնին անբարոյականություն է, և առանց այդ հատկության քաղաքական պայքարում հաջողության չի կարելի հասնել:

Հենց այդ պատճառով էլ երկրում աստիճանաբար հաստատվեց բարոյահոգեբանական խայտառակ մթնոլորտ, որտեղ խաբեությունը սկսեց ընկալվել որպես բնական երևույթ: Հենց այդ մթնոլորտի պատճառով էր, որ մեզ գեբելսյան մեթոդներով խաբում էին կյանքի գրեթե բոլոր բնագավառներին վերաբերվող հարցերում: Կորոնավիրուսի դեմ պայքարը սկզբում անվանում էին անլուրջ, և նույնիսկ տխրահռչակ Արսեն Թորոսյանը Հարավային Կորեայի փորձից էր խոսում, իսկ հետո առանց ամաչելու և ներեղություն խնդրելու սկսեցին ճիշտ հակառակ թեզեր պնդել: Եվ այս ամենը համարում էին բնական երևույթ: Ավելին, հանրության մեջ էլ առանձնապես մեծ բողոք չկար այդ սուտի դեմ: Քանզի հանրությունը, ինքը նույնպես թաթախված էր սուտի և կեղծիքի մեջ և դա համարում էր բնական երևույթ:

Իսկ ինչպես ասում են “խաբեբան խաբեբային հեռվից է տեսնում”: Այդպես Փաշինյանի իշխանության և հանրության մեծ մասի ներդաշնակությունը չար կատակի դեր կատարեց այդ նույն հանրության մեծ մասի համար:

Քանզի եթե սուտ խոսելը բնական երևույթ է, այն բնական է կյանքի բոլոր կողմերի համար, ապա դրա պատճառով հանրության լուռ համաձայնությամբ Փաշինյանի իշխանությունը կազմաքանդեց բանակցային գորըծնթացը՝ ճանապարհ բացելով ադրբեջանական հարձակման համար, որի պատճառով տուժեց այդ նույն հանրության մեծամասնությունը, որի երեխաները զոհվեցին պատերազմում:

Շարքային ղարաբաղցին պետք է հասկանա, որ եթե 2019-ին բերանը բաց լսում էր, թե ինչպես էր Փաշինյանն իրեն խաբում “Արցախը Հայաստան է և վերջ” կարգախոսով և մտածում, որ նա մի բան գիտի, որ այդպես է արտահայտվում և ուրեմն նրան պետք է հավատալ, ապա այսօր իր ողբերգական վիճակի համար առաջին հերթին իրեն պիտի մեղադրի:

Քանզի, խաբվելը նույնպես գին ունի և երբեմն այդ գինը կարող է ճակատագրական դառնալ խաբվողի համար: Սա նույնպես բնության դաժան օրենքներից մեկն է: Բա ինչո՞վ  պետք է տարբերվեն իրարից չխաբվող և ինքնախեբեությամբ տառապող մարդկանց ճակատագրերը:

Եթե նրանց ճակատագրերը նույնը լինեին, ապա դա կլիներ ամենամեծ անարդարությունը: Այն ինչ կատարվեց երեկ Սուրմալիի առևտրի կենտրոնում, նույնպես այդ ժանրից է:

Այսօր շատերն են հարցադրում անում և նույնիսկ տարբեր վարկածներով են հանդես գալիս այս վերջին դեպքի վերաբերյալ:

Մեկ բան հաստատ կարելի է պնդել, որ եթե երևանցիները կարծում են, որ Աղավնոն իրենցից հեռու է գտնվում, և իրենք կարող են հանգիստ քեֆ անել Երևանի կենտրոններում, ապա չափազանց սխալվում են: Չե՞ք հավատում, հարցրեք այսօր ապրող ստեփանակերտցիներին: Նրանք էլ էին 2019-ին, երբ հավաքված Ստեփանակերտի հրապարակում լսում էին Փաշինյանի հերթական ստաճմլիկ ճառերը, այն ժամանակ նույնպես հավատում էին, որ “Արցախը Հայաստան է վերջ”: Ոչ մեկին չէր հետաքրքրում, որ Փաշինյանն այդ ժամանակ բանակցային գործընթացը կազմալուծելով էր զբաղված՝ հիմք դնելով Ադրբեջանի ապագա  հարձակման համար:

Քանի դեռ երկրի ղեկը այսօր գտնվում է խաբեբաների ձեռքում, երկրում պարմանենտ կարգով փլուզումներ են լինելու, պարբերաբար մետրոն են ուզելու պայթեցնել, այս այն առևտրի կենտրոնը և այսպես շարունակ: Քանզի խաբեբայի իշխանությունը դա թույլի իշխանություն է: Եթե դա հասկանալի և տեսանելի չէ հայ մարդու համար, ապա դա շատ լավ տեսանելի է մեր հարևանների համար, որից էլ օգտվում և օգտվելու են մինջև վերջին պահը, քանի դեռ հայը խելքի չի եկել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>